Ջոտտո դի Բոնդոնե
Ջոտտո դի Բոնդոնե իտալ.՝ Giotto di Bondone | |
---|---|
![]() | |
Ի ծնե | Giotto di Bondone |
Ծնվել է | 1267[1] կամ 1276[1] |
Ծննդավայր | Վիկիո, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա[2] |
Մահացել է | հունվարի 8, 1337 |
Վախճանի վայրը | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[3][4] |
Քաղաքացիություն | ![]() |
Ստեղծագործություն(ներ) | Scrovegni Chapel?, Saint Stephen?, Ջոտտո զանգակատուն և Giotto's O? |
Ոճ | Պրոտոռենեսանս[2] և Գոթիկա[2] |
Ժանր | հոգևոր արվեստ |
Մասնագիտություն | նկարիչ և ճարտարապետ |
Գործունեությունը | նկարիչ քանդակագործ։ |
Ծնողներ | հայր՝ Bondone? |
Զբաղեցրած պաշտոններ | պալատական նկարիչ |
Giotto di Bondone Վիքիպահեստում |
Ջոտտո դի Բոնդոնե (իտալ.՝ Giotto di Bondone, շուրջ 1266-1337), նախավերածննդյան շրջանի իտալացի նկարիչ և քանդակագործ։
Նա նոր մշակույթի ներկայացուցիչ էր։ Եղել է ճարտարապետ, քանդակագործ, պոետ, սակայն ամենանշանակալի[փա՞ստ] ներդրումը կատարել է գեղանկարչության մեջ։ Նա առաջիններից է, որ ստեղծել է մարդու տիպական կերպարը` իր առջև խնդիր դնելով մոդելավորված լույսի և ստվերի միջոցով ստանալ պլաստիկ ծավալի կշռելիություն և ռեալ, հավասարաչափ տարածության վերարտադրություն։
Մոտավորապես 1309 թվականին Ջոտտոն զարդանկարում է Պադուա քաղաքում գտնվող Կապելլա դել Արենա եկեղեցու պատերը։ Որմնանկարները ներկայացնում են Քրիստոսի կյանքի ողջ ուղին՝ սկսած նրա նախնիների պատմությունից։ Ավելի նշանակալի նկարներից է «Հուդայի համբույրը»։ Նկարի կենտրոնում առաքյալներից ու զինվորներից առաջանում են դեպի դիտողը Քրիստոսը և Հուդան։ Քրիստոսը պատկերված է վեհ և գեղեցիկ։ Նրա լարված հայացքը լի է զայրույթով և կշտամբանքով։ Վանելու աստիճան այլանդակ է Հուդան։ Նույն կապելլայի որմնանկարներից է նաև «Հովակիմի վերադարձը հովիվների մոտ», «Սուրբ Ղազարի հարությունը» և «Ողբ առ Քրիստոս»-ը։
1307 թվականին նրան նշանակում են Ֆլորենցիայում կատարվող բոլոր գեղարվեստական աշխատանքների ղեկավար։ Լեոնարդո դա Վինչին ասել է նկարչի մասին հետևյալ խոսքերը. «Ջոտտոն գերազանցեց ոչ միայն իր ժամանակակիցներին, այլև մի քանի դար առաջ անցավ նրանցից»։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուղեկցող ֆիգուրներ, Հանդիպում Ոսկե դարպասի մոտ կտավ Arena Chapel (ca. 1305)
Դանթե Ալիգիերի, Բարգելոյի մատուռ, Ֆլորենցիա (14-րդ դար)
Խաչելություն, Musée des Beaux-Arts de Strasbourg, մոտ. 1320-1325
Մադոննա Օնիսանտի, Ուֆիցի պատկերասրահ (մոտ. 1310)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://www.nationalgallery.org.uk/artists/giotto
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.britannica.com/biography/Giotto-di-Bondone
- ↑ German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118539477 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ https://www.britannica.com/biography/Giotto-di-Bondone/Santa-Croce-frescoes
|