Jump to content

Ջոտտո զանգակատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոտտո զանգակատուն
իտալ.՝ Campanile di Giotto
Հիմնական տվյալներ
Տեսակզանգակատուն և աշտարակ
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունՖլորենցիա[2]
ՀասցեPiazza del Duomo[2]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՖլորենցիայի թեմ
Հիմնական ամսաթվերը1298[2]
Մասն էՓլորենցիայի պատմական կենտրոն, Piazza del Duomo, Florence? և Սանտա Մարիա դել Ֆիորե
Կազմված էPensive Prophet?
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[3]
ՃարտարապետԱռնոլֆո դի Կամբիո և Ջոտտո դի Բոնդոնե[1]
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն
Հիմնադրված1298[2]
14,45 մետր
Լայնություն14,45 մետր
Բարձրություն84,7 մետր
Քարտեզ
Քարտեզ
 Giotto's Bell Tower Վիքիպահեստում
duomo.firenze.it/it/scopri/campanile-di-giotto և duomo.firenze.it/en/discover/giotto-s-bell-tower

Ջոտտո (իտալ.՝ Campanile di Giotto), Ֆլորենցիայի մայր տաճարի զանգակատուն։

Խոյանալով Սանտա Մարիա դել Ֆիորե տաճարից և Սան Ջովանի բապտիստերիայից մեկուսի` զանգակատունը ֆլորենտական գոթական ճարտարապետության վառ դրսևորումներից է։ Զանգակատան քանդակազարդերը իտալական տրեչենտոյի կարևոր օրինակ են, որ ցույց են տալիս գոթական հուզականության ու մոնումենտալության միախառնումը։

Զանգակատան հեղինակները երեք վարպետներ են. Ջոտտո դի Բոնդոնեն, ով նախագծել է ամբողջ կառույցը և վերջացրել առաջին հարկը, Անդրեա Պիզանոն, ով 1340-ական թվականներին կանգնեցրել է հաջորդ հարկը` բարձր երկկողմ պատուհաններով, և վերջապես Ֆրանչեսկո Տալենտին, ով ավարտին է հասցրել զանգակատան շինարարությունը` սալիկապատելով այն երեք տեսակի մարմարով։

Զանգակատան ստորին հարկերը

Զանգակատան հիմքը դրվել է 1298 թվականին Առնոլֆո դի Կամբիոյի կողմից, ով մոտակա տաճարի գլխավոր ճարտարապետն էր, որի շինարարությունը սկսվել էր երկու տարի առաջ։ Սակայն չորս տարի անց ճարտարապետը մահացել էր, և աշտարակի կառուցումն ընդհատվել էր ավելի քան 30 տարով։ 1334 թվականին գործը, որ սկսել էր դի Կամբիոն, շարունակում է նշանավոր ճարտարապետ Ջոտտո դի Բոնդոնեն, ով այդ ժամանակ արդեն 67 տարեկան էր։ Նա կենտրոնացրեց իր ուժերը տաճարի զանգակատան շինարարության վրա։ Առաջին քարը դրվել է 1334 թվականի հուլիսի 19-ին[4]։ Ջոտտոյի նախագիծը սազում էր բազմագույն տաճարին` աշտարակին տալով այնպիսի տեսք, որ կարծես այն նկարված լիներ։ Իր նախագծում ճարտարապետը խիստ գծերով նախագծի փոխարեն կիրառել է կյարոսկուրո տեխնիկան և հեռանկարի որոշ տեսակներ։

1337 թվականին մահանում է Ջոտտոն` հասցնելով կառուցել ստորին հարկերը միայն։ Երեք կողմերից այն զարդարված էր վեցանկյուն սյուների խորաքանդակներով` յուրաքանչյուր կողմից յոթ հատ։ 1348 թվականին մուտքի ընդարձակման ժամանակ երկու սյուներ տեղափոխվել են հյուսիսային դատարկ կողմը, սակայն ավելի ուշ` 1347 թվականին, այնտեղ հայտնվել են հինգ սյուներ, որոնց հեղինակը ֆլորենտացի ճարտարապետ Լուկա դելա Ռոբիան էր։ Յոթ թիվն աստվածաշնչյան խորհրդանիշերի համակարգում ունի առանձնահատուկ նշանակություն. այն խորհրդանշում է մարդու ինքնակատարելագործման հատկությունը։ Սյուների հեղինակային պատկանեության ճշտումը բավական բարդ է. որոշ սյուներ վերագրվում են Ջոտտոյին, իսկ որոշ սյուներ կարող էին քանդակված լինել Անդրեա Պիզանոյի կողմից։

Տեսարան աշտարակից

1343 թվականին աշտարակի շինարարությունը շարունակում է Անդրեա Պիզանոն, ով ստեղծել էր Ֆլորենցիայի բապտիստերիայի հարավային դարպասները։ Կառուցելով զանգակատունը` նա հետևում էր Ջոտտոյի գծագրերին։ Նա կառուցեց հաջորդ երկու հարկերը` յուրաքանչյուր կողմից չորս խորշերով, սակայն երկրորդ հարկը դատարկ էր։ Շինարարական աշխատանքներն ընդհատվել են 1348 թվականին, երբ Ֆլորենցիայում ժանտախտ է բռնկվում։

Պիզանոյին իր հերթին փոխարինում է Ֆրանչեսկո Տալենտին, ով կառուցում է վերևի երեք մակարդակները` մեծ պատուհաններով, և ավարտում է զանգակատան շինարարությունը 1359 թվականին։ Նրա օրոք աշտարակը սալիկապատվում է մարմարի երեք տեսակով` սպիտակ (բերված էր Կարարայից), կարմիր (բերված էր Մոնսումանո Տերմեից) և կանաչ (բերված էր Պրատոյից)։ Տալենտին նրա գագաթին սրաձող չտեղադրեց, ինչը նախատեսել էր Ջոտտոն. այդ պատճառով աշտարակի նախագծված բարձրությունը 122 մետրից դարձավ 84.7 մետր։ Զանգակատան գագաթից բացվում է ամբողջ Ֆլորենցիան ու նրան շրջապատող բլուրներն ընդգրկող հիասքանչ համայնապատկեր։ Որպեսզի բարձրանան զանգակատուն, անհրաժեշտ է հաղթահարել 414 աստիճան։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական քանդակները զարդարված են Վերածննդի շրջանի նշանավոր վարպետների խորաքանդակներով։ Երկրորդ հարկում Ջոտտոյի պաննոն է, երրորդում` 16 քանդակներ, որոնցից շատերի հեղինակը Դոնատելլոն է (ներկայումս բնօրինակները պահվում են տաճարի թանգարանում, և դրանք փոխարինված են կրկնօրինակներով)։

  • Զանգակատունը այդ շրջանի ուրիշ շենքերի հետ արտացոլված է Assassin's Creed II համակարգչային խաղում։ Խաղի իրադարձությունները զարգանում են 1476-1498 թվականներին։ Խաղացողը կարող է բարձրանալ զանգակատուն, որի բարձրությունը չափազանցված է թվում, և տեսնել ողջ քաղաքը։ Զանգակատունը արտացոլված է նաև Assassin's Creed: Brotherhood խաղում[5]։
  • Զանգակատունը հիշատակվում է Դեն Բրաունի «Ինֆեռնո» վեպում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոտտո զանգակատուն» հոդվածին։