Ջոտտո դի Բոնդոնե
Ջոտտո դի Բոնդոնե իտալ.՝ Giotto di Bondone | |
---|---|
![]() | |
Ի ծնե | Giotto di Bondone |
Ծնվել է | 1267[1], 1276[1] կամ 1266[2] |
Ծննդավայր | Վիկիո, Ֆլորենցիայի Հանրապետություն[3][4][2] |
Մահացել է | հունվարի 8, 1337[4][2] |
Վախճանի վայրը | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[3][4][2] |
Քաղաքացիություն | ![]() |
Ուսուցիչ | Չիմաբուե[5] |
Ստեղծագործություն(ներ) | Scrovegni Chapel?, Saint Stephen?, Ջոտտո զանգակատուն, Giotto's O?, Virgin Mourning?, Fragment of the Navicella Mosaic? և Portrait of Dante? |
Ոճ | Պրոտոռենեսանս[3] և Գոթիկա[3] |
Ժանր | հոգևոր արվեստ[6], այլաբանություն[6] և դիցաբանական գեղանկարչություն[6] |
Մասնագիտություն | նկարիչ, ճարտարապետ, քանդակագործ, muralist և դիզայներ |
Գործունեությունը | նկարիչ քանդակագործ։ |
Ծնողներ | հայր՝ Bondone? |
Զբաղեցրած պաշտոններ | պալատական նկարիչ |
![]() |
Ջոտտո դի Բոնդոնե (իտալ.՝ Giotto di Bondone, 1267[1], 1276[1] կամ 1266[2], Վիկիո, Ֆլորենցիայի Հանրապետություն[3][4][2] - հունվարի 8, 1337[4][2], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[3][4][2]), նախավերածննդյան շրջանի իտալացի նկարիչ և քանդակագործ։
Նա նոր մշակույթի ներկայացուցիչ էր։ Եղել է ճարտարապետ, քանդակագործ, պոետ, սակայն ամենանշանակալի[փա՞ստ] ներդրումը կատարել է գեղանկարչության մեջ։ Նա առաջիններից է, որ ստեղծել է մարդու տիպական կերպարը` իր առջև խնդիր դնելով մոդելավորված լույսի և ստվերի միջոցով ստանալ պլաստիկ ծավալի կշռելիություն և ռեալ, հավասարաչափ տարածության վերարտադրություն։
Մոտավորապես 1309 թվականին Ջոտտոն զարդանկարում է Պադուա քաղաքում գտնվող Կապելլա դել Արենա եկեղեցու պատերը։ Որմնանկարները ներկայացնում են Քրիստոսի կյանքի ողջ ուղին՝ սկսած նրա նախնիների պատմությունից։ Ավելի նշանակալի նկարներից է «Հուդայի համբույրը»։ Նկարի կենտրոնում առաքյալներից ու զինվորներից առաջանում են դեպի դիտողը Քրիստոսը և Հուդան։ Քրիստոսը պատկերված է վեհ և գեղեցիկ։ Նրա լարված հայացքը լի է զայրույթով և կշտամբանքով։ Վանելու աստիճան այլանդակ է Հուդան։ Նույն կապելլայի որմնանկարներից է նաև «Հովակիմի վերադարձը հովիվների մոտ», «Սուրբ Ղազարի հարությունը» և «Ողբ առ Քրիստոս»-ը։
1307 թվականին նրան նշանակում են Ֆլորենցիայում կատարվող բոլոր գեղարվեստական աշխատանքների ղեկավար։ Լեոնարդո դա Վինչին ասել է նկարչի մասին հետևյալ խոսքերը. «Ջոտտոն գերազանցեց ոչ միայն իր ժամանակակիցներին, այլև մի քանի դար առաջ անցավ նրանցից»։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ուղեկցող ֆիգուրներ, Հանդիպում Ոսկե դարպասի մոտ կտավ Arena Chapel (ca. 1305)
-
Դանթե Ալիգիերի, Բարգելոյի մատուռ, Ֆլորենցիա (14-րդ դար)
-
Մոգերի երկրպագությունը, Արենա մատուռ (շուրջ 1305)
-
Փախուստ Եգիպտոս, Արենա մատուռ (մոտ. 1305)
-
Հուդայի համբույրը, Արենա մատուռ (մոտ. 1305)
-
Խաչելություն, Musée des Beaux-Arts de Strasbourg, մոտ. 1320-1325
-
Մադոննա Օնիսանտի, Ուֆիցի պատկերասրահ (մոտ. 1310)
-
Սուրբ Լորանս, Musée Jacquemart-André, Châalis (մոտ. 1320–1330)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://www.nationalgallery.org.uk/artists/giotto
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Կերպարվեստի արխիվ
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Murray P. J. Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 1998.
- ↑ https://medium.com/@danielledemoraes21/cimabue-il-maestro-di-giotto-5efed21bfc28
- ↑ 6,0 6,1 6,2 RKDartists (նիդերլ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոտտո դի Բոնդոնե» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 521)։ ![]() |
- 1267 ծնունդներ
- 1276 ծնունդներ
- 1266 ծնունդներ
- Հունվարի 8 մահեր
- 1337 մահեր
- Ֆլորենցիա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Քանդակագործներ այբբենական կարգով
- Իտալացի նկարիչներ
- Իտալացի ճարտարապետներ
- Իտալացի քանդակագործներ
- Ճարտարապետներ այբբենական կարգով
- Իտալացի դիզայներներ
- Վերածննդի նկարիչներ
- Իտալացի արվեստագետներ