Առնոլֆո դի Կամբիո
| Առնոլֆո դի Կամբիո իտալ.՝ Arnolfo di Cambio | |
|---|---|
| Ծնվել է | ոչ վաղ քան 1240 և ոչ ուշ քան 1245 |
| Ծննդավայր | Կոլե դի Վալ դ’Էլսա, Սիենա, Տոսկանա, Իտալիա[1] |
| Մահացել է | ոչ վաղ քան մարտի 8, 1302 և ոչ ուշ քան մարտի 8, 1310 |
| Վախճանի վայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[2] |
| Ոճ(եր) | Գոթիկա, Դուչենտո և Պրոտոռենեսանս |
| Ուշագրավ աշխատանքներ | Dormition of the Virgin and double bust of two apostles?, Madonna with Glass Eyes?, Սուրբ Պետրոս, Սանտա Կրոչե եկեղեցի, Սանտա Մարիա դել Ֆիորե, Statue of Bonifacius VIII in the Palace of the Popes? և Torre of Arnolfo? |
Առնոլֆո դի Կամբիո (իտալ.՝ Arnolfo di Cambio, ոչ վաղ քան 1240 և ոչ ուշ քան 1245, Կոլե դի Վալ դ’Էլսա, Սիենա, Տոսկանա, Իտալիա[1] - ոչ վաղ քան մարտի 8, 1302 և ոչ ուշ քան մարտի 8, 1310, Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[2]), իտալացի քանդակագործ և ճարտարապետ։
Աշակերտել է Նիկոլո Պիզանոյին։ Քանդակագործական աշխատանքներում (Աննիբալդի կարդինալի դամբարանը՝ Հռոմի Սան-Ջովաննի ին Լաթերանո եկեղեցում, 1276, շատրվանի ֆիգուրներ, 1281, Ֆլորենցիայի տաճարի ճակատի քանդակները, մոտ 1300), հետևելով անտիկ կերպարներին, ձգտել է իր կերտվածքներին հաղորդել կենդանություն, մարմնական հզորություն, որը և նրան դարձրեց Պյտոռենեսանսի ականավոր քանդակագործը։ Ճարտարապետական գործերում (13-րդ դարի վերջին սկսված Սանտա-Կրոչե եկեղեցին և Պալացցո Վեքիոն Ֆլորենցիայում) նա իտալական գոթիկայի տիպիկ ներկայացուցիչն է։ 1296 թվականին սկսել է Ֆլորենցիայի տաճարի շինարարությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առնոլֆո դի Կամբիո» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 546)։ |