Վերածննդի ճարտարապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրբ Պետրոսի տաճարը
Հռոմ

Վերածննդի ճարտարապետությունը դիմել է անտիկ հունա-հռոմեական շինարարական արվեստի գեղագիտական հիմունքներին, հնարքներին և ձևերին։ Նրանում առաջնակարգ տեղ են գրավել աշխարհիկ կառույցները՝ հասարակական շենքերը, պալատները, քաղաքային տները։ Ճարտարապետության մեջ Վերածննդի ոճի հաստատմանը մեծապես նպաստել են Լ. Բ. Ալբերտիի, Ջ. դա Վինյոլայի, Ա. Պալլադիոյի տեսական տրակտատները։

Ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանտա Մարիա դել Ֆիորե
Ֆլորենցիա

Սովորաբար իտալական Վերածնունդը բաժանվում է երեք շրջանի։ Ի տարբերություն գեղանկարչության և քանդակագործության, որոնց զարգացումը համընկնավ 14-րդ դարի կեսերին, Վերածննդի ճարտարապետությունը, կապված 14-րդ դարի տնտեսական ճգնաժամի հետ, սկսեց իր վերելքը 15-րդ դարի սկզբին։

Վերածննդի Ճարտարապետության երեք շրջանները.

  • Վաղ Վերածնունդ կամ կվատրոչենտո - մոտավորապես համընկնում է 15-րդ դարի հետ
  • Բարձր Վերածնունդ - 16-րդ դարի առաջին քառորդ
  • Ուշ Վերածնունդ կամ մաներիզմ - մոտավորապես 1520 - 1600 թվականներ

Տերմիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերածննդի տարբեր դարեր անվանվում են ըստ իտալական թվերի։

  • դուչենտո 1200- ականներ (իտալ. ducento (երկու հարյուր) պրոտոռենեսանսի սկիզբը։
  • տրիչենտո 1300- ականներ (իտալ. trecento (երեք հարյուր) բուն պրոտոռենեսանսը
  • կվատրոչենտո 1400- ականներ (իտալ. quattrocento[1] (չորս հարյուր) Վաղ Վերածնունդ[2], Բարձր Վերածնունդ
  • չինկվեչենտո 1500- ականներ (իտալ. cinquecento (հինգ հարյուր) Բարձր Վերածննդի վերջը, Ուշ Վերածնունդ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Italian translates literally to "fourteen-hundred" and coincides with the English "fifteenth century".
  2. The Early Renaissance in architecture is most applicable to developments in Venice, where there was a more fluid development between medieval and Renaissance styles than in Florence. See: John McAndrew Venetian Architecture of the Early Renaissance (Cambridge: The MIT Press, 1980).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikivoyage has travel information related to: Վերածննդի ճարտարապետություն