Միացյալ Թագավորության ճարտարապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բրիտանական ճարտարապետությունը ձևավորվել է ճարտարապետական ոճերի համակցությունից։
Վերևում` Խորհրդարանի շենքը Հյուսիսային Իռլանդիայում
Կենտրոնում` ձախից` Մերի Էքս երկնաքերև Ս. Անդրեյի եկեղեցին
Կենտրոնում` աջից` Ռոչդեյլի քաղաքապետարանի շենքը
Ներքևում` ձախից Բալմորալ հոթելը
Ներքևում` աջից` Պեմբրուկ ամրոցը

Միացյալ Թագավորության ճարտարապետությունը կամ Բրիտանական ճարտարապետությունը ձևավորվել է ճարտարապետական ոճերի էկլեկտիզմական համակցությամբ՝ սկսած այն շինություններից, որոնք եղել են նախքան Միացյալ Թագավորությունը, օրինակ՝ հռոմեական ճարտարապետությունը, մինչև 21-րդ դարի ժամանակակից ճարտարապետությունը։ Անգլիայում կարելի է տեսնել ճարտարապետական ինքնատիպ լուծումների նմուշներ[1], բայց և Իռլանդիան, Շոտլանդիան և Ուելսը նույնպես նպաստել են ունիկալ ճարտարապետական կառույցների շինությանը և ընդհանուր առմամբ բոլորն էլ մեծ դեր են խաղացել ճարտարապետության պատմության մեջ[1]: Չնայած Միացյալ Թագավորությանը հասած նախապատմական և կլասիկ շինությունների՝ բրիտանական ճարտարապետությունն սկսվում է առաջին անգլոսաքսական եկեղեցիների շինարարությամբ, որն սկսվել է Ավգուստին Կենտեբերիացու գալուց հետո Մեծ Բրիտանիա կղզում 597 թ.-ին[1]: Նորմանական ճարտարապետությունը ձևավորվեց 11-րդ դարում, և սկսեցին կառուցվել մեծ թվով եկեղեցիներ և ամրոցներ ողջ Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում, որպեսզի նորմանները կարողանան ուժեղացնել իրենց ազդեցությունը[1]: Անգլիական գոթական ճարտարապետությունը, որը ծաղկել է 1180 թ.-ից մինչև 1520-ական թթ.-ը, ներմուծվել է Ֆրանսիայից, բայց արագ ձեռք է բերել իր սեփական ունիկալ առանձնահատկությունը[1]:

Միացյալ Թագավորությունով մեկ լիքն են միջնադարյան ճարտարապետության նմուշները՝ քարե մեծ դղյակների տեսքով։ Ավելի մեծ կոնցենտրացիաներով դղյակների ու ամրոցների կարելի է հանդիպել անգլաշոտլանդական սահմանի վրա, որոնք կառուցվել են սկսած 14-րդ դարից` Շոտլանդական անկախության պատերազմի ժամանակներում[2]: Վառոդի և թնդանոթի հայտնագործությունից հետո ամրոցները դարձան ավելորդ կառույց, և Անգլիական վերածննդի ժամանակաշրջանում մշակվեցին հայրենական ճարտարապետության նոր գեղարվեստական ոճեր` Թուդորյան ոճը, Անգլիական բարրոկոն, Թագուհի Աննայի ոճը և Պալադյան ոճը[2]: Գեորգիանյան, Շոտլանդական բարոնական և Նեոդասական ոճերը զարգացան Շոտլանդական լուսավորության շնորհիվ, և 1930-ականներից սկսած զարգանում է մոդեռիստական ոճի ճարտարապետությունը Ուելսի արքայազն Չարլզի հովանավորության ներքո[3]:

Միացյալ Թագավորությունից դուրս Բրիտանական ճարտարապետությունն իր ազդեցությունն է թողել Հնդկաստանի, Բանգլադեշի և Պակիստանի վրա[4], որպես հետևանք 19-րդ դարի Բրիտանական գաղութի։ Լահոր, Մումբայ, Կալկաթա, Դաքքա և Չիթագոնգ քաղաքներում կան բրիտանական ոճով կառուցված նավահանգիստների, ադմինիստրատիվ շենքեր և երկաթուղային կայարաններ[4]: Միացյալ Թագավորությունում որոշ շինություն մտցրվել են, այսպես ասած, «Ազգության համար նշանավոր շինություններ» ցանկում, որպեսզի նրանք ոչ սանկցիավորված փոփոխության չենթարկվեն։ 1947 թ.-ին Միացյալ Թագավորությունում ստեղծվել է թվարկված շինությունների ցանկը, որտեղ ընդգրկվել են ավելի քան կես միլիոն շինություններ։ Այդ բոլոր շինություններն ունեն ինքնատիպ ճարտարապետական ոճ, պատմական և ազգային նշանակություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Բրիտանական ճարտարապետություն, էջ 1», Encarta (uk.encarta.msn.com), արխիվացված օրիգինալից 31 Հոկտեմբերի 2009-ին, http://www.webcitation.org/5kwQNgfPK, վերցված է 18 Հունիս 2009 
  2. 2,0 2,1 «Բրիտանական ճարտարապետություն. էջ 2», Encarta (uk.encarta.msn.com), արխիվացված օրիգինալից 31 Նոյեմբերի 2009-ին, http://www.webcitation.org/5kwQOJDjl, վերցված է 18 Հունիսի 2009 
  3. «Ճարտարապետությունը լսում է արքայազնի հայցը»։ BBC News (news.bbc.co.uk)։ 12 Մայիսի 2009։ Վերցված է 20 Հունիսի 2009 
  4. 4,0 4,1 Singh et al 2007, էջ. 69