Անգլոսաքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաթոն Հու սաղավարտի վերականգված տարբերակը, որ հայտնաբերվել է Ռեդվալդին (Անգլիայի թագավոր), ով մահացել է մոտ 624 թ.-ին։ Ըստ հռոմեական սաղավարտների նախագծման, որոնք նման են Հին Ուփսալայում հայտնաբերված շվեդական սաղավարտներին։

Անգլոսաքս տերմինն օգտագործվում է որոշ պատմաբանների կողմից բնորոշելու համար գերմանական ցեղերին, որոնք 5-րդ դարի սկզբերին ներխուժել և բնակություն են հաստատել Հարավային և Արևելյան Բրիտանիայում մինչ անգլիական ազգության ձևավորվելը և նորմանների կողմից Անգլիայի զավթմանը։

7-10-րդ դարերում անգո-սաքսերի և կելտական տարրերի (մասնավորապես բրիտների) խառնուրդից կազմավորվեց անգլո-սաքսոնական ժողովուրդը։ Նորմանդական նվաճումից (1066) հետո անգո-սաքսեր, որոնք արդեն խառնվել էին Անգլիայի հսարլում և արլում բնակություն հաստատած դանիացիների և նորվեգացիների հետ, ձուլվեցին Ֆրանսիայից եկածներին, և սկզբնավորվեց անգլիական ազգությունը։

Անգլոսաքսոնական ժամանակշրջանն ընդգրկում է Անգլիայի պատմության 550-ից մինչև 1066 թթ.։[1][2] Անգլոսաքսերեն լեզուն նաև հայտնի է որպես Հին Անգլերեն։ Այդ լեզվով խոսել և գրել են անգլոսաքսերը և նրանց սերունդները Անգլիայում և Հարավ-արևմտյան Շոտլանդիայում) 5-րդ դարի կեսերից մինչև 12-րդ դարը։[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Frank M. Stenton, The Oxford history of England: Anglo-Saxon England: Volume 2: 550-1087 (3rd ed. 1971)
  2. ԲիԲիՍի. Պատմություն. Անգլոսաքսեր
  3. Richard M. Hogg, ed. The Cambridge History of the English Language: Vol 1: the Beginnings to 1066 (1992)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png