Բրետան թերակղզի
Jump to navigation
Jump to search
Բրետան (ֆր.՝ Bretagne), թերակղզի Ֆրանսիայի արևմուտքում։ Ողողվում է Բիսկայան ծոցի, Լա Մանշ նեղուցի, Ատլանտյան օվկիանոսի ջրերով։ Երկարությունը ավելի քան 200 կմ։ Մեծ մասը գրավում է Ամորիկյան բարձրավայրը (բարձրությունը մինչև 384 մ)։ Նավահանգիստներն են Նանտը և Բրեստը։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հին կելտական անվանումը եղել է Արմորիկա («Ծովամերձ շրջան»)։ Այժմյան անվանումը (ֆր.՝ Bretagne) ստացել է 5 – 6-րդ դարերի Բրիտանիայից՝ անգլո–սաքսոններից փախած և այստեղ բնակություն հաստատած բրիտների անունից։ Լատինական վավերագրերում հիշատակվում է որպես Britannia minor («Փոքր Բրիտանիա»), ի տարբերություն Բրիտանիայի՝ ժամանակակից Անգլայի։ Ավելի ուշ, պարզեցնելով, դարձել է Բրետան[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»