Խնձորենի
Խնձորենի | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
Ընտանիք | Վարդազգիներ (Rosaceae) |
Ենթաընտանիք | Խնձորայիններ (Maloideae) |
Ցեղ | Խնձորենի (Malus) Mill., 1754 |
Խնձորենի (լատ.՝ Mālus), վարդազգիների ընտանիքի պտղատու ծառերի և թփերի ցեղ։
Դասը պատկանում է խնձորենիների (Maleae) ցեղին, Սալորենիների (Spiraeoídeae)[1] ենթաընտանիքին։ Հաշվում են 36 տեսակ (1976)։ Առավել տարածված են. խնձորենի այգու կամ մշակովի (Malus domestica), որը պատկանում է ամենաշատ աճեցվող սորտին (որոնց թիվը գերազանցում է 10 000[2])։
Բազմաթիվ տեսակներ, որպես դեկորատիվ ծառեր աճեցնում են այգիներում և պուրակներում։ Բոլոր տեսակները լավ մեղրատու են։ Խնձորենիների բնափայտը ամուր է, հեշտ կտրվող, հարմար է կոնստրուկցիաների, նավերի պատրաստման համար[3]։
Հայկական տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում տարածված է արևլյան կա կովկասյան վայրին խնձորենին. աճում է բոլոր մարզերի անտառներում։ Գրանցված է կարմիր գրքում։ Ամենուր մշակում են սովորական խնձորենին՝ իր բազմաթիվ տեսակներով։
Արևմտյան Հայաստանմ խնձորի հայրենիք էր համարվում Արտամետ գյուղը։ Հայաստանում մինչև «դեմիրճյանական» խնձորների մուտքը տարածված էին հետևյալ տեսակները.
- Անարատ
- Ախլախնձոր - Ընտիր խնձորի տեսակ
- Մեղրախնձոր
- Շաքարկենի- շատ քաղցր խնձորի տեսակ
- Շաքարալմազի
- Շերտավոր ամառվա
- Շշի
- Սոխի
- Չրխկան
- Պապի-սպիտակ, խոշոր, փուլփուլ և շատ համեղ տեսակ
- Տափակ
- Ուլի
- Փոքրենի-ամառվա համեղ խնձորի տեսակ
Կենսաբանական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մշակովի խնձորենու բարձրությունը 2 - 10 մ է, ունի լայն բրգաձև սաղարթ։ Տերևները խոշոր են և տարբեր ձևի։ Միատուն բույս է, երկսեռ ծաղիկներով, պսակաթերթիկները սպիտակ են, հիմքի մասում՝ վարդագույն, սերմնարանը ցածրադիր է։ Խաչաձև փոշոտվող և ինքնաստերիլ է։
Պտուղ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պտուղը՝ խնձորը կեղծ֊կլոր, կլոր-տափակավուն, օվալաձև, ձևաձև, տձև է։ Գույնը կանաչա-դեղնավուն է, դեղին, դեղնականաչավուն։ Կշռում է 30 - 500, երբեմն՝ 600 գ։
Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]
Խնձորենին զով կլիմայի, ցրտադիմացկուն, խոնավասեր բույս է։ Բազմանում է պատվաստներով։ Բերքատվությունը 150 - 200 ց/հա է։ Կարելի է մշակել Հայաստանի բոլոր գոտիներում։ Հատկապես լավ է աճում Գուգարքի, Սպիտակի, Թումանյանի, Ստեփանավանի, Նոյեմբերյանի, Իջևանի, Հայաստանի հարավարևելյան, ինչպես նաև Սևանի ավազանի և Գյումրու սարահարթի շրջաններում։
Նախկին ԽՍՀՄ-ի տարածքում կա խնձորենու 500 սորտ։ Տարածված Հյուսիսային կիսագնդի տաք գոտում։ Առավել տարածված են սովորական, անտառային, արևելյան, ցածրաճ, սիբիրական և չինական տեսակները։ Խնձորենու հայրենիքը համարում են Կովկասը և Միջին Ասիան։ Սակայն, հավանաբար, եղել են նաև ընտանեցման ուրիշ օջախներ, քանի որ երկրագնդի շատ շրջաններում աճում են վայրի խնձորենու բազմաթիվ տեսակներ, որոնցից ստացվել է ավելի քան 20 հազար սորտ։
ՀՀ-ում տարածված է արևելյան կամ կովկասյան վայրի խնձորենին. աճում է բոլոր մարզերի անտառներում։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Ամենուր մշակվում է սովորական խնձորենին՝ բազմաթիվ սորտերով։
Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնի է 36 տեսակ, առավել տարածված են.
- Խնձորենի կուլտուրական (M. domestica)
- անտառային (M. sylvestris)
- արևելյան (M. orientalis)
- Խնձորենի ցածրաճ (M. pumila)
- Խնձորենի սիբիրական (M. baccata)
- Խնձորենի չինական (M. prunifolia)։
Խնձորի պտուղներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարունակում է շաքարներ (5 - 15%), թթուներ (0,2-1,5%), պեկտիններ, սպիտակուցներ, վիտամիններ ()։ Օգտագործվում է թարմ, մասամբ չորացրած։ Պտղից պատրաստում են կոմպոտ, ջեմ, պովիդլո, պաստեղ, ժելե, ստանում հյութեր, գինի, օղի։
2.4 գ Սննդային արժեք (100 գ.) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Էներգետիկ արժեք 12 կկալ 52 կՋ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սորտեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վաղահասներից սորտերից են՝
- Պապիրովկա
- Վիրգինկա
- վարդագույն
- Աստրախանի
- Կարմիր
- Աշնանայիններից են՝
- Ռենետ
- Լանդսբերգա
- Պարմեն
- Զիմնի զոլոտոյ
- Բելֆլոր դեղին
- Ձմեռայիններից են՝
- Ռենետ սիբիրական,
- Ռենեա բումաժնի,
- Պեպին-լոնդոնկա,
- Ռենեա օռլյանի
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Potter D. et al. Phylogeny and classification of Rosaceae // Plant Systematics and Evolution. — 2007. — Vol. 66. — № 1—2. — P. 5—43. —
- ↑ Жизнь растений, т. 5, ч. 2, 1981, էջ 184
- ↑ Сергиевская, Е. В. Систематика высших растений : Практический курс. — 2-е изд. — СПб.: Лань, 2002. — С. 231—233. — ISBN 5-8114-0452-2
- ↑ Фёдоров, Ал. А., Артюшенко, З. Т. Атлас по описательной морфологии высших растений. — Л.: Наука, 1975. — С. 12.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 62)։ ![]() |
|
|