Պովիդլո
Պովիդլո (չեխ.՝ povidla, լեհ.՝ powidła կամ powidło), տրորած մրգերից և հատապտուղներից շաքարով կամ ռուպով եփելով պատրաստվող քաղցրահամ թանձր ուտելիք[1]՝ սննդային պեկտինի և սննդային թթուների ավելացմամբ կամ առանց դրանց։
Պովիդլոյի փակման համար նախևառաջ անհրաժեշտ է թարմ պատրաստած կամ պահածոյած մրգահատապտղային խյուս։ Պտուղների խառնուրդը սովորաբար չի գերազանցում 2 պտղատեսակը, որոնցից հիմնականի պարունակությունը պետք է կազմի 60 %-ից ոչ պակաս։
Պովիդլոյի արտադրության համար կիրառվում են հետևյալ հաջորդական քայլերը՝ ջոկում, տեսակավորում, լվացում, շոգեհարում, կորիզանջատում (սերմնանջատում), տրորում, եփում, հովացում, լցնում, մակափակում, ստերիլիզացիա։
Օրգանոլեպտիկ ցուցանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին տեսք | համասեռ զանգված՝ առանց սերմերի, սերմնաբների, կորիզների և պտղամսի կտորների, համ և հոտ[2] |
Համ և հոտ | քաղցրաթթվաշ, հատուկ այն պտուղներին, որոնցից պատրաստված է պովիդլոն[2] |
Գույն | բաց գույնի պտղամսով պտուղներից պովիդլոների համար թույլատրվում է բաց շագանակագույն երանգներ, իսկ մուգ պտղամսով պտուղների համար՝ շագանակագույն[2] |
Խտություն | հնդավոր պտուղներից և հատապտուղներից պովիդլոների համար՝ խիտ քսվող զանգված[2] |
Շաքարակալում | խորհուրդ չի տրվում[2] |
Ֆիզիկա-քիմիական ցուցանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Չոր նյութերի պարունակություն (%)[2]
- Ըստ ռեֆրակտոմետրի (%, ոչ պակաս)` 66
- Ընդհանուր շաքարների պարունակություն (%)` 60
- Ընդհանուր թթվություն (ըստ խնձորաթթվի, %)` 0,2 - 1,0
- Պինդ խառնուրդների (ավազ) պարունակություն (%)` ≤ 0,05
- Կողմնակի խառնուրդներ՝ չի թույլատրվում[2]
Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Պահածոյացման տեխնոլոգիա», Ժ. Գ. Աղաջանյան, խմբ. Ա. Ա. Ֆահրադյան. - Երևան։ «ՀՊԱՀ», 2011, Մաս 1 - 405 էջ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|