Ձկնաբուծություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ձկնաբուծարան Հայաստանում
ATC Field trip to Unifish (1).JPG

Ձկնաբուծություն, ջրային կուլտուրաների մշակման ենթաճյուղ, որն զբաղվում է ձկների բուծմամբ, ջրամբարներում ձկան պաշարի քանակի ընդլայնմամբ և որակի բարելավմամբ։ Ընդգրկում է բնական ջրամբարների և լճակային ձկնաբուծությունը։ Կապված ջրային միջավայրի վրա մարդու ներգործության շրջանակների ավելացման հետ (հիդրոկառույցների շահագործում, ջրերի կեղտոտում և այլն) շատ հաճախ վատանում կամ խախտվում է ձկան պաշարի վերարտադրությունը։ Հատկապես տուժում են կիսագաղթ (շիղաձուկ, բրամ, ծածան, վոբլա և այլն) և գաղթող (թառափաձուկ, զութխի, սպիտակասաղմոն, սաղմոն, կետա, սապատաձուկ, ծածանաձուկ, կուտում և այլն) ձկները։ Այն կարգավորելու, ինչպես ևաև ցածրարժեք իխտիոֆաունայի որակը բարելավելու նպատակով բնական ջրամբարներում և այլ տեսակի միջավայրերում կազմակերպվում է ձկների արհեստական բուծում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 706 CC-BY-SA-icon-80x15.png