Արմորիկա
Արմորիկա (լատ.՝ Armorica, լատ.՝ Aremorica), պատմական շրջան ժամանակակից Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում։
Երբեմն «Արմորիկա» տեղանունը օգտագործում են որպես «Բրետան» տեղանվան հոմանիշ։ Արմորիկան գոյություն է ունեցել անտիկ դարաշրջանում և եղել է Սենայի և Լուարայի գետաբերանների միջև ափին գտնվող ու դեպի մայրցամաքի խորքը անորոշ տարածության վրա ձգվող Գալիայի մաս, ընդգրկելով ժամանակակից Բրետանը և[1]։
«Արմորիկա» տեղանունը ծագում է գալերեն are-mori («ծովում») արտահայտությունից և աշխարհագրական անվանումների համար օգտագործվող -ika վերջածանցից։ Ի սկզբանե տվյալ եզրը ավելի լայն էր մեկնաբանվում, քան հիմա, ընդգրկելով ամբողջ Նորմանդիան և նույնիսկ ժամանակակից Ֆրանսիայի ողջ մերձատլանտյան ափը։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Merriam-Webster Dictionary, s.v. «Aremorica»; The Free Dictionary, s.v. «Aremorica» Archived 2011-06-07 at the Wayback Machine.
|