Նորմաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորմաններ, 1000–1100 թթ.

Նորմաններ ( ֆր.՝ Normands; լատ.՝ Nortmanni), ժողովուրդ, ովքեր 10 և 11-րդ դարերում բնակվում էին Նորմանդիայում։ Վերջինս իր անվանումն ստացել է այս ժողովրդի անունից։ Նախնական շրջանում նրանք վիկինգ ծովահեններ էին Դանիայից, Նորվեգիայից և Իսլանդիայից, որոնց Արևմտյան Ֆրանկիայի արքան տվեց տարածք իր պետության հյուսիսում վասալության դիմաց[1]։ Սերնդեսերունդ խառնվելով տեղաբնիկ ֆրանկ և գալլա-հռոմեացիների հետ, վիկինգների այս հետնորդները դարձան Ֆրանկիայի Կարոլինգյան մշակույթի կրող։ Արդյունքում 10-րդ դարի սկզբին ձևավորվեց նորմանական ինքանգիտակցություն, որը շարունակվեց ձևափոխվել եկող դարերի ընթացքում[1][2]։ Նրանց անունը գալիս է հին ֆրանկական "Nortmann"-ից, որը նշանակում է հյուսիսի մարդ։

Նորմաններն ունեցան խոշոր մշակութային, քաղաքական և ռազմական դեր Միջնադարյան Եվրոպայում և նույնիսկ Մերձավոր Արևելքում։ Նրանք հայտնի էին իրենց ռազմական բարձր ոգու և վերջիվերջո նաև իրենց քրիստոնեական բարոյականության համար։ Ընդունելով կաթոլիկություն, նորմանները դարձան վերջինիս մեծագույն պաշտպաններից մեկը[1]։ Նրանք ընդունեցին տեղաբնիկների գալլա-ռոմանական լեզուն, և իրենց բարբառը հայտնի դարձավ որպես նորմանական ֆրանսերեն։ Նորմանդիայի դքսությունը, որը ենթարկվում էր Ֆրանսիայի արքային, միջնադարի հզորագույն պետական կազմավորումներից էր[3] Հիմնական հայտնի են որպես հիանալի զինվորներ, հատկապես ահ ու սարսափ էր տարածում նորմանական ծանր հեծելազորը։ Նորմանները հայտնի են նաև իրենց յուրահատուկ ճարտարապետական ոճով և երաժշտական ավանդույթներով։ Հետագայում նորմանները հիմնեցին Սիցիլիայի թագավորությունը, նվաճեցին Անգլիա և մասնակցելով խաչակրաց արշավանքներին հիմնեցին Անտիոքի դքսությունը, հասան մինչև Կանարյան կղզիներ և մեծ քանակով ծառայում էին բյուզանդական բանակում։

Նորմանների նվաճած տարածքներում իրենց լեզվի և ավանդույթների միջոցով նրանք երկարատև հետք թողեցին տեղաբնիկ ժողովուրդների վրա[4][5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Նորման»։ Encyclopædia Britannica 
  2. Chibnall, M (1999), Բանավեճ նորմանական նվաճման շուրջ, p. 2, «Նորմանդիայում նվաճող հյուսիսային մարդիկ ձուլվեցին...տեղաբնիկ ֆրանկ և գալլ-հռոմեական ժողովուրդների հետ...» 
  3. Էլեանոր, Սիրլ, Գիշատչային բարեկամություն և նորմանական ուժի ստեղծումը 840-1066 թթ. (անգլ.՝ Predatory Kinship and the Creation of Norman Power, 840–1066) (University of California Press, Բերքլի, 1988), էջ. 89
  4. «Ի՞նչ են արել նորմանները մեր համար»։ Ջոն Հուդսոն։ BBC։ փետրվարի 12, 2012։ Վերցված է հուլիսի 31, 2015 
  5. «Նորմանական ներգործություն»։ History Today, հատոր 36։ History Today։ փետրվարի 2, 1986։ Վերցված է հուլիսի 31, 2015