Իսպանիայի ճարտարապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պլազա դե Իսպանիա, Սևիլյա

Իսպանիայի ճարտարապետություն, ճարտարապետություն, որը ստեղծվել է այնտեղ, ուր այժմ ժամանակակից Իսպանիայի տարածքն է։ Այն ներառում է շինությունները, որոնք Իսպանիայի աշխարհագրական սահմանների մեջ են։ Նախկինում այս անունը տրվել է այն տարածքին, որը ներառել է իբերական Վենեսուելան, Ալ-Անդալուսը, քրիստոնեական թագավորություններ։ Իսպանական ճարտարապետությունը կրել է շատ ազդեցություններ[1]։ Իբերական ճարտարապետությունն առնչվում է միջերկրածովյան և Հյուսիսային Եվրոպայի ճարտարապետությանը։ Իսկական զարգացումն սկսվում է հռոմեացիների գալով, որոնք Իսպանիայում թողեցին մի քանիսը իրենց ամենից աչքի ընկնող հուշարձաններից։ Վեստգոթերի ժամանումը բերեց կառուցապատման տեխնիկայի խորքային անկում։ Այդպիսին էր իրավիճակը նաև կայսրության այլ մասերում։ Ք․ա․ 711 թվականի մավրիտանական նվաճումը բերում է փոփոխություններ հաջորդ յոթ դարերի ընթացքում. դա մեծ չափով ազդում է մշակույթի վրա (ներառյալ ճարտարապետությունը)։ Օրինակ, Կորդոբան հիմնադրվում է որպես մշակութային մայրաքաղաք մուսուլմանական Օմայան դինաստիայի ժամանակ։ Միաժամանակ քրիստոնեական թագավորություններն աստիճանաբար ձևավորվում են և զարգացնում իրենց ոճերը, նախևառաջ եվրոպական ճարտարապետական ազդեցություններից մեկուսացած, բայց ավելի ուշ ինտեգրվում են հռոմեական և գոթական հոսանքներին։ Մինչև Լատինական Ամերիկայի գաղութային ճարտարապետության վրա ազդելը Իսպանիան ինքն էր փորձարկում Վերածննդի ճարտարապետության ոճը՝ այն զարգացնելով առավելապես տեղական ճարտարապետների կողմից։ Իսպանական բարոկկոն առանձնանում էր իր հարուստ Churrigueresque ձևավորմամբ և ամենախստապահանջ Հերրերյան ոճով, որոնք հետագայում զարգանում էին նաև միջազգային ազդեցություններից: Գաղութային ոճը, որը գոյատևվեց դարեր շարունակ, ուժեղ ազդեցություն ունի Լատինական Ամերիկայում: Նեոկլասիցիզմը իր բարձրակետին է հասնում Խուան դե Վիլլանուևայի և նրա աշակերտի աշխատանքներում։

Իսպանական նվաճումների արդյունքում Պիրենեյան թերակղզում տեղի է ունենում մշակույթի լիարժեք հռոմեացում, լատինացում։ Հռոմեական մշակույթը տեղի բնակչության համար եղել է խորապես ընդունված։ Նախկին իբերական ռազմական ճամբարների և իբերական, ֆիննական, հունական բնակչությունը կրթություն էին ստանում խոշոր բնակավայրերում։ Պրովինցիաներում աճում էր բնակչությունը։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեգալիտիկ ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարե դարում Պիրենեյան թերակղզում առավել ընդարձակ մեգալիտը եղել է դոլմենը։ Այդ հսկայական պալատների հատակագծերն եղել են pseudocircles կամ trapezoid, նախկինում ձևավորվել են հսկայական քարերով, որոնք խրված են եղել հողի մեջ, իսկ մյուսները դրված են եղել նրանց վրա՝ ձևավորելով տանիք։ Զարգացմանը զուգընթաց՝ ի հայտ է գալիս մուտքի միջանցքը և աստիճանաբար գրավում տեսանելի տեղ և դառնում գրեթե նույնքան ընդարձակ, ինչպես սենյակը։ Տանիքված միջանցքները և կեղծ գմբեթը ամենատարածվածն էին։ Անտեքուերա (Antequera) համալիրը պարունակում էր Եվրոպայի ամենախոշոր դոլմենները։ Լավ է պահպանված Քուևա դե Մենգան՝ 25 մետր խորությամբ և 4 մետր բարձրությամբ, և կառուցվել է 32 մեգալիտ։

Իբերական և կելտական ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կելտական բնակավայրեր Գալիցիայում։ Կաստրո դե Բարոնա.

Կելտերի ամենաշատ բնութագրական կառույցներ են եղել Կաստրոյում։ Գյուղերը եղել են բլուրների կամ լեռների կատարին։ Նրանք գրավվել են Գալիցիայի և Դուրոյի հովտի կելտերի կողմից։ Տները Կաստոյից դուրս ունեին մոտ 3,5-ից 5 մետր երկարություն, առավելապես շրջանաձև։ Արևակոսի կողմից կառուցված տները կապված էին իբերական մշակույթի հետ և նրանցից մի քանիսը հասել էին նկատելի քաղաքային զարգացման, ինչպիսին Նումանտիան էր։ Մնացածներն ավելի պարզունակ էին՝ ինչպես Տիմանտիան:

Հռոմեական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքային զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեական թատրոն Մերդիա.

Հռոմեական նվաճումը Իսպանիայում Ք. ա. 218 թվականին ուղեկցվեց մշակույթի հռոմեացումով։ Հռոմեական մշակույթը խորապես ընդունվեց։ Շինարարությունն ներառում էր որոշ հուշարձաններ՝ պատմական մայրաքաղաք Հռոմի ոճով կառուցված[2]։

Կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալքանտարա կամուրջ

Քաղաքացիական շինարարությունը ներկայացված է այնպիսի կառույցների օրինակով, ինչպիսիք Սեգովիայի ջրանցույցն է կամ Մերիդան (Մերիդա կամուրջը Թագուսի վրա կամ Կորդոբա կամուրջը Գվադալկիվիր գետի վրա)։ Քաղաքացիական աշխատանքները ընդլայնված զարգանում են Իսպանիայում Տրայանոս կայսեր օրոք (98-117 ): Հին Հռոմի փարոսները, որոնցից դեռ գործածության մեջ է Հերկուլեսի աշտարակը կառուցված Կորունայում։ Լուդիական ճարտարապետությունը ներկայացված է այնպիսի շինությունների միջոցով, ինչպիսիք են Հռոմեական թատրոնը Մերդիայում, Տարագոնան կամ Սեգոբրիջան, Սագնուտոն և շատ ուրիշներ։ Կրոնական ճարտարապետությունը նույնպես տարածված էր թերակղզում։ Օրինակ, Կորդոբայի տաճարները, Մերդիայի (Դիանա և Մարս), Տալավերա լա Վյեխան և ուրիշ կառույցներ։ Գլխավոր տաճարային հուշարձաններից է Տարագոնայի Էսցիպիոնի աշտարակը, Զալամե դե լա Սերենան Բադախոսում և Աթիլիի ընտանիքի թանգարանը Սադաբայում և Ֆաբրայում։

Ամֆիթատրոն Տարրագոնայում
Կորդոբայի մզկիթը

Աստուրիական ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստուրիայի թագավորությունը հիմնադրվել է 718 թվականին, երբ Դոնա Պելայոյի գլխավորությամբ աստուրական ցեղախումբը որոշում է ընդունել։ Պելայոն տեղական ցեղերը և վեստգոթական փախստականներին միավորել է իր ղեկավարության ներքո գոթական կարգերը վերականգնելու համար։ Աստուրիական մինչհռոմեական ոճը բացահայտորեն համընկնում էր թագավորության քաղաքական զարգացման էտապներին։ Նրանում առանձնանում էին զարգացման հինգ շրջաններ։ Առաջինը Ֆավիլայի կառավարումից մինչև Բերմունդոն (737-791), երկրորդը ներառում էր Ալֆոնսոյի II (791-842) գահակալումը։ Գլխավոր եկեղեցին կառուցվել է այդ ժամանակաշրջանում։ Երրորդ շրջանը ներառում էր Ռամիրո I (842-850) և Օրդոնո I (850-866). Այդ այսպես կոչված ռամիրյան շրջանն էր։

Հատուկ ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայի կլիմայական և տեղագրական տարբերությունների շնորհիվ հին ճարտարապետությունը ցուցաբերում է մեծ բազմազանություն: Տարբեր շրջաններում օգտագործվում են կրաքար, շթաքար, գրանիտ, կավ (թրծած կամ ոչ), փայտ և ծղոտ: Որոշ շինություններ տներ են (ինչպես կորտիո, կարմեն, բարրակա, կասոնա կասերիո, պազո, ալկուերիա)։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. A picture of a Celtiberian house in Numantia
  2. Chueca Goitia, Fernando. De Grecia al Islam. Seminarios y Ediciones, 1974. 84-299-0054-3 Pages 172-174, 179 DOSSAT, 2000, 84-95312-32-8

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]