Դոնատելլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոնատելլո
իտալ.՝ Donatello
Uffizi Donatello.jpg
Դ ոնատելլո, հուշարձան
Ուֆֆիցի պատկերասրահ
Ի ծնե Donato di Niccolò di Betto Bardi
Ծնվել է 1386[1][2]
Ծննդավայր Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն
Մահացել է դեկտեմբերի 22, 1466 կամ 1466[2][3][4][5][6][7][8]
Վախճանի վայրը Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն
Քաղաքացիություն Flag of Florence.svg Ֆլորենցիայի Հանրապետություն[9]
Ուսուցիչ Բիչի դի Լորենցո և Լորենցո Գիբերտի
Ստեղծագործություն(ներ) Q640232?, Handel holding Putti in the museum Jacquemart-André և Դավիդ
Ոճ Վաղ Վերածնունդ
Մասնագիտություն քանդակագործ, նկարիչ և արվեստների գործիչ
Donatello Վիքիպահեստում

Դոնատելլո (իսկական անուն-ազգանունը՝ Դոնատո դի Նիկոլո դի Բետտո Բարդի, իտալ.՝ Donato di Niccolò di Betto Bardi, 1386[1][2], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն - դեկտեմբերի 22, 1466 կամ 1466[2][3][4][5][6][7][8], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն), իտալացի քանդակագործ, վերածննդի դարաշրջանի քանդակագործության հիմնադիրներից։ Նրա ստեղծագործությունները ֆլորենտական արվեստի գագաթներից է։ 1430 նրա կերտած «Դավիթ» բրոնզե արձանը մարդկային մերկ մարմնի առաջին պատկերումն է վերածննդի արձանագրության մեջ։

Ստեղծագործել է հիմնականում Ֆլորենցիայում, նաև Սիենայում, Հռոմում, Պադուայում։ 1420 նա զարգացրել և մշակել է «գեղանկարչական» հարթաքանդակի տիպ (գծային հեռանկարչության միջոցով ստեղծվում է տարածականության պատրանք. օրինակ՝ «Հերովդեսի խնջույքը», 1423–27)։ 1434–43 Դոնատելլոն Ֆլորենցիայի Սան Լորենցո եկեղեցու հին ավանդական ներքին ձևավորման մեջ զուգակցել է ճարտարապետությանը և քանդակագործությանը բնորոշ ձևեր՝ ստեղծելով արվեստների համադրման նոր տիպ։

1446–50 նա քանդակազարդել է Պադուայի Սանտ Անտոնիո եկեղեցու խորանը, որը վեևածննդի նմանորինակ առավել խոշոր գործերից է։ 1447–53 Պադուայում Դոնատելլոն կերտել է վերածննդի դարաշրջանի առաջին աշխարհիկ մոնումենտը՝ վարձկան հեծիալ Գատամելատի հուշարձանը։

Նրա ուշ շրջանի աշխատանքներին հատուկ է հոգևոր ընկճվածությունը (օրինակ՝ Մարիամ Մագդաղենացու արձանը, 1450)։ Նրա գործերում դրսևորվել են վերածննդի արվեստին բնորոշ իրականության և մարդու հոգևոր աշխարհի պատկերման նոր ռեալիստական արտահայտչամիջոցներ։ Դոնատելլոի ստեղծագործական ժառանգությունը մեծապես ազդել է իտալական վերածննդի արվեստի վրա։ Այն ուսումնասիրել են Միքելանջելոն և Ռաֆայելը։

Դոնատելլոյի արվեստանոցում է ստեղծվել «Տիրամայրը մանկան հետ» հարթաքանդակը, որը պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։[10]։

Նա ուսումնասիրել է դասական քանդակագործությունը և այն օգտագործել է ռենեսանսի ոճը քանդակագործության մեջ զարգացնելու համար։ Դոնատո դի Նիկոլո դի Բետտո Բարդին աշխատել է քարով, բրոնզով, փայտով, կավով և ունեցել է մի քանի օգնականներ։ Չնայած նրա ամենահայտնի աշխատանքները քանդակներ էին, բայց դրանց զգալի մասը եղել են խոշոր ճարտարապետական ռելիեֆներ։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սբ. Ջոն բապտիստի հուշարձանը Դյուոմո դի Սիենայում

։

Դոնաթելլոն եղել է Նիկոլլո դի Բետտո Բարդիի որդին, ֆլորենտական Արտե դելլա Լանայի անդամ[11]։ Ըստ երևույթին, իր նկարչական կրթությունը նա ստացել է ոսկերչական խանութում, հետո աշխատել է Լորենցո Գիբերտի ստուդիայում։ Դոնատո դի Նիկոլո դի Բետտո Բարդին Հռոմում 1404-1407 թվականներին անցկացրել է հնագիտական ուսումնասիրություն և պեղումներ Ֆիլիպպո Բրունելեսկիի հետ, սակայն իր գոյությունը պահպանել է ոսկերչական խանութներում աշխատելու միջոցով[12]։ 15-րդ դարի իտալական արվեստի զարգացման վրա ազդեցություն է ունեցել Բրունելեսկիի կողմից Պանթեոնի գմբեթի և այլ հռոմեական շինությունների չափագրումները։ Բրունելեսկիի կառույցները և Դոնաթելլոյի քանդակները համարվում են այդ դարի ոգու բարձրագույն դրսևորումները ճարտարապետության և քանդակագործության մեջ և մեծ ազդեցություն են թողել այդ ժամանակաշրջանի նկարիչների վրա։

Աշխատանք Ֆլորենցիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

1409–1411 թթ. Սուրբ Հովհաննես Ավետարանիչի նստած ֆիգուրը
Դոնաթելլո Դավիթ գլուխը և ուսերը աջից

Ֆլորենցիայում Դոնաթելլոն աշխատակցել է Լորենցո Գիբերտին Բապտիստական ֆլորենտական տաճարի հյուսիսային դռան մարգարեների արձանները ստեղծելիս, որի համար նա վճարվել է 1406 թվականի նոյեմբերին և 1408 թվականի սկզբին։ 1409–1411 նա ավարտել է Հովհաննես Ավետարանիչի նստած ֆիգուրան, որը մինչև 1588 թվականը զբաղեցրել է հին տաճարի ճակատը։ Այս աշխատանքը որոշիչ քայլ է ուշ գոթական արվեստում՝ Մաներիզմում, բնականության որոնման և մարդկային զգացմունքների արտահայտման մեջ[13]։ Դեմքը, ուսերը և կիսանդրին իդեալկանացված են։

1411–1413 թվականներին Դոնաթելլոն աշխատել է Օրսանմիշել եկեղեցու Սբ. Մարկոս քանդակի վրա։ 1417 թվականին նա ավարտել է «Սբ. Գևորգը», 1423 թվականին՝ «Սուրբ Լուիս Տուլուզցին» Օրսանմիշելի համար, որն այժմ Բասիլիկա Սանտա Կրոս(Basilica di Santa Croce) թանգարանում է։


Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118526693 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  3. 3,0 3,1 3,2 Donatello — 1960. — doi:10.13039/501100001074
  4. 4,0 4,1 4,2 Swartz A. Donatello — 2005.
  5. 5,0 5,1 5,2 KulturNav — 2015.
  6. 6,0 6,1 6,2 Kunstindeks Danmark
  7. 7,0 7,1 7,2 Թագավորական գեղարվեստական ակադեմիա — 1768.
  8. 8,0 8,1 8,2 Artnet — 1998.
  9. http://collections.vam.ac.uk/item/O70279/the-martelli-mirror-the-martelli-mirror-case-unknown/
  10. Դպրոցական մեծ հանրագիտարան, գիրք 2, հատոր 1, ՀՀՀ, Երևան, 2009, էջ 260
  11. Giorgio Vasari: art and history By Patricia Lee Rubin. Retrieved 20 October 2009.
  12. [1]
  13. Janson, «Դոնաթելոյի քանդակը», Պրինտետոն, 1963 թ.