Լորենցո Գիբերտի
Լորենցո Գիբերտի իտալերեն՝ Lorenzo Ghiberti | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1378[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆլորենցիա |
Մահացել է | դեկտեմբերի 1, 1455[1] |
Վախճանի վայրը | Ֆլորենցիա[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Ուսուցիչ | Bartolo di Michele? |
Ստեղծագործություն(ներ) | Դրախտի դռներ, անհայտ և Երեք նահատակների տապան |
Ոճ | Վաղ Վերածնունդ |
Մասնագիտություն | քանդակագործ, ճարտարապետ, նկարիչ, գրող և արվեստագետ |
Երեխաներ | Vittorio Ghiberti?[5] |
![]() |
Լորենցո Գիբերտի (իտալերեն՝ Lorenzo Ghiberti, 1378[1][2][3][…], Ֆլորենցիա - դեկտեմբերի 1, 1455[1], Ֆլորենցիա[4]), 15-րդ դարի քանդակագործ, ապրել է Ֆլորենցիայում։ Արհեստի հիմունքները ուսումնասիրել է ոսկերչական արհեստանոցում է ուսումնասիրել։ Ռելիեֆի հայտնի վարպետներից մեկը։
Գիբերտիի արվեստում երևում է նրա ձգտումը դեպի իրատեսություն։ Նրա ամբողջ ստեղծագործական կյանքն նվիրված է գեղանկարչական հոյակերտ գեղազարդային ռելիեֆի ստեղծմանը։ Գիբերտիի հիմնական ստեղծագործությանները նախատեսվում էին Ֆլորենցիական բապտիստերիայի ձևավորման համար։ Երբ հյուսիսային դարպասի համար մրցույթ հայտարարվեց, Գիբերտին գրավեց առաջին տեղը (1401 թ.), որի վրա աշխատեց քսան տարուց ավելի (1404-1424 թթ.)։ Դուռը կազմված է քսանութ ռելիեֆային կոմպոզիցիաներից, որոնք կերտված էին կրոնական սյուժեով և ներգծվում էր քառատերև շրջանակներում, ինչը դեռևս առնչվում է գոթական արվեստի հետ։ Ընդհանուր լուծման գեղազարդումը ընդգծում է կոմպոզիցիաների գալարուն ներքին ռիթմերը։
Գիբերտիի աշխատանքներից է նաև մկրտարանի արևելյան դռները(1425-1452 թթ.), որոնք ունեն այլ բնույթ և դարձան Ֆլորենցիայի տեսարժան կոթողներից մեկը։ Տեսնելով Գիբերտիի աշխատանքը Միքելանջելոն բարձր է գնահատել և այն անվանել է «Դրախտի դռներ»։ Գոթական մանր կվադրիֆոլների փոխարեն այդ դռները զարդարվում են ուղղանկյուն դաշտերում ամփոփված տասը մեծ բազմապատկեր ռելիեֆներով,որոնք հիշեցնում են պազմապլան բարդ գեղանկարչական կոմպոզիցիաներ («Սողոմոն թագավորի այցը Սաբայի թագուհուն»)։
Կերպարների քնարական գեղեցկությունը, պատկերների համամասնությունների ճշտությունը, ձևերի ու գծերի աշխույժ նրբագեղությունը, բնանկարային և ճարտարապետական ֆոների հարստությունը շրջանակաման բուսական զարդարանքի կազմում են նոր, իրատեսական արվեստի միասնական համակառույցը։
Գիբերտին զբաղեցրել է հեղինակավոր տեղ Ֆլորենցիայի քանդակագործներրի շարքում։ Հետագայում Իտալական վերածննդի մեծերից մեկը Դոնատելլոն, իր առաջին քայլերը արեց Գիբերտիի արհեստանոցում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Lorenzo Ghiberti
- ↑ 3,0 3,1 Swartz A. Lorenzo Ghiberti — 2007.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #118539086 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Union List of Artist Names — 2017.
|