Մազաչչո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մազաչոից)
Մազաչչո
իտալ.՝ Masaccio
Ի ծնեԹոմմազո դի Ջովաննի դի Սիմոնե Կասսաի
Ծնվել էդեկտեմբերի 21, 1401[1][2][3]
ԾննդավայրՍան Ջովաննի Վալդարնո, Արեցո, Տոսկանա, Իտալիա
Վախճանվել է1428[4][5][6][…]
Մահվան վայրՀռոմ, Պապական մարզ[2][3]
Մասնագիտություննկարիչ
ՈճԻտալական Վերածնունդ
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներVirgin and Child with Saint Anne?, Madonna and Child? և Սուրբ Երրորդություն
Ակտիվ շրջան1425-1428
 Masaccio Վիքիպահեստում

Մազաչչո (Masaceio, իսկականը՝ Թոմմազո դի Ջովաննի դի Սիմոնե Կասսաի Գվիդի, դեկտեմբերի 21, 1401[1][2][3], Սան Ջովաննի Վալդարնո, Արեցո, Տոսկանա, Իտալիա - 1428[4][5][6][…], Հռոմ, Պապական մարզ[2][3]), իտալացի նկարիչ։ Ֆլորենտական քվատրոչենտոյի խոշորագույն ներկայացուցիչ Մազաչչոն հաղթահարել է գոթական ոճի ավանդույթները, կրոնական պատկերներում մարմնավորել մարդկային կատարյալ անհատականության հումանիստական նկարագիրը։ 1422 թվականից ապրել է Ֆլորենցիայում, աշխատել է նաև Պիզայում և Հռոմում։ Հաճախ համագործակցել է Մազոլինո դա Պանիկալեի հետ։ Մազաչչոյի վաղ շրջանի գործերը («Տիրամայրը և Ս.Աննան», աշխատել է Մազոլինոյի հետ, մոտ 1424, Ուֆֆիցի պատկերասրահ, Ֆլորենցիա) առանձնանում են լուսաստվերային ընդգծված կերպավորմամբ, մարմինների եռաչափությամբ, ընդհանրացված ձևերի մոնումենտալությամբ։ 1425 թվականի և 1428 թվականի միջև Ֆլորենցիայի Սանտա Մարիա դել Կարմինե եկեղեցու Բրանկաչչի կապելլայում ստեղծել է որմնանկարներ («Դրախտից արտաքսումը», «Տաճարի տուրքի վճարումը» և այլն), ներշնչվել Ջոտտոյի արվեստով, իր կապերը խզել միջնադարի գեղարվեստական մշակույթի հետ։ «Ս.Երրորդություն»-ում (մոտ 1426-1427, Սանտա Մարիա Նովելլա եկեղեցի, Ֆլորենցիա) Մազաչչոն, հավանաբար Ֆ.Բրունեյլեսկիի հեռանկարչության ազդեցությամբ, որմնանկարչության մեջ առաջին անգամ ստեղծել է մարդու մասշտաբներին համապատասխան կենտրոնա-հեռանկարային կոմպոզիցիա։ Մազաչչոյի խստաշունչ և առնական արվեստը մեծ ազդեցություն է ունեցել Վերածննդի գեղարվեստական մշակույթի, մասնավորապես Պիեռո դելլա Ֆրանչեսկայի և Միքելանջելոյի ստեղծագործությունների վրա։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 OPAC SBN (իտալ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Masaccio
  5. 5,0 5,1 5,2 Masaccio
  6. 6,0 6,1 6,2 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մազաչչո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 131