Մազաչչո
Մազաչչո իտալ.՝ Masaccio | |
|---|---|
| Ի ծնե | Թոմմազո դի Ջովաննի դի Սիմոնե Կասսաի |
| Ծնվել է | դեկտեմբերի 21, 1401[1][2][3][…] |
| Ծննդավայր | Սան Ջովաննի Վալդարնո, Արեցո, Տոսկանա, Իտալիա |
| Վախճանվել է | 1428[4][5][6][…] |
| Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ[2][3] |
| Մասնագիտություն | նկարիչ |
| Ոճ | Իտալական Վերածնունդ |
| Թեմաներ | գեղանկարչություն |
| Ուշագրավ աշխատանքներ | Virgin and Child with Saint Anne?, Madonna and Child? և Սուրբ Երրորդություն |
| Ակտիվ շրջան | 1425-1428 |
Մազաչչո (Masaceio, իսկականը՝ Թոմմազո դի Ջովաննի դի Սիմոնե Կասսաի Գվիդի, դեկտեմբերի 21, 1401[1][2][3][…], Սան Ջովաննի Վալդարնո, Արեցո, Տոսկանա, Իտալիա - 1428[4][5][6][…], Հռոմ, Պապական մարզ[2][3]), իտալացի նկարիչ։ Ֆլորենտական քվատրոչենտոյի խոշորագույն ներկայացուցիչ Մազաչչոն հաղթահարել է գոթական ոճի ավանդույթները, կրոնական պատկերներում մարմնավորել մարդկային կատարյալ անհատականության հումանիստական նկարագիրը։ 1422 թվականից ապրել է Ֆլորենցիայում, աշխատել է նաև Պիզայում և Հռոմում։ Հաճախ համագործակցել է Մազոլինո դա Պանիկալեի հետ։ Մազաչչոյի վաղ շրջանի գործերը («Տիրամայրը և Ս.Աննան», աշխատել է Մազոլինոյի հետ, մոտ 1424, Ուֆֆիցի պատկերասրահ, Ֆլորենցիա) առանձնանում են լուսաստվերային ընդգծված կերպավորմամբ, մարմինների եռաչափությամբ, ընդհանրացված ձևերի մոնումենտալությամբ։ 1425 թվականի և 1428 թվականի միջև Ֆլորենցիայի Սանտա Մարիա դել Կարմինե եկեղեցու Բրանկաչչի կապելլայում ստեղծել է որմնանկարներ («Դրախտից արտաքսումը», «Տաճարի տուրքի վճարումը» և այլն), ներշնչվել Ջոտտոյի արվեստով, իր կապերը խզել միջնադարի գեղարվեստական մշակույթի հետ։ «Ս.Երրորդություն»-ում (մոտ 1426-1427, Սանտա Մարիա Նովելլա եկեղեցի, Ֆլորենցիա) Մազաչչոն, հավանաբար Ֆ.Բրունեյլեսկիի հեռանկարչության ազդեցությամբ, որմնանկարչության մեջ առաջին անգամ ստեղծել է մարդու մասշտաբներին համապատասխան կենտրոնա-հեռանկարային կոմպոզիցիա։ Մազաչչոյի խստաշունչ և առնական արվեստը մեծ ազդեցություն է ունեցել Վերածննդի գեղարվեստական մշակույթի, մասնավորապես Պիեռո դելլա Ֆրանչեսկայի և Միքելանջելոյի ստեղծագործությունների վրա։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եռապատում Սուրբ Յուվենալիա
- Երիտասարդի դիմանկար / Վաշինգտոն, Ազգային պատկերասրահ/
- Արտաքսումը դրախտից
- Հրաշք՝ ստատիրով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 RKDartists (նիդերլ.)
- 1 2 3 4 OPAC SBN (իտալ.)
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Masaccio
- 1 2 Masaccio
- 1 2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մազաչչո» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 131)։ |