Երրորդություն (Մազաչչո)
![]() | |
տեսակ | ֆրեսկո |
նկարիչ | Մազաչչո |
տարի | 1420[1] |
բարձրություն | 667 սանտիմետր |
լայնություն | 317 սանտիմետր |
ուղղություն | Իտալական Վերածնունդ և Վաղ Վերածնունդ |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | ֆրեսկո |
հավաքածու | Basilica of Santa Maria Novella? |
պատկերված են
| |
https://www.smn.it/it/opere/la-trinita-del-masaccio/, https://www.smn.it/en/artworks/masaccios-holy-trinity/, https://www.khanacademy.org/humanities/renaissance-reformation/early-renaissance1/painting-in-florence/a/masaccio-holy-trinity, https://www.parnass.at/news/trinitaets-fresko կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
Երրորդություն, Մազաչչոյի աշխատանքը, վաղ Վերածննդի դարաշրջանի հայտնի որմնանկար է, որը գտնվում է Ֆլորենցիայի Սանտա Մարիա Նովելա դոմինիկյան տաճարում։ Ստեղծվել է 1425-1427 թվականների միջև։ Մազաչչոյի այս գործը հայտնի է հեռանկարները փոխանցելու, պատկերված ճարտարապետությունը ներկային ինտեգրելու և նվիրատուներին սրբերի չափերով պատկերելու իր նորարարություններով։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որմնանկարը պատկերում է Գողգոթան՝ խաչված Քրիստոսին, որին պահում է Հայր Աստված։ Խաչելության ոտքերի տակ Ադամի կմախքով դամբարանն է, որի վրա memento mori տիպի գրառում կա. «Ես նույնն էի, ինչ դուք եք, և դուք էլ կդառնաք այն, ինչ ես եմ դարձել»։
Խաչելության կողմերում կանգնած են Մարիամ Աստվածածինը և Սբ. Հովհանեսը, քիչ ավելի ներևում նվիրատուն է և նրա կինը։ Նվիրատուի ենթադրյալ անունը Լորենցո Լենցի է, քանի որ նա զբաղեցրել է այդ պաշտոնը, իսկ որմնանկարի ստորին մասում եղել է նրա զարմիկի՝ Դոմենիկո Լենզիի գերեզմանը։ Այս վարկածը պատկանում է Ուգո Պրոչաչիին, որը հետագայում հրաժարվել է դրանից, բայց, այնուամենայնիվ, այս վարկածը համարվում է ամենահավանականը։ Նվիրատուի մյուս թեկնածուները ֆրա Լորենցո Կարդոնին և ֆրա Ալեսսո Ստրոցցին են։
Պահպանվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարում որմնանկարի վերին մասը (մինչ դամբարանը) տեղափոխվել է եկեղեցու մուտքի մոտ։ 1951 թվականին Ուգո Պրաչացին հայտնաբերել է ստորին մասը, որը թաքնված էր ավելի ուշ շրջանի խորանի հետևում։ Որմնանկարի վերին մասը հետ է տեղափոխվել՝ կոմպոզիցիային վերադարձնելով իր սկզբնական տեսքը[2].
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.smn.it/it/opere/la-trinita-del-masaccio/
- ↑ Гращенков В. Н. Портрет в итальянской живописи Раннего Возрождения. — М., 1996. — С. 103.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Luciano Berti, La Trinità di Masaccio, in AA.VV., Santa Maria Novella, Firenze 1981.
- Luciano Berti, Masaccio, Firenze 1988.
- Ernst Gombrich, La storia dell’arte, Leonardo Arte, ristampa, Milano 1997, pag. 229
- R. Lieberman, Brunelleschi e Masaccio in Santa Maria Novella, «Memorie Domenicane», 12, 1981, pagg. 127-39
- AA. VV., La Trinità di Masaccio. Il restauro dell’anno Duemila, Edifir, Firenze 2002
- F. Boespflug, La Trinitè dans l’art d’Occident (1400 — 1460), Chapitre IV, Strasburgo, Presses Universitaires de Strasbourg, 2006
- John T. Spike, Masaccio, Rizzoli libri illustrati, Milano 2002 ISBN 88-7423-007-9
- Pierluigi De Vecchi ed Elda Cerchiari, I tempi dell’arte, volume 2, Bompiani, Milano 1999. ISBN 88-451-7212-0
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մազաչչոյի «Երրորդությունը» Արխիվացված 2016-03-26 Wayback Machine (անգլ.)
- Երրորդություն. որմնանկարի կառուցվածքը (իտալ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երրորդություն (Մազաչչո)» հոդվածին։ |
|