Ֆրեսկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրեսկո
տեսակpainting technique?
Ծանոթագրություններ
 Frescos Վիքիպահեստում
Հռոմեական ֆրեսկո
40-30 թթ. ՄԹԱ

Ֆրեսկո (իտալերեն՝ թաց), թարմ, թաց կրասվաղի վրա, մաքուր ջրով կամ կրաջրով բացված ներկերով գեղանկարչական տեխնիկա է, չորանալիս գոյացնում է բյուրեղային կալցիումի կարբոնատի թափանցիկ թաղանթ՝ ամրացնելով ներկերն ու ֆրեսկոն դարձնելով հարատև։ Ֆրեսկո է կոչվում նաև այդ տեխնիկայով կատարված ստեղծագործությունը։

Կիրառումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեսկոն հնարավորություն է ընձեռում ստեղծելու մոնումենտալ արվեստի գործեր, որմնանկարչության հիմնական տեխնիկան է։ Բացի բուն ֆրեսկոյից հայտնի է նաև ասեկկո (իտ. a secco- չոր կերպով) ֆրեսկոն՝ զարգացել է անտիկ շրջանում, այն ավարտում էին տեմպերայով՝ չոր վիճակում։ Այդ եղանակը տիրապետող է դարձել նաև միջնադարում՝ Բյուզանդիայում, Արևմտյան Եվրոպայում, Ռուսաստանում։ Մ. թ. ա. առաջին դարերից տեխնիկայով ֆրեսկային մոտ որմնանկարներ են արել արևելքի գեղանկարիչները՝ հիմնականում Հնդկաստանում, Միջին Ասիայում։ Ֆրեսկոն բարձր զարգացման է հասել Վերածննդի շրջանում, լայնորեն ու վարպետորեն կիրառվել է մեծահամբավ մի շարք արվեստագետների, այդ թվում՝ Միքելանջելոյի, Ջոտտոյի կողմից[1][2]։ 16- րդ դարից տարածում է գտել առանց տեմպերայի կիրառումը այսպես կոչված «մաքուր ֆրեսկո» (իտալ.- buon fresco)։ Որոշ անկումից հետո (17- ից 19-րդ դարեր) 20-րդ դարի սկզբից ֆրեսկոն լայն կիրառում գտավ հասարակական շենքերի ձևավորման մեջ՝ որմնանկարներում։

Ֆրեսկոն Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Որմնանկար Էրեբունի ամրոց
8- րդ դար ՄԹԱ

Հայաստանում ֆրեսկոյի տեխնիկայով որմնանկարներ հայտնի են Ուրարտուի շրջանից։ Միջնադարյան հայ նկարիչները մշակել էին որմնանկարի ուրույն տեխնիկա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mora, Paolo; Mora, Laura; Philippot, Paul (1984). Conservation of Wall Paintings. Butterworths. էջեր 34–54. ISBN 0-408-10812-6.
  2. Ward, Gerald W. R., ed. (2008). The GroveEncyclopedia of Materials and Techniques in Art. Oxford University Press. էջեր 223–5. ISBN 978-0-19-531391-8.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեսկո» հոդվածին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։