Պիետրո Պերուջինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիետրո Պերուջինո
իտալ.՝ Pietro Perugino
Ի ծնեPietro di Cristoforo Vannucci
Ծնվել է1448[1]
ԾննդավայրՉիտա դելա Պիևե, Պերուջա, Ումբրիա, Իտալիա
Վախճանվել է1523[2]
Մահվան վայրՖոնտիգնանո, Պերուջա, Իտալիա
Մասնագիտություննկարիչ
ՈճUmbrian school? և Վերածնունդ
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներՊիետա, God the Father with Two Saints? և Banner of Justice?
Ուսուցիչենթդ․ Անդրեա դել Վեռոկկիո[3]
ԱշակերտներՌաֆայել Սանտի, Ջիրոլամո Ջենգա, Lo Spagna?, Giannicola di Paolo?, Eusebio da San Giorgio? և Gerino da Pistoia?
 Pietro Perugino Վիքիպահեստում

Պիետրո Պերուջինո, (իտալ.՝ Pietro Perugino, այսինքն՝ «Պերուջացի, Պերուջա քաղաքից», իսկական անունը՝ Պիետրո դի Քրիստոֆորո Վանուչչի — Pietro di Cristoforo Vannucci) 1448[1], Չիտա դելա Պիևե, Պերուջա, Ումբրիա, Իտալիա - 1523[2], Ֆոնտիգնանո, Պերուջա, Իտալիա) , Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ, Ռաֆայելի ուսուցիչներից մեկը։ Ուշ կվատրոչենտոյի Ումբրիայի դպրոցի ներկայացուցիչ։ Կրել է Պիեռո դելա Ֆրանչեսկայի, Անդրեա դել Վերոկկիոյի ազդեցությունը (եղել է վերջինիս աշակերտը)։

Հակիրճ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերուջինոյի՝ հայեցողականությամբ ներթափանցված երփնագիրը առանձնանում է կոմպոզիցիոն ռիթմերի մեղմությամբ և Ումբրիայի բլրաշատ հեռուները պատկերող քնարական բնանկարային ֆոնով։ Հարազատ մնալով Բարձր Վերածննդի դասական սկզբունքներին՝ Պիետրոն ձգտել է ներդաշնակության, տարածության կազմակերպման պարզության ու հավասարակշռվածության («Բանալիների հանձնումը U․ Պետրոսին», Վատիկանի Սիքստինյան կապելլայի որմնանկար, 1481-1482, «Ողբ առ Քրիստոս», մոտավորապես 1494-1495, Ուֆֆիցի պատկերասրահ, Ֆլորենցիա)։ Պերուջինոն խոր ազդեցություն է գործել իր ամենահամբավավոր աշակերտի՝ Ռաֆայելի վրա (ի դեպ, վերջինիս անժամանակ վախճանից հետո ավարտի է հասցրել նրա կիսատ թողած աշխատանքը՝ Պերուջայի եկեղեցու որմնանկարները)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]