Ռաֆայել Սանտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Ռաֆայել Սանտի
RaffaelloSanzio
Raffaello Sanzio.jpg
Ծնվել է մարտի 28, 1483[1][2]
Ծննդավայր Ուրբինո
Վախճանվել է մարտի 27, 1520[1] (37 տարեկանում)
Մահվան վայր Հռոմ[3]
Մասնագիտություն նկարիչ, քանդակագործ և ճարտարապետ
Ոճ Իտալական Վերածնունդ
Ժանր պատմական գեղանկարչություն և դիմանկար
Ուշագրավ աշխատանքներ Ֆոնարինա, Աթենքի դպրոց և Raphael Rooms
Ուսուցիչ Ջովաննի Սանտի, Տիմոտեո Վիտի և ենթադր. Պերուջինո
Աշակերտներ Ռոմանո Ջուլիո
Պարգևներ Ոսկե Բիտի շքանշանի ասպետ
Հայր Ջովաննի Սանտի
Համատեղ ապրող Ֆորնարինա
ստորագրություն
Raffaello Sanzio da Urbino 1483-1520 08 Signature.jpg
Ռաֆայել Սանտի Վիքիքաղվածքում
Raffaello Sanzio Վիքիպահեստում

Ռաֆայել Սանտի (իտալ.՝ Raffaello Sanzio, մարտի 28, 1483[1][2], Ուրբինո - մարտի 27, 1520[1], Հռոմ[3]), Բարձր Վերածննդի իտալացի նկարիչ, գրաֆիկ և ճարտարապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆայել Սանտին ծնվել է 1483 թվականի մարտի 28-ին գեղանկարիչ Ջովաննի Սանտիի ընտանիքում, ծննդավայրը՝ Ուրբինո, Իտալիա։ Ռաֆայելի արվեստը, որը Բարձր Վերածննդի ամենափայլուն արտահայտություններից է, առավել պարզությամբ է մարմնավորել գեղեցկության ու աշխարհի կատարելության մասին հումանիստական պատկերացումները։

1500 թվականին նա տեղափոխվել է Պերուջա և հաճախել Պերուջինոյի արվեստանոցը։ Հեռանալով Պերուջինոյի արվեստանոցից՝ Ռաֆայելը ստեղծել է ավագ խորանի համար արված «Մարիամի նշանադրությունը»։ 1504 թվականին մեկնել է Ֆլորենցիա, ուսումնասիրել տեղի հռչակավոր նկարիչների ստեղծագործությունները (հատկապես Լեոնարդո դա Վինչիի և Ֆրա Բարտոլոմեոյի), ինչպես և կազմախոսություն (անատոմիա) և հեռանկարչություն։ Ռաֆայելին մեծ ճանաչում են բերել ավագ խորանների բազմաթիվ պատկերները։

Վատիկանի պալատում աշխատելու համար Ռաֆայելը 1508 թվականին, Բրամանտեի միջոցով Հուլիոս 2-րդ պապից Հռոմ տեղափոխվելու հրավեր է ստացել։ Հռոմում արվեստագետը անմիջականորեն ծանոթացել է անտիկ շրջանի հուշարձաններին, մասնակցել պեղումների։ Այստեղ Ռաֆայելը ստեղծել է իր ամենանշանավոր գործերը՝ Վատիկանի պալատի հանդիսավոր դահլիճների, այսպես կոչված «կայարան»-ների որմնանկարները։ Այդ որմնանկարների բովանդակությունը ավելի տարօրինակ է, քան դրանց պաշտոնական ծրագիրը (կաթոլիկ եկեղեցու և Հռոմի պապի փառաբանումը)։ Դրանցում գովերգվում է մարդու ազատության ու երկրային երջանկության իդեալը, նրա հոգևոր և ֆիզիկական ուժերի բազմակողմանի զարգացումը։ Պալատի լավագույն գործերից է «Աթենքի դպրոցը» (1510–11 թթ.) որմնանկարը, որտեղ պատկերված են անտիկ խոշոր փիլիսոփաներն ու գիտնականները՝ Պլատոնը, Արիստոտելը, Սոկրատեսը, Պյութագորասը, Էվկլիդեսն ու Հերակլիտեսը։ Ուշագրավ է, որ Պլատոնի կերպարում հեղինակը պատկերել է Լեոնարդո դա Վինչիին, իսկ մտախոհ ու մռայլ Հերակլիտեսը նման է Միքելանջելոյին. որմնանկարի գրեթե եզրին նկարիչը պատկերել է իրեն։

Աթենքի դպրոցը

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացառիկ նշանակություն է ունեցել Ռաֆայել-ճարտարապետի գործունեությունը որպես Բրամանտեի և Պալլադոյի ստեղծագործթյունները կապող օղակ։ Բրամանտեյի մահից հետո Ռաֆայելը դարձել է Ս. Պետրոս տաճարի գլխավոր ճարտարապետը։ Չնայած Ռաֆայելը իր աշակերտների մեջ արժանի հետևորդներ չի ունեցել, բայց և այնպես նրա արվեստը երկար ժամանակ անառարկելի հեղինակություն է վայելել։ Նրա ժառանգության վրա հենվել են նաև ակադեմիզմի պաշտպանները՝ Ռաֆայելի աշխատանքներում տեսնելով իդեալականացնող արվեստի բարձրագույն օրինակ։ Այդ պատճառով էլ ակադեմիզի հակառակորդները հաճախ հանդես են եկել Ռաֆայելի դեմ՝ թերագնահատելով նրա ստեղծագործության ճշմարիտ, խորապես ռեալիստական հիմունքները։

Ռաֆայել Սանտիի գործերից են՝ «Տիրամայրը կանաչների մեջ» (գեղարվեստապատմական թանգարան, Վիեննա), «Տիրամայրը մանկան և Հովհաննես Մկրտչի հետ», «Հիասքանչ այգեգործուհին» (1507. Լուվր, Փարիզ), «Ասպետի երազը» (Ազգային պատկերասահ, Լոնդոն), «Մադոննա Կոնեստաբիլե» (Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ), «Հուլիոս 2-րդ» (մոտ 1511. Ուֆֆիցի պատկերասրահ, Ֆլորենցիա), «Մարիամի նշանադրությունը» (1504. Բրերա պատկերասրահ, Միլան) և էլի շատ ու շատ գործեր։ Կառուցել է նաև շրջանաձև հատակագծով Սանտ Էլիջո դելյի Օրեֆիչի եկեղեցին (1509) և Սանտա Մարիա դել Պոպոլո եկեղեցու Կիջի կապելլան (1512– 1520)։

Ռաֆայելը մահացել է 1520 թվականի ապրիլի 6-ին Հռոմում տարեկան 37 հասակում և թաղվել է Հռոմի պանթեոնում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են