Ջոշուա Ռեյնոլդս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոշուա Ռեյնոլդս
անգլ.՝ Joshua Reynolds
Joshua Reynolds Self Portrait.jpg
Ծնվել էհուլիսի 16, 1723(1723-07-16)[1][2][3][…]
ԾննդավայրՊլիմպթոն, քաղաք Պլիմուտ, Դևոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Վախճանվել էփետրվարի 23, 1792(1792-02-23)[1][2][3][…] (68 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն
ՔաղաքացիությունFlag of Great Britain (1707–1800).svg Մեծ Բրիտանիայի թագավորություն[4]
ԿրթությունHele's School?
Մասնագիտություննկարիչ
Ոճնեոդասականություն
Ժանրդիմանկար
Թեմաներդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներԿապիտան Արթուր Բլեյք
ՈւսուցիչԹոմաս Հադսոն
ԱշակերտներՈւիլյամ Թըրներ
ՊարգևներԼոնդոնի թագավորական ընկերության անդամ
Պաշտոնպալատական նկարիչ և PRA?
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Գեղարվեստի թագավորական ակադեմիա և Society of Dilettanti?
ՀայրSamuel Reynolds?[5]
ՄայրTheophila Potter?[6][5]
ստորագրություն
Joshua Reynolds signature.png
Joshua Reynolds Վիքիպահեստում

Ջոշուա Ռեյնոլդս (անգլ.՝ Joshua Reynolds, հուլիսի 16, 1723(1723-07-16)[1][2][3][…], Պլիմպթոն, քաղաք Պլիմուտ, Դևոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - փետրվարի 23, 1792(1792-02-23)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն), անգլիացի նկարիչ։ Արքայական գեղարվեստի ակադեմիայի հիմնադիրը և առաջին նախագահը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Լոնդոնում, Թ․ Հադսոնի մոտ (1740-1743), ստեղծագործել է Դևոնշիրում և Լոնդոնում։ 1749-1752 թվականներին ճանապարհորդել է Եվրոպայում։ Ուսումնասիրել է ՌեմբրաԱղի, Ռուբենսի ստեղծագործությունները, 16-րդ դարի Վենետիկի արվեստը։ Լոնդոնի Գեղարվեստի ակադեմիայի հիմնադիրն է և առաջին նախագահը (1768-1790)։ Ստեղծագործաբար յուրացնելով բարոկկոյի հանդիսային դիմանկարի ավանդույթները՝ Ռեյնոլդսը ձգտել է իդեալական անհատի մասին պատկերացումները զուգակցել սոցիալ-պատմական բնութագրումներին։ Բնորդի պատկերման հավաստիությանը նա հասել է դինամիկ կոմպոզիցիայի, ագատ վրձնահարվածների, տաք և հյութեղ կոլորիտի օգնությամբ (կոմսուհի Հարրինգտոնի դիմանկարը, 1777-1779, Հանդիգտոն գեղարվեստական պատկերասրահ, Սան-Մարինո, ԱՄՆ)։ Հոգեբանական բացառիկ արտահայտությամբ են առանձնանում Ռեյնոլդսի բարեկամների դիմանկարները («Գրող Մ․ Զոնսոն», 1772, Թեյթ պատկերասրահ, Լոնդոն), ինչպես և ինքնադիմանկարները (1753-1754, Դիմանկարի ազգային պատկերասրահ, Լոնդոն)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png