Սանտա Մարիա դել Պոպոլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանտա Մարիա դել Պոպոլո
Basilica di Santa Maria del Popolo
20140803 Basilica of Santa Maria del Popolo Rome 0191.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակ եկեղեցի
Երկիր Իտալիա Իտալիա
Տեղագրություն Հռոմ
Թեմ Հռոմի թեմ
Նվիրված Մարիամ Աստվածածին
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետ Բաչիո Պոնտելլի
Ճարտարապետական ոճ Վերածննդի ճարտարապետություն
Հիմնադրված 11-րդ դար
Շինանյութ աղյուս, բետոն
Սանտա Մարիա դել Պոպոլոը գտնվում է Իտալիաում
Սանտա Մարիա դել Պոպոլո
Կոորդինատներ: 41°54′41.000400099999″ հս․ լ. 12°28′35.000400099997″ ավ. ե. / 41.91138900002777490° հս․. լ. 12.47638900002777618° ավ. ե. / 41.91138900002777490; 12.47638900002777618
Սանտա Մարիա դել Պոպոլո բազիլիկի ինտերիերը
Սանտա Մարիա դել Պոպոլո եկեղեցու Ավագ խորանը

Սանտա Մարիա դել Պոպոլո (իտալ.՝ Basilica di Santa Maria del Popolo), Օգուստինյան եկեղեցի Հռոմում։ Գտնվում է Պիացցա դել Պոպոլո հրապարակի հյուսիսային կողմում, Պորտա դել Պոպոլոյի (նախկին անվ․ Պորտա Ֆլամինիա) և Պինցիուս բլրի եզրին։ Եկեղեցին կառուցվել է նախկին մատուռի տեղում, որը կառուցվել էր 1099 թվականին։ Սանտա Մարիա դել Պոպոլոյում առկա ստեղծագործությունները պատկանում են այնպիսի հանրահայտ նկարիչների, ինչպիսին են Ռաֆայելը, Լորենցո Բերնինին, Կարավաջոն, Ալեսսանդրո Ալգարդին, Պինտուրիկիոն, Դոնատո Բրամանտեն և այլն։ Սանտա Մարիա դել Պոպոլոն տիտղոսակիր եկեղեցի է։ 2006 թվականի մարտի 24-ից եկեղեցու կարդինալ քահանան ազգությամբ լեհ Ստանիսլավ Ձիվիշն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու հատակագիծը և կողային կապելլաները

1099 թվականին Դոմիտիի Ահենոբարբիի գերեզմանի վրա Պասքալիս II պապը մատուռ կառուցեց։ Ըստ ավանդույթի այդ վայր հաճախակի այցելում էին Ներոնի ուրվականերն ու դևերը սև ագռավների տեսքով։ Հետևաբար պապը հատում է տեղի ընկուզենին, որն ագռավների ապաստանն էր, և տեղում կառուցում մատուռ։ Դել Պոպոլո անվանումն առաջացել է Հռոմի մարդկանցից, որոնք աջակցել են մատուռի կառուցմանը: Սակայն ըստ որոշ աղբյուրների, այն առաջացել է լատիներեն «populus» բառից, որը նշանակում է բարդի՝ նկատի ունենալով տեղի ծառը։ Մատուռն ընդլայնվել և 1235 թվականին դարձել է եկեղեցի Գրիգոր IX պապի կողմից, իսկ 1250 թվականին տրվել է Օգուստինյան վանականներին, որոնք մինչ այսօր հսկում են այն։

Սանտա Մարիա դել Պոպոլոն վերակառուցվել է Բակկիո Պոնտելլիի և Անդրեա Բրենոյի կողմից 1472-1477 թվականներին Սիքստոս IV պապի պատվերով։ Վերակառուցման արդյունքը իտալական Վերածննդի վաղ և հիանալի օրինակ է։ 1655-1660 թվականներին ֆասադը ձևափոխվել է Լորենցո Բերնինիի կողմից, որին Ալեքսանդր VII պապը խնդրեց վերածննդյան եկեղեցին վերափոխել ավելի ժամանակակից, բարոկկո ոճով։

Ինտերիեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբսիդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու աբսիդը ձևավորել է Դոնատո Բրամանտեն։ Այստեղ կարելի է գտնել հնագույն ներկված ապակուց պատրաստված պատուհանները, որոնք ֆրանսիացի նկարիչ Գիլիոմ դե Մարչիլայի աշխատանքներն են։ Պինտուրիկիոն ձևավորել է պահոցը ֆրեսկոներով։ Կարդինալ Ասկանիո Սֆորցայի և Ջիրոլամո Բասսո դելլա Ռովերեի տապանաքարերը, որոնց հեղինակն է Անդրեա Սանսովինոն, գտնվում են աբսիդում։

Կողային կապելլաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դելլա Ռովեր կապելլա
Չիբո կապելլա
Բասսո Դելլա Ռովեր կապելլա
Կոստա կապելլա
Մոնտեմիրբլ կապելլա
Կիջի կապելլա
Մելլինի կապելլա
Չիբո-Սոդերինի կապելլա
Ֆեոդոլի կապելլա
Չերազի կապելլա
Ֆեոլի և Չիկադա կապելլա

1. Դելլա Ռովեր կապելլա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դելլա Ռովեր կապելլան աջակողմյան թևի առաջին աղոթարանն է։ Կառուցվել է կարդինալ Դոմենիկո դելլա Ռովերի կողմից 1471-1484 թվականներին, երբ իր ազգական Սիքստոս IV պապը վերակառուցեց եկեղեցին։ Ձևավորումն իրականացվել է Պինտուրիկիոյի և իր սաների կողմից։ Կարդինալ Կրիստոֆորո դելլա Ռովերի տապանաքարը Անդրեա Բրենոյի և Մինո դա Ֆիեսոլի աշխատանքն է։ Կանգնեցվել է նրա եղբոր կողմից։ Աջակողմյան Ջիովանի դե Կաստրոյի հուշարձանը վերագրվում է Ֆրանչեսկո դա Սանգալլոյին։ Կապելլան 15-րդ դարի ամենալավ պահպանված հուշակոթողն է Հռոմում։

2․ Չիբո Կապելլա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիբո կապելլան արմատապես վերակառուցվել է կարդինալ Ալդերանո Չիբոյի (1613-1700 թթ) կողմից 1682-1687 թվականներին՝ ըստ Կառլո Ֆոնտանայի նախագծի։ Նկարների գեղեցկության, թանկարժեք մարմարով երեսապատված պատերի, ինչպես նաև կառուցման մեջ ներգրավված ճարտարապետների և նկարիչների պատճառով, այս կապելլան համարվում է ամենակարևոր ծիսական հուշարձանը, որ կանգնեցվել է Հռոմում 17-րդ դարի վերջում։

3. Բասսո Դելլա Ռովեր կապելլա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բասսո Դելլա Ռովեր կապելլան կառուցվել է Ջիրոլամո Բասսո Ռովերի կողմից 1471-1481 թվականներին։ Պատկերազարդ ձևավորումների հեղինակն է Պինտուրիկիոն։ Աղոթարանի գլուխգործոցը «Տիրամայրը և սրբերի հետ թագադրվող մանուկը» ֆրեսկոն է։ Առաջին պատին Մարիամ Աստվածածնի վերափոխումն է, և տարբեր տեսարաններ սրբերի նահատակություններից։ Սկզբնական մայոլիկա հատակը նույնպես պահպանվել է։

4. Կոստա կապելլա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստա կապելլան ունի նույն նախագիծը, ինչ Դելլա Ռովեր աղոթարանը։ Սակայն այն կահավորվել է պորտուգալացի կարդինալ Խորխե դա ոստայի կողմից, որն այն գնել է 1488 թվականին։ Արվեստի կարևոր գործեր են նկարները, որոնցում պատկեված են եկեղեցու չորս հայրերը, մարմարե խորանը (հեղինակ՝ Ջիան Քրիստոֆորո Ռոմանո), կարդինալ Կոստայի դամբարան հուշարձանը։ Պիետրո Ֆոսկարիի մարմարե և բրոնզե հուշարձանը 1480 թվականից պահվում է այստեղ։

5. Մոնտեմիրբլ կապելլա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս կապելլան կառուցվել է 1479 թվականին, սակայն 1561 թվականին դարձել է մկրտարան։ Կապելլայի ամենաարժեքավոր արվեստի գործը մկրտարանն է։ Այն պատելու համար մարմարը վերցվել է բազիլիկի հին խորանից։ Ինչպես սա, այնպես էլ կարդինալ Անտոնիոտտո Պալլավիչինիի դամբարան-հուշարձանը Անդրեա Բրենոյի աշխատանքներն են։

6. Կիջի կապելլա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագոստինո Կիջին պատվիրել է Ռաֆայելին նախագծել և ձևավորել այս դամբաան-մատուռը իր համար 1513 թվականին։ Կապելլան իտալական Վերածննդի և բարոկկոյի արվեստի գանձարան է։ Այն համարվում է բազիլիկի ամենակարևոր հուշարձաններից մեկը։ Գմբեթը զարդարված է Ռաֆայելի խճանկարներով, որում արտացոլվում է Աշխարհի արարումը։ Կապելլան հետագայում ավարտել է Լորենցո Բերնինին՝ Ֆաբիո Կիջիի համար։

7. Մելլինի կապելլա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս աղոթարանը նվիրված է եղել Սուրբ Նիկոլա Տոլենտինոյին։ Այն 15-րդ դարի ինքնատիպ վեցանկյուն կապելլաներից մեկն է եղել։ Բայց նրա ներքին ձևավորումը փոփոխվել է վերջին դարերի ընթացքում։ Այն Մելլինի ընտանիքի դամբարան-մատուռն է եղել դարեր շարունակ, և այնտեղ են գտնվում մի շարք տապանաքարեր։ Դրանց հեղինակներից են Ալեսսանդրո Ալջարդին և Պիեր Էտիեն Մոննոն։ Կամարի վրայի ֆրեսկոները ստեղծվել են Ջիովաննի դա Սան Ջիովաննիի կողմից 1623-1624 թվականներին։

8. Չիբո-Սոդերինի կապելլա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչելության աղոթարանը կամ Չիբո-Սոդերինի կապելլան վերափոխվել է բարոկկոյի ժամանակաշրջանում, երբ ֆլամանդացի նկարիչ Պիետեր վան Լինտը պատկերում է մի շարք ֆրեսկոներ։ Ձախ կողմում «Խաչի կանգնեցումն» է, իսկ աջ կողմում՝ «Խաչի մեծարումը»։ Կամարը նույնպես զարդարված է ֆրեսկոներով։ Խորանի վրա կանգնեցված է փայտե խաչ։ Աղոթարանը վերանորոգվել է Լորենցո Սոդերինիի կողմից 1825 թվականին։

9. Ֆեոդոլի կապելլա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս կապելլան ռոմանական մաներիզմի թաքնված գանձ։ Այն նաև անվանել են Սանտա Կատերինա այն բանից հետո, երբ խորանի վրա տեղադրվել է Սուրբ Կատերինայի մարմարե արձանը։ Կապելլայի նախնական ձևավորումը իրականացվել է առաջին սեփականատեր Տրայանո Ալիկորնիի կողմից 1555 թվականին, իսկ 1569 թվականին աշխատանքները վերստին սկսել է նոր հովանավորը՝ Ջիրոլամո Ֆեոդոլին, և դրանք ավարտվել են մոտավորապես 1575 թվականին։

10. Չերազի կապելլա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չերազի կապելլայում է գտնվում երկու հանրահայտ կտավներ, որոնք պատկերել է Կարավաջիոն՝ «Սուրբ Պոտրոսի խաչելություն» ու «Դավանափոխություն Դամասկոսի ճանապարհին»։ Հավանաբար սրանք բազիլիկի ամենակարևոր արվեստի նմուշներն են։

11-12. Ֆեոլի և Չիկադա կապելլա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու միանման կապելլաներ են բացվում աջ տրանսեպտում։ Նրանք գեղարվեստական առումով զիջում են եկեղեցու մյուս աղոթարաններին։ Երկուսն էլ կառուցվել են 17-րդ դարում, սակայն նրանց ներկայիս ձևավորումն իրականացվել է ավելի ուշ։ Ամենաուշագրավ արվեստի գործը Օդոարդո Չիկադայի հուշարձանն է։

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]