Ավագ խորան
Արտաքին տեսք
Ավագ Խորան, ճարտարապետության մեջ, եկեղեցու արևելյան խորանը, որտեղ կատարվում է ժամասացությունը։ Հատակագծում կիսաշրջան Է, բազմանկյուն կամ ուղղանկյուն։ Վերևում ավարտվում է գմբեթարդով կամ թաղով։ Ավագ Խորանում է բեմը, որ բարձր է աղոթասրահի հատակից և, ներառելով դասի մասը, նրանից անջատված է ճաղերով, ուշ դարերում՝ սրբապատկերներով կազմված միջնորմով։ Ավագ Խորանում եկեղեցու ամենահարդարուն մասն է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 599)։ |