Սանտա Մարիա դի Մոնսերատո
Սանտա Մարիա դի Մոնսերատո Santa Maria in Monserrato degli Spagnoli | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | կաստյոլ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Հռոմ |
Հասցե | Via di Monserrato, 115, 00186, Roma |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Հռոմի թեմ |
Նվիրված | Մարիամ Աստվածածին |
Անվանված | Մոնսերրատի Սուրբ Մարիամ |
Ճարտարապետ | Անտոնիո դա Սանգալլո |
Ճարտարապետական տիպ | բազիլիկ |
Ճարտարապետական ոճ | բարոկկո |
Հիմնադրված | 1518 |
Շինանյութ | աղյուս, բետոն |
![]() | |
![]() | |
vicariatusurbis.org/Ente.asp?ID=890 |
Սանտա Մարիա դի Մոնսերատո (իտալերեն՝ Santa Maria in Monserrato degli Spagnoli), կաթոլիկ տիտղոսակիր եկեղեցի, որը հանդիսանում է Իսպանիայի ազգային եկեղեցին Հռոմում։ Տեղակայված է Հռոմի Ռեգոլա շրջանում, Վիա դելլա Բարչետա և Վիա դի Մոնսերրատո նեղլիկ փողոցի հատման տեղում։ Եկեղեցու ներկայիս կարդինալ-քահանան Կարլոս Ամիգո Վալլեխոն է[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայիս եկեղեցին հիմնադրվել է 1803-1807 թվականներին, միավորելով երկու եկեղեցիներ՝ Պիացցա Նավոնայի Սան Ջիակոմո դեյլի Սպանյոլին (15-րդ դար), որն այդ ժամանակ փլուզվում էր, և Սանտա Մարիա դի Մոնսերրատոն, որը միջնադարից սկսած ծառայում է Հռոմի իսպանացի ուխտավորներին։ Սան Ջիակոմո դեյլի Սպանյոլիի շատ աշխատանքներ նույնպես տեղափոխվեցին Սանտա Մարիա դի Մոնսերատո։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ի սկզբանե եկեղեցին ձևավորել է Անտոնիո դա Սանգալլո Կրտսերը, իսկ հետագա դարերում արված աշխատանքները իրականացվել են Բերնարդինո Վալպերգայի և Ֆրանչեսկո դա Վոլտերրայի կողմից։ Եկեղեցու կառուցման վայրն ընտրվել է 1518 թվականին, ճակատամասը կերտվել է 1582-1593 թվականներին դա Վոլտերրայի կողմից, խորանն օծվել է 1594 թվականին, իսկ տանիքի կառուցումն ավարտվել է 1598 թվականին։ Աբսիդի կառուցումը տևել է մինչև 1675 թվականը, երբ օծվում է նոր հիմնական խորանը։ Արտաքին արձանախումբը կերտվել է Ջիովաննի Բատտիստա Կոմտինիի կողմից (1673-1675)։ 1818-1822 թվականներին եկեղեցին ամբողջովին վերանորոգվել է։
Ինտերիեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Կենտրոնական կապելլայի «Կույսի վերափոխում» ֆրեսկոները պատկանում են Ֆրանչեսկո Նապպիին, իսկ ձախ կողմում պատկերված Կույսի թագադրումը՝ Ջիովաննի Բատտիստա Ռիչչին։ Կողային դռների որմնախորշերում կանգնեցված արձանները երկու արագոնյան սրբեր են՝ Սուրբ Իզաբել և Սուրբ Պետրոս Արբուեզ, որոնք Խուան Ադանի աշխատանքներն են (1816 թ)։
Աջակողմյան առաջին կապելլան սկզբում նվիրված էր Ֆիլիպ ու Նիկոլա սրբերին, իսկ 1590 թվականից՝ Բերնարդինո Ռոկկիին։ Մատուռում պահպանվում է վերջնիս գերեզմանաքարը, ինչպես նաև նրա Զինանիշագիտական վահանը՝ առաստաղին վրա։ Խորանում պատկերված Սան Դիեգո դի Ալկանտարան պատկերել է Աննիբալ Կարրաչչին։ Աջ կողմում Կալիստոս III (1455-1458 թթ․) և Ալեքսանդր VI (1492-1503 թթ․) պապերի դամբարաններ են, որոնք կերտել է Ֆելիպե Մորատիլլան։
Աջակողմյան երկրորդ կապելլան 1624 թվականին նվիրվել է Գաբրիել Ֆերրերին։ Այստեղ պահպանվում է նրա գերեզմանաքարը, ինչպես նաև Զինանիշագիտական վահանը՝ առաստաղի վրա։ Պատկերները Ֆրանչեսկո Նապպիին է՝ խորանի «Ավետում» պատկերը ներառյալ։ Երկու իսպանացի դեսպաններ Ջուլիան դե Վիլլալբայի և Սալվադոր դե Զեա Բերմուդեզի մարմիններն ամփոփված այստեղ։ Կամարների և որմնասյուների վերևում տիրամոր խորհրդանիշներ են, իսկ գմբեթի վրա Սուրբ Սեսիլիայի պատկերն է։
Աջակողմյան երրորդ կապելլայի շքեղ մարմարե ձևավորումն ավարտվել է 18-րդ դարում Անտոնիո Ֆրանչեսի և Միգուելի դե Կետինայի կողմից։ Ձախակողմյան կապելլան պատվիրել է Ֆրանցիսկո Ռոբուստեր ընտանիքը, և այն նվիրված է եղել Սուրբ Խաչին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Office of Papal Liturgical Celebrations (Consistory of October 21, 2003), Assignment of the Titles or The Deaconries to the New Cardinals
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սանտա Մարիա դի Մոնսերատո կատեգորիայում։ |