Սանտա Չեչիլիա ին Տրաստևերե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սանտա Չեչիլիա ին Տրաստևերե
Basilica di Santa Cecilia in Trastevere
Roma Trastevere Basilica di Santa Cecilia facciata.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և real property
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունՏրաստևերե[1]
ՀասցեPiazza di Santa Cecilia
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՀռոմի թեմ
Ժառանգության կարգավիճակItalian national heritage[2]
ՆվիրվածՍուրբ Կեկիլիա
ԱնվանվածՍուրբ Կեկիլիա
Ճարտարապետական նկարագրություն
ՃարտարապետՖերնինանդո Ֆուգա
Ճարտարապետական տիպբազիլիկ
Ճարտարապետական ոճբարոկկո
Հիմնադրված5-րդ դար
Շինանյութաղյուս, բետոն
Կոորդինատներ: 41°53′15.200000101594″ հս․ լ. 12°28′33.210000101199″ ավ. ե. / 41.88755555558377353° հս․. լ. 12.47589166669477834° ավ. ե. / 41.88755555558377353; 12.47589166669477834

Սանտա Չեչիլիա ին Տրաստևերե (իտալ.՝ Basilica di Santa Cecilia in Trastevere), միջնադարյան տիտղոսակիր եկեղեցի Հռոմի Տրաստևերե շրջանում։ Եկեղեցին նվիրված է Սուրբ Չեչիլիա քրիստոնյա նահատակին։ Առաջին եկեղեցին այստեղ կառուցվել է 3-րդ դարում, որը, ըստ լեգենդի, հռոմեացի ազնվականի դուստր Չեչիլիայի և նրա ամուսնու՝ Վալերիանի տան վայրն է եղել։ Վերջիններս նահատակվել են Ալեքսանդր Սևերոսի օրոք։

Նոր կառույցն այստեղ կանգնեցվել է 9-րդ դարում Սանտա Սաբինա բազիլիկի օրինակով, իսկ 16-րդ դարում այն վերակառուցվել է բարոկկո ոճով։ Հետագա վերանորոգումներն այստեղ իրականացվել են 1725, 1823, 1955 և 1980 թվականներին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեֆանո Մադերնայի «Սանտա Չեչիլիա նահատակը» արձանը ամենահայտնի բարոկկո ոճով կերտված արձաններից մեկն է
Սանտա Չեչիլիա ին Տրաստևերե բազիլիկի ինտերիերը

Այս վայրում առաջին եկեղեցին հավանաբար կառուցվել է 3-րդ դարում Ուրբանոս I Պապի կողմից։ Եկեղեցին նվիրված է եղել հռոմեացի երիտասարդ կնոջը՝ Չեչիլիային, որը նահատակվել է Ալեքսանդր Սևերոսի օրոք (222-235)։ Ըստ ավանդության եկեղեցին կառուցվել է Սուրբ Չեչիլիայի տան տեղում[3]։ Այս եկեղեցու հետ առնչվող մկրտարանը, ինչպես նաև հռոմեական տան մնացուկները, հայտնաբերվել են Մասունքների մատուռի տակ։ 5-րդ դարի վերջում եկեղեցին նշված է եղել որպես Titulus Cecilia։

Պասքալիս I Պապը 822 թվականին վերակառուցել է եկեղեցին և այստեղ բերել Սուրբ Չեչիլիայի մասունքները։ Հետագա վերականգնողական աշխատանքներ հիմնականում իրականացվել են 18-րդ դարում։ Սանտա Չեչիլիայում հայտնաբերված ձեռագրերը արժեքավոր աղբյուրներ են, որոնցում արտացոլվում է եկեղեցու պատմությունը։ Դրանք հավաքել և տպագրել է Վինչենցո Ֆորչելլլան[4]։

Սանտա Չեչիլիայի ներկայիս կարդինալը Գուլտիերո Բասսետտին է։

Արվեստ և ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնական նավի առաստաղը
Սանտա Չեչիլիա
Նկուղային հարկ

Եկեղեցու ֆասադը կառուցվել է 1725 թվականին Ֆերդինանտո Ֆուգայի կողմից։ Այն բացվում է դեպի անտիկ խճանկարներով և սյուներով զարդարված բակ։ Ֆասադը ձևավորված է գերբով, որը նվիրված է տիտղոսակիր կարդինալ Ֆրանչեսկո Աքուավիվա դ՛Արագոնային։

13-րդ դարից մնացած արվեստի գործերից են Պիետրո Կավալինիի «Վերջին դատաստանը» որմնանկարը (1289–93), ինչպես նաև պրեսբիտերիումի ամպհովանին, որի հեղինակն է Արնոլֆո դի Կամբիոն։ Գոթական ոճով կառուցված ամպհովանին շրջապատված է չորս սև ու սպիտակ մարմարե սյուներով, որոնք զարդարված են հրեշտակների, սրբերի, մարգարեների և ավետարանականների արձանիկներով։ Բազիլիկի աբսիդում պահպանված են խճանկարներ, որոնցում պատկերված է Փրկիչը Պողոս առաքյալի, Պասքալիս I Պապի, Սուրբ Չեչիլիայի և նրա ամուսնու՝ Վալերիանի, Պետրոս առաքյալի և Սուրբ Ագաթայի հետ։

Կապելլա դեի Պոնցիանի առաստաղը, որտեղ պատկերված է հայր Աստվածը ավետարանականների հետ, ձևավորվել է Անտոնիո դել Մասսարոյի կողմից (1470)։ Կապելլա դելլա Ռելիքուին Լուիջի Վանվիտելիի աշխատանքն է, իսկ նավի հեղինակը Սեբաստիանո Կոնկան է (1727)։

Ամենաուշագրավ աշխատանքներից է Սուրբ Չեչիլիայի արձանը (1600)։ Այն ուշ Վերածննդի քանդակագործ Ստեֆանո Մադերնայի աշխատանքն է։

Բազիլիկի նկուղը ևս արժանի է ուշադրության։ Այն ձևավորված է «կոսմատեսկո» ոճով, և այստեղ ամփոփված են Սուրբ Չեչիլիայի և նրա ամուսնու՝ Սուրբ Վալերիանի մասունքները։ Նկուղի աբսիդում կա մի խորանի մնացուկ, որի վրայի մակագրությունը նշում է, որ այն նվիրված է եղել Գրիգոր VII Պապին (1073-1085)[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM — 1994.
  2. dati.beniculturali.it — 2014.
  3. Beneath, in the remains of Roman construction, are cylindrical well-like granaries in opus spicatum
  4. V. Forcella, Inscrizioni delle chese e d' altre edifici di Roma, dal secolo XI fino al secolo XVI Volume II (Roma: Fratelli Bencini, 1873), pp. 17-46.
  5. Forcella, p. 19, no. 56.

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jacobus Laderchius, S. Cæciliæ virg. et mart. acta et Transtyberina basilica 2 vols. (Roma: Pagliarini 1723).
  • Vincenzo Forcella, Inscrizioni delle chiese di Roma (Roma 1873), pp. 17-46. (The inscriptions found in the church)
  • Bertha Ellen Lovewell, The Life of St. Cecilia (Boston-New York-London: Lamson, Wolffe and Company, 1898).
  • Torquato Picarelli, Basilica e casa romana di Santa Cecilia in Trastevere (Roma : Romana, 1904).
  • Torquato Piccarelli, Monografia storica anecdotica della chiesa, cripta, e casa di S. Cecilia in Trastevere (Roma 1922).
  • Neda Parmegiani and Alberto Pronti, Il complesso di S. Cecilia in Trastevere (Roma : Sydaco Editrice, 1997).
  • Anna Maria Panzera, The Basilica of Santa Cecilia in Trastevere (Roma: Nuove Edizioni Romane, 2001).
  • Valentina Oliva, La basilica di Santa Cecilia (Genua : Marconi arti grafiche, 2004) (Edizioni d'arte Marconi, N. 73).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]