Ալեքսանդրուս Սևերուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ալեքսանդր Սևերոսից)
Picto infobox prétendant à un trône.png
Ալեքսանդրուս Սևերուս
Bust Alexander Severus Louvre Ma1051 n1.jpg
Լրիվ անուն Մարկուս Ավրելիուս Սևերուս Ալեքսանդրուս
Ծնվել է՝ 208 թ. հոկտեմբերի 1
Ծննդավայր Թել Արքա, Սիրիա
Մահացել է՝ 235 թ. մարտի 19 Մարդասպանություն
Վախճանի վայր Մոգոնտիակում, Վերին Գերմանիա
Քաղաքացիություն Հին Հռոմ
Ազգություն Հին Հռոմ
Հաջորդող Մաքսիմինուս Թրակիացի
Տոհմ Սևերուսներ
քաղաքական գործիչ
Հայր Մարկուս Հուլիուս Հեսիուս Մարցիանուս
Մայր Յուլիա Մամեա
Կրոնական հավատքներ religion in ancient Rome

Մարկուս Ավրելիուս Սևերուս Ալեքսանդրուս (լատ.՝ Marcus Aurelius Severus Alexandrus, 208 թ. հոկտեմբերի 1 - 235 թ. մարտի 19), Հռոմի կայսր 222 - 235 թթ., Սևերուսների հարստության վերջին շառավիղը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրուս Սևերուսը ծնվել է 208թ. հոկտեմբերի 1-ին Փյունիկիայի Կեսարիա քաղաքում և ծննդյան ժամանակ անվանակոչվել է Մարկ Հուլիոս Հեսիոս Ալեքսիան: Իր հայրը Մարկուս Հուլիուս Հեսիուս Մարցիանուսն էր, իսկ մայրը՝ Յուլիա Մամեան:

Յուլիա Մամեայի պնդմամբ, ինչպես նաև իր մոր և տատիկի, Էլագաբալուս կայսրը 221թ. հունիսին որդեգրում է Ալեքսիանին, տալով նրան Ալեքսանդրուս անունը և դարձնելով նրան Կեսար: Երբ Էլագաբալուսը սպանվեց իր մոր հետ 222թ. մարտի 11-ի  զինվորական ապստամբության արդյունքում, Ալեքսանդրուս Սևերոսը հռչակվեց օգոստոս(222թ. մարտի 13):

226թ. Ալեքսանդրուս Սևերոսը ամուսնացավ Սեյ Սալյուստիայի դստեր՝ Սալյուստիա Օրբիանեի հետ: Սակայն նույն թվականին իր հայրը մեղադրվեց կայսեր կյանքին սպառնալու մեջ: Նա փախչեց պրետորական ճամբար, որտեղ էլ նրան բռնեցին և մահապատժի ենթարկեցին, իսկ Սալյուստիային աքսորեցին Հռոմից Լիբիա:

231թ. հարավում պատերազմ սկսեց ընդդեմ Սասանյան տերության, և Ալեքսանդրը մոր հետ գլխավորեց ռազմական գործեղությունները պարսիկների դեմ: Չնայած պատերազմը վատ ավարտ ունեցավ Հռոմի համար, համենայնդեպս 232թ. վերականգնվեց ստատուս քվոն: 233թ. Յուլիա Մամեան որդու հետ Անտիոքից վերադարձավ Հռոմ, բայվ միայն նրա համար, որպեսզի շարժվի դեպի հարավ, Վերին Գերմանիայի մայրաքաղաք, Մայնց, որ փորձեն հաղթահարել նոր վտանք. Շվարցվալդում սահմանն էին անցել ալեմանները: Պլանավորվում էր մեծ ռազմական արշավանք, Հռենոսի վրա կամուրջ էր կառուցվել, սակայն Մամեան և Ալեքսանդրուսը որոշեցին դիմել դիվանագիտական միջոցների և փորձեցին կաշառել գերմանական առաջնորդներին: Այս արարքը վրդովվեց մի շարք լեգիոնների, և 235թ. մարտի 19-ի ապստամբության ժամանակ Ալեքսանդրուսը և իր մայրը սպանվեցին լեգիոներների կողմից: Նոր կայսր հռչակվեց Մաքսիմինուս Թրակիացին:

Ալեքսանդրի մահից հետո կայսրությունում սկսվեց քաղաքական քաոս:

Ներքին հաջողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոր ազդեցությամբ Ալեքսանդրուսն ամեն ինչ անում էր, որպեսզի բարելավի մարդկանց բարքերն ու դրությունը, բարձրացնել պետության արժանապատվությունը։ Նա վարձեց նշանավոր իրավաբանների, որպեսզի վերահսկի արդարադատության իրագործումը։

Պարսկական պատերազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամաբ՝ Ալեքսանդրուսի կառավարումը բարգավաճում էր, քանի դեռ արևելքում վերելք չէր ապրել Սասանյանների թագավորությունը Արդաշիր I ժամանակ։

Գերմանական պատերազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարսկական պատերազմից հետո Ալեքսանդրուսը Անտիոք է վերադառնում Քրիստոնեական եկեղեցու ամենանշանավոր հայրերից Որոգինեսի հետ միասին։ Ալեքսանդրուսի մայր Յուլիա Մամմեան Որոգինեսին, որ Ալեքսանդրուսի համար հոգևոր ուսուցիչ լինի և ուսուցանի քրիստոնեական ուսմունքը։