Պերտինաքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պերտինաքս
Հռոմի կայսր
Alba Iulia National Museum of the Union 2011 - Possible Statue of Roman Emperor Pertinax Close Up, Apulum.JPG
Պերտինաքս
Իշխանություն193 թվական հունվարի 1-ապրիլի 28
Ծնվել է՝օգոստոսի 1, 126
ԾննդավայրԱլբա (Իտալիա), Հռոմեական Իտալիա
Մահացել է՝մարտի 28, 193 (66 տարեկանում) մարդասպանություն
Վախճանի վայրՀռոմ, Հռոմեական Իտալիա
ՔաղաքացիությունՀին Հռոմ
ՆախորդԿոմմոդոս
ՀաջորդողԴիդիոս Հուլիոս
ՏոհմՀինգ կայսրերի տարի
քաղաքական գործիչ և զինվոր
ՀայրՀելվիոս Սուկցես
ԵրեխաներPertinax Caesar
Կրոնական հավատքներհին հռոմեական կրոն

Պուբլիոս Հելիոս Պերտինաքս (լատ.՝ Publius Helvius Pertinax), ավելի շատ հայտնի է Պերտինաքս անվամբ, հռոմեական կայսր 193 թվականի հունվարից մարտ ամիսներին։

Առաջին կայսրը, որ ծագում է ազատություն ստացած ստրուկներից։ Մարկոս Ավրելիոսի ժամանակ Պերտինաքսը դարձավ սենատոր։ 175 և 192 թվականներին եղել է կոնսուլ տարբեր նահանգներում, բացի այդ մի քանի անգամ դարձել է պրեֆեկտ հռոմեական տարբեր պրովինցիաներում, անգամ եղել է Հռոմի պրեֆեկտ։ Կոմմոդոս կայսեր սպանությունից հետո Պերտինաքսը դարձավ կայսեր թեկնածու։ Նա կառավարում էր սենատի անունից և ձգտում էր բարելավվել կայսրության ֆինանսական դրությունը, բարձրացնել զորքի կարգապահությունը։ Նրա այս քաղաքականությունը դուր չէր գալիս իր իսկ թիկնապահներին և որոնց կողմից և սպանվեց Հռոմում[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքը մինչ իշխանության հասնելը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապագա կայսրը ծնվել է լիգուրիական Ալբա Պոմպեյ քաղաքում 126 թվականի օգոստոսի 1-ին։[2]։ Նրա հայրը՝ Հելվիոս Սուկեցիոսը՝ ազատ արձակված ստրուկ էր և զբաղվում էր վաճառականությամբ[3]։ «Կայսրերի պատմության» հեղինակի պատմության համաձայն Պերտինաքսն (լատ.՝ Pertinax նշանակում է «ամուր, դիմացկուն») իր մականունը ստացել է «նրա համար, որ զբաղվել է վաճառականությամբ մեծ նվիրվածությամբ»[3]։ Պերտինաքսը լավ կրթություն է ստացել և ապրուստի միջոց աշխատում էր հռետորություն դասավանդելով (նա այս գիտությունը սովորել է իր ուսուցիչ և ժամանակի հայտնի հռետորներից մեկի Գայոս Սուլպիցիոս Ապոլինարիոսի մոտ)[4]։ Բայց ապագա կայսեր համար այս եկամուտը բավականին քիչ էր և նա ծառայության անցավ իր հոր նախկին տեր Լոլիանոս Ավիտոսի մոտ՝ իբրև ցենտուրիոն, Անտոնիոս Պիոսի կառավարման ժամանակ[2][5]։ Ապա Պերտինաքսը նշանկվեց գալիական IV լեգեոնի հրամանատար Սիրիայում[6]։ Պերտինաքսը պետական փոստային բաժանմունքից առանց թույլտվության օգտվելու համար, սիրիական պրովինցիայի առաջնորդի կողմից պատժվեց և իր դիսլոկացիոն վայրն հասավ ոտքով[6]։

161-162 թվականների պարթևական պատերազմից հետո մարտերում աչքի ընկած Պերտինաքսը տեղափոխվեց Բրիտանիա՝ իբրև VI հաղթանակած լեգեոնի տրիբուն, որը տեղակայվեց Էբորակում[7]։ Մի որոշ ժամանակ անց նա դարձավ պրեֆեկտ առաջին կամ երկրորդ Տունգուրական հեծելազորի հրամանատար Դանուբում, իսկ դրանից հետո Դակիայի դատավոր և գերմանական դեսանտի հրամանատար[5][8]։ 168 թվականին Էմիլիական ճանապարհի դատավոր[6]։

Մարկոս Ավրելիոսի ժամանակ Պերտինաքսը զոհ գնաց պալատական բանսարկություններին, սակայն շուտով կայսեր փեսայի Մարկոս Կլավդիոսի գործողությունների ժամանակ հեծելազորի հրամանատար նշանակվեց, այսպես կոչված Մարկոմանյան պատերազմի ժամանակ [4]։ Պերտիանքսը մասնակցել է Ռեցիա և Նորիկ պրովինցիաների ազատագրությանը, ինչպես նաև կվադների և սարմատների դեմ արշավանքներին դանուբյան սահմանագծից այնկողմ[6]։ Ցուցաբերած արժանիքների համար 175 թվականին Պերտինաքսը և Դիդիոս Հուլիանոսը, ևս մեկ հայտնի հրամանատար, ով պարտության էր մատնել խավկերին[6], ստացան կոնսուլ-սուֆեկտի աստիճան։

Հռոմեացիները արդեն հաղթանակ էին տանում արևմուտքում՝ կայսրը զբաղված էր գրավված տարածքները երկու պրովինցիաներում ներառելով, երբ արևելքից լուր ստացվեց, թե Ավդիոս Կասիոսը ապստամբություն է բարձրացրել (175, գարուն)։ Չնայած ապստամբությունը շատ կարճ տևեց, սակայն արևելյան պրովինցիաները կարիք ունեին կայսերական վերահսկողության։ Մարկոմանյան պատերազմն ավարտվեց ավելի լավ պայմաններով, քան սպասում էին գերմանակ վոժդերը։ 175-176 թվականներին Մարկոս Ավրելիոսը և Պերտինաքսը ճամփորդեցին արևելյան պրովինցիաներով[6]։

176 թվականի գարնանը նախկին կոնսուլը ստանձնեց երեք պրովինցիաների առաջին նահանգապետի պաշտոնը, որը գտնվում էր պատերազմական գործողությունների թատերաբեմում՝ Ներքին Մեսիայում (176-177), դրանից հետո վերին Մեսիայում (177) և վերջապես Դակիայում (177-179)։ Այդպիսի հանկարծակի փոփոխությունները, որոնք սովորական չէին հռոմեական կայսրության մեջ, հավանաբար պայմանավորված էին հռոմեական նոր պատերազմական իրավիճակով, որ առաջացել էր Դանուբյան դաշտավայրում։ Դակիայի նահանգապետի պաշտոնում Պերտինաքսը գլխավորում էր պաշտպանական գործողությունները ընդդեմ բարաբարոսների։ Պատերազմը շարունակվեց այնքան ժամանակ մինչև 180 թվականը, երբ մահացավ Մարկոս Ավրելիոսը։ Նրա ժառանգորդ և որդի Կոմմոդոսը որոշեց, որ հռոմեացիները հաջողության են հասել Դանուբում և խաղաղություն կնքեց, այս խաղաղությունը լավ չընդունվեց ժամանակի հասարակության կողմից, սակայն հետագա զարգացումները ցույց տվեցին նրա քայլերի ճշմարտացիությունը։ Հետագայում երկար ժամանակ խաղաղություն էր տիրում դանուբյան սահմանագծում[6]։

Կոմմոդոսի կառավարման սկզբում Պերտինաքսը հարուստ Սիրիա պրովինցիայի նահանգապետն էր։ Հնարավոր է այստեղ է ծնվել նրա որդին՝ Պուբլիոսը[6]։

Երբ Պերտինաքսը 182 թվականին վերադարձավ Հռոմ, բամաբասանքներ էին պտտվում, որ նա կապված է Կոմմոդոսի դեմ ծագած ապստամբությանը[1]։ Պրետորիայի պրեֆեկտ Սեկստիոս Տիգիդիոս Պերենիսը ամեն ինչ անում էր, որպեսզի կանգնեցնի Պերտիաքսի բարձրացումը քաղաքական կարիերայում։ Մի որոշ ժամանակ Պերտինաքսը հեռացավ իր լիգուրիական ագարակը, զբաղվում էր այնտեղ ընթացող շինարարական աշխատանքներով[9]։

184 թվականին ապստամբություն բարձրացվեց Բրիտանիայում, որը ճնշվեց Ոլպիոս Մերցելոսի կողմից, բայց ապստամբությունը ճնշելու ժամանակ նահանգապետը դիմեց բազմաթիվ դաժան միջոցների, այդ դաժանությունների մեծամասնությունը տեղի էին ունենում երեք բրիտանական լեգեոնների կողմից[7], որի հետևանքով Մերցելոսը կանչվեց Հռոմ և կախաղան բարձրացվեց։ Բրիտանիա ուղարկվեց Պերտինաքսը, այստեղ նա փորձեց կարգապահություն հաստատել, որի հետևանքով քիչ էր մնում սպանվեր սեփական զինվորների կողմից[10]։

188 թվականին Պերտինաքսը նշանակվեց Հռոմեական կայսրության բարձր պաշտոններից մեկին- Հռոմեական կայսրության Աֆրիկա նահանգի պրոկոնսուլ, մինչ այդ շատ կարճ ժամանակով պրֆեկտ էր[11]։ Պրոկոնսուլ նշանակվելը կապված էր Կարթագենի հասարակության ապստամբությունների հետ[12]։ 189 թվականին Պերտինաքսը վերադարձավ Իտալիա, որտեղ միանգամից նշանակվեց բարձր պաշտոնի՝ Հռոմի պրեֆեկտ[2]։ Նա շատ մոտեցավ կայսր Կոմմոդոսին և նրա շրջապատին և 192 թվականի հունվարի 1-ին նշանակվեց կոնսուլ[1]։

=== Արտաքինը և անձնական որակները ===

Մետաղադրամ։ Պերտինաքսի պատկերով

Պերտինաքսի մասին մանրամասն տեղեկություն է տալիս «Կայսրերի պատմությունը». «Պերտինաքսը բարձրաշխարհիկ ծերունի էր, երկար մորուքով, գանգուր մազերով, մուգ գույնի մաշկով, հասակը համապատասխանում էր կայսեր կեցվածքին։ Նա ավելի շատ ժպտադեմ էր, քան բարի, պարզ մարդ նրան ոչ ոք երբեք չի համարել։ Նա ամենևին ժլատ չէր, երբ հարցը վերաբերում էր սեփական հարստությանը, սակայն նա միաժամանակ շատակեր էր։ Անգամ նա դառնալով կայսր ամեն առիթի դեպքում խնջույք էր կազմակերպում»[13]։

Վիկտոր Ավրելիոսը գրում է, որ Պերտինաքսը «Եղել է շրջապատված գիտությամբ և հեռու է մնացել հին սնոտիական պաշտանմունքներից»[14]։ Մետղաադրամները տարբերվում էին այլ կայսրերի մետաղադրամներից իրենց ոճով[15]։

Կայսրության վիճակը մինչև 193 թվականը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմմոդոսի կառավարումը մեծապես թուլացրեց կառավարությունը։ Գալիան և Իսպանիան թալանվել էին տեղի նահանգապետերի կողմից։ 185 թվականին կախաղան բարձրացվեց պրետորիայի պրեֆեկտ Սեկստոս Տիգիդիոս Պերենիսը «նրա համար, որ նա բրիտանակն պատերազմի ժամանակ զինվորների հրամանատարներ էր նշանակում բացառապես բարձր ծագում ունեցող անձնավորությունների և սենատորների»[16]։

Կայսեր սխալ քաղաքականության արդյունքում զինվորների մեծամասնությունը վարկվեցին ժանտախտով, բացի այդ նոր տաքարյուն Կլեանդրոսի նշանակումը պրետորիայի պրեֆկտ բերեց նրան, որ կայսրը վերջնականապես կորցրեց ժողովրդի վստահությունը։ 190 թվականին պլեբսի ապստամբության ժամանակ Կլեանդրոսը սպանվեց։ Կոմմոդոսը իշխանության բարձրանալով դադարեցրեց պատերազմը մարկոմանների և կվադարների հետ, խաղաղություն հաստատելով նրանց հետ, և այլևս երբեք պատերազմ չհայտարարեց նրանց[17]։

Կառավարումը և սպանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնսուլ դառնալուց հետո՝ Կոմմոդոսի պահվածքը և քաղաքականությունը ստիպեց սենատորներին զգուշանալ երիտասարդ կայսրից։ 192 թվականին Կոմմոդոսը հանդես եկավ կոլիզեյում՝ իբրև գլադիատոր, իր պահվածքով ցնցեց ամբողջ Հռոմը[18]։ Այդ իսկ պատճառով սենատորների զգուշավորությունը տեղին էր. Կոմմոդոսին դուր էին գալիս այնպիսի անձնավորություններ, որոնք իրենց ուժերով են հասել բարձրունքների։ Այնպիսինները, ինչպիսին էր Պերտինաքսը, Սիրիայի նահանգապետ Պեսցիոս Նիգերը, Ազելիոս Էմիլիանոսը, երկու եղբայրներ Սեպտիմոս և Լուցիոս Սևերիոսները, Պուբլիոս Սեպտիմոս Գետան, պրետորիայի պրեֆեկտ Կվինտոս Էմիլիոս Լետը[19]։ Բացի այդ մի քանի սենատորներ կախաղան բարձրացվեցին սուտ վկայության համար[17]։ Շուտով դավադրություն կազմեցին Կվինտիոս Էմիլիոս Լետ, Կոմմոդոսի սիրուհի Մարցիան, արքունիքի կառավարիչ Էկլեկտը միջև[18]։ Պերտինաքսը դավադիրների կողմից տեղեկացվել էր Կոմմոդոսի սպանության մասին[4]։ 192 թվականի դեկտեմբերի 31-ին խնջույքի ժամանակ Կոմմոդոսին թունավորեցին, բայց թույնը չազդեց ինչպես հարկավոր էր և սպանվեց իր սենյակում գլադիատոր Նարցիսի կողմից[20]։ Դրանից հետո պրետորիայի պրեֆեկտը և Էկլեկտը մեկնեցին Պերտինաքսի մոտ[21]։ Նրանց այս քայլը ըստ Հորդիանոսի կարծիքով պայմանավորված էր նրանով, որ նրանք փնտրում էին «պատրաստակամ ծերունու, որ իր վրա կվերցներ իշխանությունը, որպեսզի իրենք փրկվեին և իրենք անձամբ փրկվեինև հանգստանային դիկտատուրայից», իսկ Պերտինաքսը այն մարդն էր, որ հարկավոր սրանց[22]։

Երբ նրանք գիշերով եկան Պերտինաքսի տուն նա մտածեց, որ սրանք Կոմմոդոսի հրամանով եկել են իրեն սպանելու, սակայն նրանցից իմանալով կայսեր մահվան մասին համաձայնեց գնալ պրետորիաների բանակատեղի և այնտեղ հայտարարեցին Կոմմոդոսի մահվան և Պերտինաքսի գահ բարձրանալու մասին։ Բանակատեղիում բաժանելով յուրաքանչյուր զինվորի 12.000 սեստերց ոսկի համաձայնվեցին Պերտինաքսին ճանաչել՝ իբրև կայսր[18]։ Ապա սենատի նիստ հրավիրվեց, որտեղ Պերտինաքսը ներկայացվեց իբրև կայսր։

Սկզբում Պերտինաքսը իր փոխարեն առաջարկեց պրոկոնսուլ Մանիա Ացիլիոս Գլաբրիոնի թեկնածությունը, սակայն վերջինս հրաժարվեց կայսերական գահից[23]։ Պերտինաքսը կարծում էր, որ կայսերական գահին պետք է հավակնեն բացառապես պատրիկ արիստոկրատները[24]։ Սենատորները մեծ հաճույքով ընդունեցին նոր կայսերը[25]։ Նա հրաժարվեց իր կնոջը կայսրուհի դարձնել, իսկ որդուն Պերտինաքս Կրտսերին ժառանգորդ դարձնել[26][27]։ Ինքը Պերտինաքսը ստացավ «ժողովուրդների հայր» տիտղոսը [27]։ Հետագայում Պերտինաքսը մեկնեց Կապիտոլիա, որտեղ նա զոհաբերություն կատարեց Յուպիտեր աստծուն։ Վերջապես նա մտավ պալատ։ Այժմ Պերտինաքսը հռոմեական պետության առաջնորդն էր[19]։ Հենց նույն օրը Էմիլիոս Լետը հայտարարեց, որ Կոմմոդոսը հանկարծամահ է եղել[17]։

Պերտինաքսը միանգամից իրեն հավատարիմ մարդկանց նշանակեց ամենից կարևոր պետական պաշտոններին։ Իր աներոջը Տիտոս Ֆլավիոս Սուլիցիպիանոսին նշանակեց Հռոմ քաղաքի պրեֆեկտ, Կվինտիոս Էմիլիոս Լետը, բնականաբար մնաց իր նախկին պաշտոնին։ Ի տարպերություն Կոմմոդոսի Պերտինաքսը ցանականում էր համագործակցել սենատի հետ։ Սակայն նրա իշխանությունը պահվում էր բացառապես ռազմական հնարավորությունների պատճառով հյուսիս-արևմուտքում Կլոսդիոս Ալբինայի հրամանատարության տակ գտնվող զորքերի կողմից, Դանուբում Սևերիոս եղբայրների զորամասերի, Պեսցիենոս Նիգերը արևելում[19]։

Ժամանակի դրամներն այլ տեսք ընդունեցին։ Դրամների հատումը մեծ անհրաժեշտություն էր դարձել քանի որ մեծ պարգև էր խոստացվել զինվորականներին (լատ.՝ Bona Mens)[1])։ Պերտինաքսի հրամանով մետաղադրամները սկսեցին կշռել 2,22-ից 2,75 գրամ, իսկ արծաթի քանակությունը 74-ից 87% [28]։

Պերտինաքսը Կոմմոդոսից ժառանգեց տնտեսապես աղքատ պետություն, Հռոմի տնտեսությունը քայքայվել էր հիմնականում այն պատճառով, որ Կոմմոդոսը չափից շատ գումար էր օգտագործում սեփական հաճույքների համար[17]։ Նա նոր համակարգ մշակեց և գյուղացիներին հանձնեց լքված կամ չմշակվող հողերը (լատ.՝ agri diserti), ցանկացողները կարող էին վերցնել հողերը, պայմանով, որ նրանք պետք է մշակեին հողերը և ապրեին այնտեղ, սրա դիմաց 10 տարով ազատվում էին հարկերից։ Կոմմոդոսի ժամանակ սուտ դավադրության զոհ դարձածները ազատ են արձակվում և անգամ նրանց է վերադարձվում իրենց մինչ բանտարկությունը ունեցած հարստությունը[17]։ Շուտով նախկին կայսեր ամբողջ ունեցվածքը վաճառքի է հանվում և ստացված գումարը բաժանվում է զինվորներին[17]։ Շատ կայսերական ստրուկներ ազատ արձակվեցին, ովքեր ներգրավվեցին առևտրի մեջ մեծապես նպաստելով հռոմեական կայսրության տնտեսական հզորացմանը[29][17]։ Կայսեր հրամանով Հռոմում հրդեհված բոլոր տները վերանորոգվեցին[19]։ Պերտինաքսը սկսեց հաճախ այցելել սենատի նիստերին, թվում էր ետ են եկել Մարկոս Ավրելիոսի[19] կառավարման տարիները, սակայն սա դուր չէր գալիս շատ գործիչների[30]։ Պերտինաքսը շատ թշնամիներ վաստակեց արքունիքում, երբ վաճառեց Կոմմոդոսի ողջ հարստությունը և ազատ արձակեց շատերին[30]։ Հռոմի քաղաքացիները մեծ հարգանով էին վերաբերում Պերտինաքսին, քանզի նա պայքարում էր Կոմմոդոսի հաստատած դիկտատուրական կարգերի դեմ[24]։ Բացի այդ կայսրը, իր հերթին քաղաքի բնակիչներից շատերին բաժանեց 400 սեստերց ամեն մեկին[31]։

Պերտինաքսի կինը Ֆլավիանա Տիտիանան

Սակայն Պերտինաքսը հետագայում զրկվեց պրետորիականների օգնությունից, որոնց միջոցով նա իշխանության էր եկել, քանի որ վճարել էր խոստացված գումարի միայն կեսը[32]։ Գվարդիականները նաև դժգոհ էին, որ իրենցից մի քանիսին դատապարտեցին ստրուկների մեղադրանքների պատճառով[30]։ Բացի այդ, Պերտինաքսը արգելեց նրանց թալանել և շրջել ձեռնափայտերով, ծեծել հասարակ քաղաքացիներին[30]։ Ձգտելով օգտվել կայսեր բացակայությունից գվարդիականները և սենատը որոշեցին նոր կայսր թագադրել Սոսիոս Պոմպեոս Սոզիոս Ֆալկոնին[33], սակայն Պերտինաքսը ժամանակին ետ վերադարձավ և կանխեց թագադրումը։ Սա ավելի ևս բորբոքեց պրետորիականներին, որովհետև նրանցից մի քանիսին ևս կախաղան բարձրացրին[32]։ Սոսիոս Ֆալկոնին կայսրը ողջ թողեց[32]։

Պերտինաքսի և պրետորիականների հարաբերությունների վատթարացումը գագաթնակետին հասավ մարտի 28-ին, երբ զինվորները 300 հոգով (համաձայն Դիոն Կասիոսի 200[34]) հարձակվեցին և գրավեցին պալատը։ Լետը, որ պետք է պաշտպաներ Պերտինաքսին գիշերով իր մարդկանց հետ միասին փախավ պալատից[32]։ Պերտինաքսի օգնականները չկարողացան դիմադրել։ Երբ նրանք ներխուժեցին պալատի ներքին սրահները Պերտինաքսը աղոթում էր Յուպիտեր աստծուն[35]։ Դրանից հետո պրետորիականները կտրեցին Պերտինաքսի գլուխը, ում մի քանի օր առաջ իրենք էին գահ բարձրացրել, քայլերթով անցկացրին Հռոմի փողոցներով[28]։

Պերտինաքսը թաղվեց իր աներոջ տոհմական գերեզմանոցում։ Հետագայում նա աստվածացվեց[30], նրա պատվին զոհաբերություններ կատարեցին Մակոս Ավրելիոսի և այլ տաճարներում։ Պերտինաքսի որդին Պուբլիոսը դարձավ նրա առաջի մոգը[19]։

Կառավարումից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերտինաքսի մահվանից հետո պրետորիականները կայսերական գահը վաճառքի հանեցին։ Սպանված կայսեր աները Տիտոս Ֆլավիոս Սուլպիցիան[36] առաջարկեց 20.000 սեստերց ոսկի, սակայն Դիդիոս Հուլիոսը առաջարկեց 25.000 սեստերց ոսկի[36]։ Դրանից հետո նա գահ բարձրացվեց[36]։

Շուտով հայտնի հրամանատարներ Սեպտիմիոս Սևերիոսը, Պեսեցիոս Նիգերը, Կլոդիոս Ալբինը իրենց հռչակեցին կայսրեր[36]։ Հաղթանակած Սևերիոսը Պերտինաքսի պատվին խաղեր կազմակերպեց և աստվածացրեց նրան[37]։ Պերտինաքսը բոլորի հիշողության մեջ մնաց բարի և համեստ կայսր, որ հարգում էր ժողովրդին և սենատը[32]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Аврелий Виктор., О цезарях, Մոսկվա։։
  2. Евтропий., Бревиарий от основания Города, Санкт-Петербург։
  3. Псевдо-Аврелий Виктор., Публий Гельвий Пертинакс, Извлечения о жизни и нравах римских императоров, Москва։
  4. Дион Кассий., Эпитома книги LXXIV., Римская история, Москва։
  5. Юлий Капитолин., История Августов, Гельвий Пертинакс, Москва։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gibbon, Edward., The History of the Decline and Fall of the Roman Empire. Volume 1. Chapter 3, New York։
  2. Грант, М., Римские императоры. Пертинакс, Москва։
  3. Рыжов, Константин., Все монархи мира. Древняя Греция; Древний Рим; Византия, Москва, «Вече»։
  4. Southern, Pat., The Roman Empire from Severus to Constantine, London, New York։
  5. Bowman, Alan K., The Cambridge Ancient History: The Crisis of Empire, A.D. 193—337, Քեմբրիջ, «Cambridge University Press»։
  6. Bir0ley, Anthony., The Roman government of Britain, Օքսֆորդ։
  7. Meckler, Michael.։ «Pertinax (193 A.D)»։ An Online Encyclopedia of Roman Emperors (անգլերեն)։ 2008։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-25-ին 
  8. Canduci, Alexander., Triumph & Tragedy: The Rise and Fall of Rome's Immortal Emperors, London։
  9. «Publius Helvius Pertinax»։ Personen Kaiser (գերմաներեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-25-ին 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Грант, 1998
  2. 2,0 2,1 2,2 Meckler, Michael. Pertinax (193 A.D). An Online Encyclopedia of Roman Emperors. 2008.
  3. 3,0 3,1 Юлий Капитолин. «История Августов». Гельвий Пертинакс. I. 1.
  4. 4,0 4,1 4,2 Canduci, 2010, էջ 50
  5. 5,0 5,1 L’Année épigraphique. 1963, 52.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Jona Lendering: Publius Helvius Pertinax. Part 1.
  7. 7,0 7,1 Birley, 2005, էջ 173
  8. Юлий Капитолин. «История Августов». Гельвий Пертинакс. II. 4.
  9. Юлий Капитолин. «История Августов». Гельвий Пертинакс. III. 3.
  10. Юлий Капитолин. «История Августов». Гельвий Пертинакс. III. 10.
  11. Birley, 2005, էջ 174
  12. Юлий Капитолин. «История Августов». Гельвий Пертинакс. IV. 1.
  13. Юлий Капитолин. «История Августов». Гельвий Пертинакс. XII. 1-6.
  14. Аврелий Виктор. О цезарях. XVIII. 1.
  15. Publius Helvius Pertinax. Personen Kaiser.
  16. Элий Лампридий. «История Августов». Коммод Антонин. VI. 1.
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 17,6 Gibbon, 1930
  18. 18,0 18,1 18,2 Bowman, 2005, էջ 1
  19. 19,0 19,1 19,2 19,3 19,4 19,5 Jona Lendering: Publius Helvius Pertinax. Part 2.
  20. Элий Лампридий. «История Августов». Коммод Антонин. XVII. 2.
  21. Рыжов, 1999
  22. Геродиан. История императорской власти после Марка. II. 1. 3.
  23. Геродиан. История императорской власти после Марка. II. 3. 3-5.
  24. 24,0 24,1 Соломатин, 1992, էջ 58
  25. Дион Кассий. Римская история. Эпитома книги LXXIV. 5.
  26. Дион Кассий. Римская история. Эпитома книги LXXIV. 7.
  27. 27,0 27,1 Southern, 2001, էջ 26 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «Southern—2001——26» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  28. 28,0 28,1 Southern, 2001, էջեր 26—27
  29. Соломатин, 1992, էջ 59
  30. 30,0 30,1 30,2 30,3 30,4 Соломатин, 1992, էջ 57
  31. Соломатин, 1992, էջ 57—58
  32. 32,0 32,1 32,2 32,3 32,4 Bowman, 2005, էջ 2
  33. Дион Кассий. Римская история. Эпитома книги LXXIV. 8.
  34. Дион Кассий. Римская история. Эпитома книги LXXIV. 9.
  35. Юлий Капитолин. «История Августов». Гельвий Пертинакс. XI. 8-10.
  36. 36,0 36,1 36,2 36,3 Southern, 2001, էջ 27
  37. Bowman, 2005, էջ 4