Ռեցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հռոմեական կայսրության տարածքը Հադրիանոսի ժամանակաշրջանում (ղեկավարվում է 117-138 թթ.): Կարմիրով պատկերված է Ռեցիայի տարածքը, որի մեծ մասը գտնվում է ժամանակակից Ավստրիայի կազմում
Ավստրիայի պատմություն
Austria Bundesadler.svg

Նախապատմական Ավստրիա
Նորիկ և Ռեցիա
Արևելյան Մարկա
Ավստրիայի դքսություն
Ավստրիայի էրցհերցոգություն
Սրբազան Հռոմեական կայսրություն
(Հաբսբուրգյան միապետություն)
Ավստրիական կայսրություն
Ավստրո-Հունգարական կայսրություն
Գերմանական Ավստրիա
Առաջին Հանրապետություն
Նացիստական Գերմանիա
Ալպյան և Դանուբյան Ռեյսխգաու
Դաշնակցային բռնազավթում
Երկրորդ Հանրապետություն

Ռեցիա (Ռետիա) (լատ.՝ Raetia, ռոմանշ.՝ Rhaetia), Հռոմեական կայսրության դանուբյան ամենաարևմտյան նահանգն է: Այն մտնում է իտալական դիոցեզի կազմի մեջ: Այն արևելյան կողմից սահմանակից է Նորիկի և վենետների հողերի հետ, հարավից՝ Տրանսպադանյան Գալիայի, արևմտյան կողմից՝ Գելվեցիայի, հյուսիսից՝ Գերմանիայի հետ: Դրա կազմի մեջ էին մտնում ներկայիս Բադենի, Վյուրթեմբերգի և Բավարիայի հարավային մասերը, Շվեյցարիայի հյուսիս արևելյան և արևելյան մասը, Տիրոլը և Լոմբարդիայի մի մասը[1][2][3][4][5][6]:

Ռետացիների («լեռնցիներ») մեծ մասը, որոնք ամենայն հավանականությամբ ազգակից էին իտալական ռասեններին կամ էտրուսկներին, զբաղեցնում էին Նորիկի, Գելվեցիայի, Սեն-Գոտարդի, Բադենյան լճի և Ինն գետի միջև ընկած լեռնային երկիրը՝ բաժանվելով կամունների, լենոնտիների, վենոստների, բրիկսենտների, մեզիատների, էվգանեների, տրիդենտինների և այլ ցեղախմբերի: Նրանցից ավելի հյուսիս ապրում էին վինդելիկները: Ռեցիայի բնակչությունը զբաղվում էր անասնապահությամբ, գինեգործությամբ և մասամբ հողագործությամբ[1][2][3][5][6]:

Մ.թ.ա 15 թվականին հռոմեկան կառավարությունը որոշեց Իտալիայի հյուսիսային սահմանը անվտանգ դարձնել: Օգտավիանոս կայսեր արտամուսնական զավակներ Տիբերիոսը և Դրուսուսը, առաջինը՝ Հելվեցիայից, երկրորդը՝ Իտալիայից, Ադիջի գետահովտից դեպի վերև ներխուժեցին Ռեցիա և ամառային արշավն ավարտեցին հաղթելով առանց ընդհանուր պլանի հուսահատ պաշտպանվող ցեղերին: Մարդկանց մեծ մասը կոտորվեց կամ վաճառվեց որպես ստրուկ: Երկրամասը հռոմեականացնելու համար մնացած բնակչության մի մասին աքսորեցին և նրանց փոխարինեցին հուսալի հպատակներով: Հենց այդ նպատակով կառուցվեցին առևտրային և ռազմավարական նշանակության կարևոր ճանապարհներ, որոնք հյուսիսային Իտալիան կապեցին վերին Դանուբի, Բադենյան լճի և արևելյան Շվեյցարիայի հետ: Հռոմեական կառավարման և մշակույթի կենտրոն դարձավ Աուգսբուրգ քաղաքը (Augusta Vindelicorum), որտեղ հատվում էին Իտալիայից եկող ճանապարհները: Դրանցից մեկը Կոմոյից գնում էր դեպի Կիավենա և Կուրից դեպի Բրեգենց (քաղաք ժամանակակից Ավստրիայում) և այնտեղից դեպի Աուգսբուրգ, մյուսը Ակվիլեիայից Կարինթիաական ալպեր (ժամանակակից Ավստրիայի հարավում) միջով մինչև Ռեցիայի Ինն գետի վրայի Վիլդեն: Այդտեղ դրանց հետ միանում էր Վերոնայից դեպի Տրիենտ տանող ամենանշանակալի ճանապարհը, որը գնում էր Ադիջի գետահովտի ուղղությամբ, այնուհետև Բրեններով դեպի Իննի հովիտ և Բավարական ալպերով մինչև Վելդիդեններ և Աուգսբուրգ: Այդ ճանապարհի կառուցումը 47 թվականին ավարտեց Տիբերիոս Կլավդիոս կայսերը՝ շարունակվելով մինչև վերին Դանուբ, ում անունով էլ սկսեց կոչվել via Claudia[1][3][5][6]:

Ռեցիան կառավարվում էր կայսրին ենթակա ոչ բարձր դասի պաշտոնյաների կողմից, քանի որ նման պաշտոնները վտանգավոր էր Սենատի կուսակցության անդամներին: Ռեցիան վարչական առումով բաժանվեց Raetia prima, այսինքն բուն Ռեցիայի և Raetia secunda կամ Վինդելեցիայի: Առաջինի գլխավոր քաղաքներն էին՝ Сuriа Raetorum (Քուր), Tridentum (Տրենտո), Clavenna (Կիավենա), Вilitiа (Բելինցոնա), Bauzânum (Բոլցանո)[1][3][4][5][6]:

Ռեցիայի տարածքի մեծ մասը ժամանակակից աշխարհաքաղաքական քարտեզում գտնվում է Ավստրիայի կազմում, մասամբ՝ Գերմանիայի, Շվեյցարիայի, Իտալիայի և Լիխտենշտայնում[7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Joachim Marquardt, Römische Staatsverwaltung, 1. (2nd ed., 1881) p. 288.(գերմ.)
  2. 2,0 2,1 Mary B Peaks, The General Civil and Military Administration of Noricum and Raetia (Chicago, 1907).(անգլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 T Mommsen, The Roman Provinces (English translation, 1886), i. pp. 16, 161, 196.(անգլ.)
  4. 4,0 4,1 T Mommsen in Corpus Inscriptionum Latinarum, iii. p. 706.(անգլ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 Bagnall, R., J. Drinkwater, A. Esmonde-Cleary, W. Harris, R. Knapp, S. Mitchell, S. Parker, C. Wells, J. Wilkes, R. Talbert, M. E. Downs, M. Joann McDaniel, B. Z. Lund, T. Elliott, S. Gillies. "Places: 991348 (Raetia)". Pleiades. Retrieved March 8, 2012.(անգլ.)
  6. 6,0 6,1 6,2 6,3 Richard Heuberger: Tirol in der Römerzeit. In: Hermann Wopfner, Franz Huter (Hrsg.): Jahrbuch für Geschichte und Volkskunde. XX. Band, Tyrolia, Innsbruck / Wien 1956, S. 133–138.(գերմ.)
  7. Zum Anlass Schweiz in römischer Zeit; zur Unsicherheit („oder“) Geschichte des Wallis.(գերմ.)