Ավստրիայի էրցհերցոգություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Ավստրիայի էրցհերցոգություն
գերմ.՝ Erzherzogtum Österreich
 Ավստրիայի դքսություն Ստորին Ավստրիա 
Վերին Ավստրիա 
Civil ensign of Austria-Hungary (1786-1869).svg Gules a fess argent.svg
Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Վիեննա (խոշորագույն քաղաք)
Լեզու ավստրիական գերմաներեն
Ազգություն ավստրիացիներ
գերմանացիներ
Կրոն Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Իշխանություն
Դինաստիա Հաբսբուրգյան թագավորական ընտանիք
Պետության գլուխ Ավստրիայի էրցհերցոգ
Ավստրիայի պատմություն
Austria Bundesadler.svg

Նախապատմական Ավստրիա
Նորիկ և Ռեցիա
Արևելյան Մարկա
Ավստրիայի դքսություն
Ավստրիայի էրցհերցոգություն
Սրբազան Հռոմեական կայսրություն
(Հաբսբուրգյան միապետություն)
Ավստրիական կայսրություն
Ավստրո-Հունգարական կայսրություն
Գերմանական Ավստրիա
Առաջին Հանրապետություն
Նացիստական Գերմանիա
Ալպյան և Դանուբյան Ռեյսխգաու
Դաշնակցային բռնազավթում
Երկրորդ Հանրապետություն

Ավստրիայի էրցհերցոգություն (գերմ.՝ Erzherzogtum Österreich), խոշոր դքսություն Սրբազան Հռոմեական կայսրության կազմում։ Եղել է Հաբսբուրգյան միապետության միջուկը՝ ռազմաքաղաքական և սոցիալական գլխավոր հենակետը՝ Վիեննա մայրաքաղաքով։

Ավստրիայի էրցհերցոգությունը 1156 թվականին փոխարինում է Բավարական արևելյան մարկային՝ Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Ֆրիդրիխ I Շիկամորուսի որոշմամբ։ 15-րդ դարից սկսած Ավստրիայի էրցհերցոգության թագավորանիստ Վիեննան դարձավ նաև Սրբազան Հռոմեական կայսրերի կառավարչական կենտրոնը։

Որպես կայսերական պետություն էրցհերցոգության գոյությունն ավարտվեց 1806 թվականին՝ գերմանական ազգի Սրբազան Հռոմեական կայսրության փլուզման հետևանքով։ Վերջինիս տարածքում առաջացան Ստորին Ավստրիայի և Վերին Ավստրիայի պետական միավորումները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացած միջնադարում Ավստրիայի այժմյա տարածքը հայտնի էր Արևելյան մարկա անվանումով։ Էթնիկ գերմանացիները 9-10-րդ դարերում կարողանում են տեղահանել տեղի սլավոններին, իսկ 955 թվականին Լեխ գետի մոտ տեղի ունեցած ճակատամարտից հետո տարածաշրջանը դարձավ գերմանական ազգի Սրբազան Հռոմեական կայսրության հենակետերից մեկը։ 976 թվականին ժամանակակից Ավստրիայի տարածքը հայտնվում է Բեբենբերգների դինաստիայի վերահսկողության տակ։

Բավարիայից Ավստրիայի անջատումից հետո՝ 1156 թվականին, Բաբենբերգների թագավորական ընտանիքի ներկայացուցիչները ստեղծեցին կայսերական տարածք, որը 1192 թվականին իրեն բռնակցեց նաև հարևան Շտիրիայի դքսությունը։ 1246 թվականին Բոհեմիայի թագավոր Օտտոկար II-ը ճակատամարտում հաղթում է Գերմանիայի Հաբսբուրգ թագավոր Ռուդոլֆ I-ին՝ բռնազավթելով այժմյան Գերմանիայի արևելյան հատվածն ու Բավարիան։ 1156 թվականին Գերմանիայի թագավոր Ֆրիդրիխ Շիկամորուսը Ավստրիայի դքսությունն առանձնացնում է, որպես կիսանկախ, ավատատիրական և հիերարխիկ պետություն Սրբազան Հռոմեական կայսրության տարածքում։ 1278 թվականին տեղի է ունենում Մարտֆելֆի ճակատամարտը, որտեղ Օտտոկարը կարողանում է հաղթանակ տանել իր անհնազանդ որդու՝ Ալբերտ I-ի նկատմամբ։

1359 թվականին Ռուդոլֆ IV-ն Ավստրիայի դքսությունը դարձնում է մեծ դքսություն՝ էրցհերցոգություն, սակայն այդ քայլը չի ճանաչվում Սրբազան Հռոմեական կայսրության բարձրագույն իշխանական մարմինների կողմից։ Նույն թվականին Էռնեստ I-ը դառնում է Ավստրիայի առաջին էրցհերցոգ (մեծ դուքս): Սրբազան Հռոմեական կայսրությունը ճանաչում է Ավստրիայի էրցհերցոգությանը միայն 1453 թվականին՝ Ֆրեդերիկ III-ի կառավարման տարիներին։

1804 թվականին Սրբազան Հռոմեական կայսրության վերջին կառավարիչ Ֆրանցիս II-ը հրաժարվեց կայսերական գահից՝ դառնալով նոր նվիրակոչված Ավստրիական կայսրության առաջին կայսր։ Երկրում հաստատվեց Հաբսբուրգների ժառանգական վարչակարգը։ Գերմանական ազգի Սրբազան Հռոմեական կայսրության փլուզումից հետո ստեղծվեցին բազմաթիվ նոր պետություններ։ Ավստրիայի էրցհերցոգությունը շարունակում է պահպանել իր դիրքը մինչև 1918 թվականը՝ Ավստրո-Հունգարական կայսրության փլուզումը։ Դրանից հետո կայսրության տարածքը մասնատվեց, իսկ Ավստրիայի տարածքում ստեղծվեցին Վերին և Ստորին Ավստրիայի պետական միավորումները։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Wilhelm Brauneder: Österreichische Verfassungsgeschichte. 11. Auflage. Verlag Manz, Wien 2009.
  • Richard van Dülmen: Weltgeschichte: Entstehung des frühneuzeitlichen Europa 1550–1648. Bd. 24, Weltbild Verlag, Augsburg 1998.
  • Günter Barudio: Weltgeschichte: Das Zeitalter des Absolutismus und der Aufklärung 1648–1779. Bd. 25, Weltbild Verlag, Augsburg 1998.
  • Ignaz de Luca: Das Erzherzogthum Oestreich. 1. Band von Geographisches Handbuch von dem Oestreichischen Staate. Verlag Joseph V. Degen, Wien 1791