Բոհեմիայի թագավորություն
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Պրահա | |||
Կրոն | Հռոմի կաթոլիկ եկեղեցի, Լյութերականություն | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Կախյալ | |||
Պետության գլուխ | Թագավոր | |||
Պատմություն | ||||
- Ժառանգական ղեկավարման ձևի հաստատում | 26 սեպտեմբեր 1212 | |||
- Լյուքսեմբուրգ տոհմի հաստատում | 07 ապրիլ 1348 | |||
- Դարձավ Բոհեմյան թագի տարածների մեծ մասը | 05 ապրիլ 1355 | |||
- Ավստրո-Հունգարիայի անկում | 31 հոկտեմբեր 1918 |
Բոհեմիայի թագավորություն, շատ ժամանակ անվանում են Չեխական թագավորություն[1][2] (չեխ․՝ České království; գերմ.՝ Königreich Böhmen; լատին․՝ Regnum Bohemiae), Բոհեմիայի տարածքում տեղակայված նախկին պետություն, որի տարածքը ներկայումս զբաղեցնում է Չեխիան։ Հզորության ժամանակ նաև զբաղեցրել է ներկայիս Ավստրիայի, Գերմանիայի, Հունգարիայի, Իտալիայի, Լեհաստանի, Սլովակիայի, Սլովենիայի և Ուկրաինայի տարածների մի մասը։ Այն թագավորություն էր Սրբազան Հռոմեական կայսրությունում և թագավորը հանդիսանում էր կայսրության Ընտրյալ-Արքայազն մինչև 1806 թվականը։ Շատ Բոհեմիայի թագավորներ նաև Սրբազան Հռոմի կայսր էին։ Մայրաքաղաքն էր Պրահան, որը նաև կայսրության կենտրոնն էր 14-րդ դարի վերջին և 16-րդ դարիս սկզբից մինչև 17-րդ դարի սկիզբ։ 1526 թվականից թագավորությունը ղեկավարել են Հաբսբուրգները։
Սրբազան Հռոմի կայսրության անկումից հետո տարածքը դարձավ Ավստրիական կայսրության մաս, որը վրածվեց Ավստրո-Հունգարիայի 1867 թվականից։ Բոհեմիան իր թագավորության կարգավիճակը պահպանեց մինչև 1918 թվականը, համարվելով թագավորական հողեր, իսկ Պրահան կայսրության տնտեսական կենտրոններից մեկն էր։ Ավստրո-Հունգարիայի վերջին տարիներին Բոհեմիան համարվում էր կայսրության ամենաբարգավաճող տարածքը։ Չեխերենը համարվում էր ազնվականների լեզուն մինչև 1627 թվականի Բոհեմական ապստամբությունը։
Կենտրոնական ուժերի պարտությունից հետ Առաջին համաշխարհային պատերազմում, թագավորությունը և կայսրությունը փլուզվեցին։ Բոհեմիան դարձավ նորաստեղծ Չեխոսլովակիայի մաս։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Bradshaw George (1867)։ Bradshaw's illustrated hand-book to Germany։ London։ էջ 223։ Վերցված է հուլիսի 12, 2014
- ↑ Chotěbor Petr (2005)։ Prague Castle : Detailed Guide (2nd complemente ed.)։ Prague: Prague Castle Administration։ էջեր 19, 27։ ISBN 80-86161-61-7