Ավստրիայի Առաջին Հանրապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Ավստրիայի Առաջին Հանրապետություն
21.10.1919 - 13.03.1938  
Flag of Austria.svg Österreich-Wappen (1934-1938).svg
(Դրոշ) (Զինանշան)
Քարտեզ

Federal State of Austria (1938).svg

Ընդհանուր տեղեկանք
Լեզու Գերմաներեն
Կրոն Կաթոլիկություն
Արժույթ Ավստրիական կրոն
Ավստրիայի պատմություն
Austria Bundesadler.svg

Նախապատմական Ավստրիա
Նորիկ և Ռեցիա
Արևելյան Մարկա
Ավստրիայի դքսություն
Ավստրիայի էրցհերցոգություն
Սրբազան Հռոմեական կայսրություն
(Հաբսբուրգյան միապետություն)
Ավստրիական կայսրություն
Ավստրո-Հունգարական կայսրություն
Գերմանական Ավստրիա
Առաջին Հանրապետություն
Նացիստական Գերմանիա
Ալպյան և Դանուբյան Ռեյսխգաու
Դաշնակցային բռնազավթում
Երկրորդ Հանրապետություն

Ավստրիայի Առաջին Հանրապետություն  (գերմ.՝ Die Erste Republik Österreich), ժողովրդավարական պետություն, որը գոյություն է ունեցել 1918 թվականից 1938 թվականներին Ավստրիայի տարածքում[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիական հեղափոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականի նոյեմբերի 11-ին Ավստրիայի կայսեր և Հունգարիայի թագավոր Կառլ I-ը հայտարարեց Ավստրիայի նկատմամբ իր իշխանության դադարեցման մասին, իսկ նույն թվականի նոյեմբերի 12-ին Ավստրիայի Ռեյսխսրատը վերացրեց միապետությունը և Լորդերի պալատը, Ավստրիայի կայսրությունը հռչակեց Գերմանական Ավստրիայի Հանրապետություն և Գերմանիայի կայսրության մաս, ինչը ավտոմատ կերպով հիմք հանդիսացավ ավստրո-հունգարական միության համաձայնագրի չեղարկման և Ավստրո-Հունգարիայի լուծարման: Նույն օրը Ռեյխսրատը ընդունեց «Պետական կարգի և Գերմանական Ավստրիայի կառավարման ձևի մասին օրենք» (Gesetz über die Staats- und Regierungsform von Deutschösterreich), համաձայն որի՝ սահմանադրության ընդունման համար նշանակվեցին Սահմանադրական ազգային ժողովի ընտրություններ (Konstituierende Nationalversammlung)[2]: Մինչև նոր ժողովի կազմավորումը որոշվեց ժամանակավոր օրենսդիր մարմին դարձավ Ժամանակավոր ազգային ժողովը (Provisorische Nationalversammlung), որի կազմում ընդգրկվեցին 1911 թվականի Ռեյխսրատի բոլոր պատգամավորները, որոնք ընտրվել էին Ավստրիայի գերմանական մասից: Գործադիր մարմնի պարտականություններըդրվեցին Պետական խորհրդի վրա (Staatsrat) ստաս-կանցլերի գլխավորությամբ: Այդ պաշտոնը զբաղեցրեց սոցիալ-դեմոկրատ Կառլ Ռենները:

Ազգային սահմանադրական ժողով[խմբագրել | խմբագրել կոդը]

1919 թվականի փետրվարի 16-ին տեղի ունեցան Ազգային սահմանադրական ժողովի ընտրություններ, որոնցում առաջին տեղը զբաղեցրեց Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: Երկրորդ տեղը փոքր առավելությամբ զբաղեցրեց Քրիստոնեա-սոցիալական կուսակցությունը: Մարտի 14-ին Ազգային սահմանադրական ժողովը ժողովրդի ներկայացուցչության մասին օրենք[3] և պետականկառավարման մասին օրենք, որի համաձայն օրենսդիր մարմին է դառնում Ազգային սահմանադրական ժողովը, իսկ գործադիր մարմին՝ Պետական կառավարությունը (Staatsregierung):

Սեն Ժերմենի հաշտության պայմանագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

1919 թվականի սեպտեմբերի 10-ին կնքվեց Սեն Ժերմենի հաշտության պայմանագիրը, որով Ավստրիային արգելվեց միավորվել Գերմանիայի հետ, այն ճանաչեց Չեխոսլովակիայի, Հունգարիայի անկախությունը: Հարավային Շտիրիան, Սլավոնիան, Դալմաաթիան և Խորվաթիան հանձնվեցին Հարավսլավիային, Տրանսիլվանիան և Բուկովինան՝ Ռումինիային: Ավստրիային հանձնվեց Բուրգելանդը առանց Շոպրոնի: 1919 թվականի հոկտեմբերի 21-ին այդ համաձայնագիրը վավերացվեց Ազգային սահմանադրական ժողովի կողմից՝ փոխելով երկրի անվանումը «Ավստրիայի Հանրապետության»: 1920 թվականի հոկտեմբերի 20-ին հարավ-արևելյան Կարինթիայում անցկացվեց հանրաքվե, որի արդյունքների համաձայն այդ տարածքը մնաց Ավստրիայի կազմում[4]:

1920 թվականի սահմանադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականի հոկտեմբերի 10-ին Ազգային սահմանադրական ժողովն ընդունեց Դաշնային սահմանադրության մասին օրենք, որով հռչակվում էր Ավստրիան որպես ժողովրդավարական խորհրդարանական հանրապետություն:

Ավստրիայի Առաջին Հանրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականից հետո կառավարությունում առաջատար ուժ դարձավ Քրիստոնեական սոցիալական կուսակցությունը, որը սերտ կապեր ուներ Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հետ: Կուսակցության առաջնորդ Իգնաց Զեյպելը, ով զբաղեցրեց կանցլերի պաշտոնը, իր բոլոր ուժերը ուղղեց առաջատար արդյունաբերողների և եկեղեցու միջև քաղաքական դաշինքի կնքմանը: Չնայած իշխանությունը երկար ժամանակ գտնվում էր մեկ կուսակցության ձեռքում՝ Ավստրիայի քաղաքական դաշտում այն կայունություն չապահովեց: Ձախակողմյան Հանրապետական շուցբունդ (գերմ.՝ Republikanischer Schutzbund) և աջակողմյան Հայրենիքի պաշտպանության միություն (գերմ.՝ Heimwehr) քաղաքական ռազմականացված խմբավորումների միջև տեղի էին ունենում բախումներ: 1927 թվականին ձախերի իրականացրեցին մասսայական բողոքի գործողություններ, որոնց պատճառ էր հանդիսացել դատարանի կողմից աջակողմյան ծայրահեղականների արդարացումը, ովքեր մեզադրվում էին տղամարդու և երեխայի սպանության մեջ: Ձախերի այդ մասսայական բողոքի ցույցերը պատմության մեջ մնացին որպես Հուլիսյան ապստամբություն (1927): Ապստամբությունը հաջողվեց ճնշել միայն ոստիկանության ծայրահեղ գործողությունների միջոցով, որոնց հետևանքով սպանվեցին բազմաթիվ ցուցարարներ: Այնուամենայնիվ, չնայած իրականացված կառավարական բոլոր հնարավոր միջոցների, հակամարտության խորացումը հնարավոր եղավ դադարեցնել միայն 1930-ական թվականներին, երբ կանցլեր ընտրվեց Էնգելբերտ Դոլֆուս:

Ավստրոֆաշիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ավստրոֆաշիզմ

1933 թվականի մայիսի 20-ին ստեղծվում է Հայրենասիրական ճակատը, իսկ քրիստենական սոցիալական կուսակցությունը գրեթե դադարում է գոյություն ունենալ: 1934 թվականի մայիսի 1-ին Դաշնային ժողովը ընդունում է «Մայիսյան սահմանադրությունը»: 1934 թվականի փետրվարի 16-ին արգելվում է կոմունիստական կուսակցությունը: Երկրում փաստացի հաստատվում է միակուսակցական համակարգ: Այդ իրադարձությունները մեծ իրարանցում առաջացրեցին Իտալիայում Բենիտո Մուսոլինիի գլխավորությամբ: Դուչեն կասկածում էր Գերմանիային Դոլֆուսի սպանության կազմակերպման մեջ և խոստացավ գերմանական ներխուժման դեպքում ավստրիական ֆաշիստական կառավարությանը ցուցաբերել ռազմական օգնություն: Մուսոլինիին հիմնականում անհանգստանում էր Գերմանիայի նացիստների կողմից իտալական Տիրոլի նկատմամբ հավակնությունները: Իտալական Տիրոլի բնակչությունը հիմնականում էթնիկ գերմանացիներ էին: Իտալիայի կողմից աջակցության շնորհիվ ավստրիական պետությունը խուսափեց Գերմանիայի կողմից բռնի կերպով միացումից դեռևս 1934 թվականին: Ավստրիայի հաջորդ կանցլեր դարձավ Կուրտ Շուշնիգը: Նա շարունակեց Դոլֆուսի նացիստների ճնշման քաղաքականությունը, իսկ 1936 թվականին արգելեց մեկ այլ արմատական կազմակերպության ՝ Ներքին դիմադրության գործունեությունը[5][6]:

Անշլյուս[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Անշլյուս

1938 թվականին Ադոլֆ Հիտլերը Իտալիայից ստանում է Ավստրիայի անեքսիայի համաձայնություն և անմիջապես հայտարարում է հարևան երկրում իշխանությունը վերցնելու իր մտադրության մասին: Շուշինգը հնարավոր բոլոր միջոցներով փորձում էր խուսափել գերմանացիների հետ պատերազմից: Նա նշանակում է Գերմանիայի հետ միավորվելու հանրաքվե: Նրա միակ հույսն այն էր, որ ժողովրդի դիրքորոշումը կփոխի իրավիճակը հօգուտ Ավստրիայի ինքնիշխանության պահպանման: Ակնհայտ էր, որ Հիտլերին չէր գոհացնում իրադարձությունների նման զարգացումը: Մարտի 11-ին կանցլերը իր գործառույթները հանձնում է ավստրիական նացիստների առաջնորդ Արթուր Զեյս-Ինկվարտին, իսկ հաջորդ օրն արդեն երկիր են մտնում գերմանական զորքերը: 1938 թվականի մարտի 13-ին տեղի ունեցավ Ավստրիայի միացումը Նացիստական Գերմանիային (անշլյուս), իսկ Ավստրիայի նահանգները վերափոխվեցին Ռեյխսհաու Վիեննա, Ռեյխսհաու Վերին Դանուբ, Ռեյխսհաու Ներքին Դանուբ, Ռեյխսհաու Կարինթիա, Ռեյխսհաու Զալցբուրգ, Ռեյխսհաու Շտիրիա, Ռեյխսհաու Տիրոլ-Ֆորարլբերգ, որոնք ղեկավարում էին ռեյխսկանցլերները[7][8][9][10]:

Վարչատարածքային բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիայի Առաջին Հանրապետությունը վարչատարածքային առումով բաժանվում էր հետևյալ նահանգների (հողերի)՝

Նահանգներն (հողերը) իրենց հերթին բաժանվում էին շրջանների (bezirk) և կանոնադրական քաղաքների (statuarstadt): Այդ քաղաքներն էին Վիեննան, Գրացը, Կլագենֆուրտը, Ինսբրուքը, Լինցը, Զալցբուրգը, Այզենշտադը, Ռուստը, Սանկտ Պյոլտենը, Շտեիրը, Ֆիլախը, Վայդհոֆենը, Վիներ Նոյշթադը: Շրջանները բաժանվում էին քաղաքային համայնքների (stadtgemeinde), առևտրային համայնքների (marktgemeinde) ևգյուղական համայնքների (landgemeinde): Կանոնադրական քաղաքներն իրենց հերթթին բաժանվում էին քաղաքային շրջանների (stadtbezirk):

Նահանգների ներկայացուցչական մարմինը հողային սեյմն էր (landtag), որն ընտրվում էր համամասնական կարգով բնակիչների ընտրությամբ, գործադիր մարմինը (landesregierung), որը կազմված էր հողային կապիտանից ու հողային խորհրդականներից և ընտրվում էր նահանգային սեմի կողմից: Շրջանները ղեկավարվում էին շրջանային կապիտանների կողմից (bezirkshauptmann), որոնք նշանակվում էին հողային կապիտանի կողմից: Քաղաքային համայնքի և կանոնադրական քաղաքի ներկայացուցչական մարմինը (gemeinderat) ընտրվում էր բնակչության կողմից համամասնական ընտրակարգով: Կանոնադրական քաղաքի գործադիր մարմինը քաղաքային սենատն էր (stadtsenat), քաղաքային համայնքի գործադիր մարմինը քաղաքային ժողովն էր (stadtrat), որը նշանակվում էէր համայնքային ժողովի կողմից:  

Պետական կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետության օրենսդիր մարմինը Դաշնային ժողովն էր (Bundesversammung), որը կազմված էր նահանգային սեյմի կողմից ընտրվող Դաշնային խորհրդից (Bundesrat) և Ազգային խորհուրդից (Nationalrat), որն ընտրվում էր բնակչության կողմից համամասնական ընտրակարգով չորս տարի ժամկետով: Պետության ղեկավարը Դաշնային նախագահն էր (Bundespraesident), ով ընտրվում էր ժողովրդի կողմից: Հանդիսանում էր երկրի զինված ուժերի գերագույն հրամանատարը, որոշում էր երկրի ներքին քաղաքականությունը և կատարում էր ներկայացուցչական գործառույթներ: Գործադիր մարմինը Դաշնային կառավարությունն էր (Bundesregierung), որը բաղկացած էր դաշնային կանցլրեից (Bundeskanzler) և դաշնային նախարարներից (bundesminister): Այն նշանակվում էր դաշնային նախագահի կողմից և պատասխանատվություն էր կրում Ազգային ժողովի առջև[11]: Սահմանադրության վերահսկումը տրված էր Սահմանադրական դատարանին (Verfassungsgerichtshof):

Քաղաքական կուսակցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավական համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրի դատական բարձրագույն մարմինը Սահմանադրական դատարանն է եղել: Գործել են Վերաքննիչ դատարան, Վերին նահանգային դատարաններ՝

  • Վիեննայի վերին նահանգային դատարան (Oberlandesgericht Wien)
  • Գրացի վերին նահանգային դատարան (Oberlandesgericht Graz)
  • Ինսբուրգի վերին նահանգային դատարան (Oberlandesgericht Innsbruck)
  • Լինցի վերին նահանգային դատարան (Oberlandesgericht Linz)

Առաջին աստիճանի դատարաններն էին նահանգային դատարանները (landgericht): Դատական համակարգի ստորին մարմիններն են հանդիսացել շրջանային դատարանները (bezirksgericht), որոնք նշանակվում էին դաշնային նախագահի կողմից:

Ուժային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դաշնային զորքեր (Bundesheer)
    • «Բուրգենլանդ» 1-ին բրիգադ (Վիեննա)
    • «Վիեննա» 2-րդ բրիգադ (Վիեննա)
    • «Ստորին Ավստրիա» 3-րդ բրիգադ (Սանկտ Պյոլտեն)
    • «Վերին Ավստրիա» 4-րդ բրիգադ (Լինց)
    • «Շտիրիա» 5-րդ բրիգադ (Գրաց)
    • «Կարինթիա-Զալցբուրգ-Տիրոլ-Ֆորարլբերգ» 6-րդ բրիգադ (Ինսբրուք)

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրի դրամական արժույթն էր շիլլինգը, անվանական ցածր աժրեք ունեցող մետաղադրմները՝ գրոշ: Դրամի թողարկումը կատարում էր Ավստրիայի ազգային բանկը (Österreichische Nationalbank):

Փոստային և հեռախոսային ծառայությունները մատուցում էր «Post- und Telegraphenverwaltung» ընկերությունը:

Երկաթուղին սպասարկում էր «Ավստրիական դաշնային երկաութղիներ» (Österreichische Bundesbahnen) ընկերությունը:

Տրամվայի ցանցեր էին գործում Վիեննայում, Սանկտ Պյոլտենում, Զալցբուրգում, Լինցում, Կլագենֆուրտում, Ինսբրուքում, Գրացում, Գմունդենում, Բադենում, Ունտերածում և Իբսում:

Զանգվածային լրատվական միջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրի խոշորագույն տեղեկատվական գործակալությունն էր Ավստրիայի մամլո գործակալությունը (Austria Presse Agentur):

Երկրում գործում էր RAVAG ռադիոընկերությունը, որն իր մեջ ներառում էր Radio Wien I և Radio Wien II:

Առաջին հանրապետության կանցլերների ցուցակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1938 թվականի ապրիլի 10-ի հանրաքվեի թերթիկ: Թերթիկում գրված է՝ «Համաձայն եք արդյո՞ք Դուք, որ Ավստրիան միանա Գերմանական Ռեյխին, որը տեղի է ունեցել 1938 թվականի մարտի 13-ին, և արդյո՞ք քվեարկո՞մ եք մեր կուսակցության առաջնորդ Ադոլֆ Հիտլերի օգտին»:Մեծ շրջանակը նշանակում էր «այո», փոքրը՝ «ոչ»:
1918-1920 Կառլ Ռեններ
1920-1921 Միխայել Մայեր
1921-1922 Յոհան Շոբեր
1922 Վալտեր Բրայսկի
1922 Յոհան Շոբեր
1922-1924 Իգնաց Զեյպել
1924-1926 Ռուդոլֆ Ռամեկ
1926-1929 Իգնաց Զեյպել
1929 Էռնստ Շտրերուվից
1929-1930 Յոհան Շոբեր
1930 Կառլ Վոհոյին
1930-1931 Օտո Էնդեր
1931-1932 Կառլ Բուրեշ
1932-1934 Էնգելբերտ Դոլֆուս
1934 Էռնստ Ռյուդիգեր Շտարհեմբերգ
1934-1938 Կուրտ Շուշնիգ
1938 Արթուր Զեիս Ինկվարտ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]