Արևելյան Մարկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Արևելյան Մարկա
 Բավարիայի դքսություն 976թ. - 1156թ. Ավստրիայի դքսություն 
Քարտեզ

Կարմիրով նշված է Արևելյան Մարկայի տարածքը

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Մելկ
Լեզու Բավարերեն
(Ավստրո-բավարական գերմաներեն)
Կրոն Կաթոլիկություն
Իշխանություն
Պետական կարգ Ֆեոդալիզմ
Դինաստիա Բաբենբերգներ
Պետության գլուխ Ավստրիայի մակգրաֆ
Կառավարիչ 976-994թթ. Լեոպոլդ I
(Բաբենբերգների առաջին մակգրաֆ)

1136-1141թթ. Լեոպոլդ IV
(վերջին մակգրաֆ)
Ավստրիայի պատմություն

Նախապատմական Ավստրիա
Նորիկ և Ռեցիա
Արևելյան Մարկա
Ավստրիայի դքսություն
Ավստրիայի էրցհերցոգություն
Սրբազան Հռոմեական կայսրություն
(Հաբսբուրգյան միապետություն)
Ավստրիական կայսրություն
Ավստրո-Հունգարական կայսրություն
Գերմանական Ավստրիա
Առաջին Հանրապետություն
Նացիստական Գերմանիա
Ալպյան և Դանուբյան Ռեյսխգաու
Դաշնակցային բռնազավթում
Երկրորդ Հանրապետություն

Արևելյան Մարկա (գերմ.՝ Ostmark, լատին․՝ Marchia orientalis, հայտնի է նաև որպես Բավարական Արևելյան Մարկա), վաղ ֆեոդալական պետություն (Մարկա), որը գոյություն է ունեցել 9-ից 12-րդ դարերում Գերմանիայի հարավ-արևելքում։ Հանդիսանում է Ավստրիայի դքսության նախորդը։ 10-րդ դարից սկսած որպես պետության անվանում օգտագործվել է Արևելյան Մարկան կամ Ավստրիայի մարկգրաֆությունը, որոնք հանդիսանում են իրավահավասար անվանումներ[1][2][3][4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլավոնների հողերի սահմանին բուֆերային պետություն ստեղծելու առաջին փորձը կատարվել է 9-րդ դարի սկզբին։ Ավարների դեմ Կառլոս Մեծի պատերազմներից հետո ֆրանկյան հողերը ընդարձակվեցին դեպի արևելք։ Դանուբ գետից մինչև Վիեննական անտառ տարածվող տարածքը, որը Ժողովուրդների մեծ գաղթի հետևանքով բնակեցվել էր հիմնականում սլավոններով, մտավ Բավարիայի դքսության կազմ։ Այդ տարածքներում ձևավորվեց այսպես կոչված Բավարական Արևելյան Մարկան, որի հիմնական խնդիրը գերմանական ազդեցության տարածումն էր, քրիստոնեացումն ու սլավոնական հարձակումներից սահմանի պաշտպանությունը։ Արևելյան Մարկայից դեպի հարավ նույնպես ձևավորվեցին մարկայի կազմավորումներ և իշխանություններ (Շտիրիա, Կարինթիա, Կրաինա, Իստրիա դքսություններ), որոնք ծառայում էին որպես բուֆերային (չեզոք) գոտի Գերմանիայի և հարավային սլավոնների միջև։ 870-ական թվականներինԲավարական և այլ մարկաները միավորվեցին Առնուլֆ Կարինտացու իշխանության ներքո, ով 896 թվականին դարձավ Սրբազան Հռոմեական կայսրության կայսր[1][2][4][5]։

892 թվականին Դանուբի միջին հոսանքներ տեղափոխվեցին հունգարները, որոնք սկսեցին իրենցից ներկայացնել առավել լուրջ վտանգ կայսրության համար, քան սլավոնները։ 907 թվականին Պրեսբուրգի ճակատամարտում (ներկայում՝ Բրատիսլավա) գերմանական զորքերը հիմնովին ջախջախվեցին հունգարական բանակի կողմից, ինչը հանգեցրեց հունգարների կողմից մինչև Էնս գետը հասնող տարածքների նվաճմանը և Բավարական մարկայի անկմանը։ Հունգարական արշավանքների դեպի Գերմանիա շարունակվեցին մինչև 10-րդ դարի կեսեր։ Միայն 955 թվականին Լեխ գետի ափին տեղի ունեցած ճակատամարտում գերմանական կայսր Օտտոն I Մեծը վճռորոշ հաղթանակ տարավ և ազատագրեց Ավստրիայի տարածքը[1][2][5][6]։

Մոտավորապես 960 թվականին Բավարիայի կազմից կրկին առանձնացավ Արևելյան Մարկան։ Այն ժամանակ Մարկայի տարածքն ընդգրկում էր ժամանակակից Ստորին Ավստրիա նահանգն և Վերին Ավստրիայի արևելյան հատվածը։ Այդ տարածքներում իշխանության ստեղծման նպատակն էր Գերմանիայի սահմանները հունգարական հողերից առավել արդյունավետ պաշտպանելը[1][2]։

976 թվականին Արևելյան Մարկայի մարկգրաֆ է դառնում Լեոպոլդ I-ինը, ով հանդիսանում է Բաբենբերգների դինաստիայի հիմնադիրը։ Լեոպոլդ I-ը կառավարում է Ավստրիան մինչև 1246 թվականը։ Նրա հետնորդների օրոք մարկայի տարածքն ընդարձակվում է։ Արևելյան ուղղությամբ մարկայի տարածքը հունգարներից նվաճած հողերի հաշվին տարածվում է մինչև Լայտա գետ։ 996 թվականին առաջին անգամ հիշատակվում է մարկայի հին գերմանական անվանումը՝ «Օուստրիխ» («Ostarrîchi»), որից էլ առաջացել է ժամանակակից Ավստրիա (գերմ.՝ Österreich) անվանումը[1][2][7]։

Արևելյան Մարկան կամ Ավստրիայի մակգրաֆությունը մնաց Բավարիայի սյուզերենության ներքո մինչև 1156 թվականը, երբ կայսր Ֆրիդրիխ I Շիկամորուսը պետությանը շնորհեց դքսության կարգավիճակ և Բավարիայից անկախություն։ Այդ ժամանակվանից սկսած Ավստրիայի տարածքն այլևս չկոչվեց Արևելյան Մարկա անվանումով[1][2]։

«Արևելյան մարկա» կամ «Օստմարկ» տերմինները օգտագործվել է միայն Երրորդ Ռեյխի կողմից Ավստրիայի նկատմամբ 1938 թվականին տեղի ունեցած անշլյուսից հետո։ Ավելի ուշ այն փոխարինվել է «ալպյան և դանուբյան ռեյսխգաու» անվանումով[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Reuter, Timothy. Germany in the Early Middle Ages 800–1056. New York: Loman, 1991.(անգլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Semple, Ellen Churchill (1915). "The Barrier Boundary of the Mediterranean Basin and Its Northern Breaches as Factors in History". Annals of the Association of American Geographers. 5: 27–59. doi:10.1080/00045601509357037(անգլ.)
  3. Manfred Scheuch: Historischer Atlas Österreich, Verlag Christian Brandstätter, Wien 2007, ISBN 3-87070-588-4(գերմ.)
  4. 4,0 4,1 Herwig Wolfram: Salzburg, Bayern, Österreich. Die Conversio Bagoarium et Carantanorum und die Quellen ihrer Zeit. Verlag Oldenbourg, Wien, München, Oldenbourg 1996.(գերմ.)
  5. 5,0 5,1 Herwig Wolfram: Die Geburt Mitteleuropas. Geschichte Österreichs vor seiner Entstehung 378–907. Verlag Kremayr & Scheriau, 1973, ISBN 3-218-00451-9.(գերմ.)
  6. Herwig Wolfram: Grenzen und Räume. Geschichte Österreichs vor seiner Entstehung. Österreichische Geschichte 378–907. Ueberreuter Verlag, Wien 1995, ISBN 3-8000-3532-4, S. 212ff. und 218ff.(գերմ.)
  7. Karl Gutkas: Geschichte Niederösterreichs. Verlag für Geschichte und Politik, Wien 1984, ISBN 3-7028-0209-6, S. 27f.(գերմ.)