Անշլյուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ադոլֆ Հիտլեր
Նացիստական Գերմանիայի թնդանոթներ

Անշլյուս (գերմ.՝ Annexation, Anschluß[1]), Ավստրիայի անեքսիան Նացիստական Գերմանիային 1938 թվականի մարտի 12-ին[2]։

Մինչև Անշլյուսը կար Ավստրիայի և Գերմանիայի միավորման աջակիցների մեծ բանակ երկու երկրներում[3]։ Միավորման ներքո Ավստրիան դարձավ նացիստական ռայխի մաս[4]։ Ավելի վաղ Նացիստական Գերմանիան հովանավորեց Ավստրիայի նացիոնալ սոցիալիստական կուսակցությանը (Ավստրիայի նացիստական կուսակցություն) զավթել իշխանությունը Հայրենիքի ճակատից։

Անշլուսի գաղափարը (միացյալ Ավստրիա և Գերմանիա, որը կձևավորի «Մեծ Գերմանիա») սկիզբ առավ Գերմանիայի միավորումից հետո, երբ Ավստրիան դուրս մնաց Պրուսիայի հովանու ներքո ձևավորված Գերմանական կայսրության հիմնադրումից 1871 թվականին։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո անկում ապրեց Ավստրո-Հունգարիան 1918 թվականին և նոր ձևավորված Գերմանական Ավստրիան փորձեց միություն ձևավորել Գերմանիայի հետ, սակայն Սեն Ժերմենի հաշտության պայմանագրով (10 սեպտեմբեր 1919) և Վերսալյան պայմանագրով (28 հունիս 1919) արգելվեց ստեղծել միություն և օգտագործել Գերմանական Ավստրիա անվանումը (Deutschösterreich), բացի այդ Ավստրիայից որոշ տարածքները կցվեցին այլ երկրների, ինչպիսիք էր Սուդետենլանդը։

Մինչև Անշլյուսը, Գերմանիայում և Ավստրիայում կար մեծ աջակցություն երկու երկրների միավորմանը[3]։ Հաբսբուրգյան միապետության փլուզումից անմիջապես հետո Ավստրիան մնաց առանց իր տարածքի մեծ մասի, որին տնօրինում էր դարեր շարունակ, ուներ մեծ տնտեսական ճգնաժամ և Գերմանիայի հետ միավորումը գայթակղիչ էր ձախամետ և կենտրոնամետ շատ քաղաքական գործիչների համար։

1933 թվականից հետո, երբ Ավստրիայում ծնված Ադոլֆ Հիտլերը եկավ իշխանության Գերմանիայում, միավորումը կարող էր ասոցացվել նացիստների հետ, որոնց համար Ավստիրան Գերմանիայի անբաժանելի մասն էր ըստ նացիստական «Heim ins Reich» գաղափարախոսության, ըստ որի, բոլոր էթնիկ գերմանացիները Գերմանիայից դուրս պետք է միանան մեկ ընդհանուր Մեծ Գերմանիայի շուրջ[4]։ Նացիստական Գերմանիան ուներ գործակալների մեծ խումբ Ավստրիայի կառավարությունում, որը վերահսկում էր ավստրոֆաշիստական Հայրենական ճակատը։ 1934 թվականի հեղաշրջման փորձի ժամանակ սպանվեց Էնգելբերտ Դոլֆուսը ավստրիացի նացիստների կողմից։ Պարտությունից հետո Ավստրիայի շատ նացիստների հեռացան Գերմանիա, որտեղ շարունակեցին երկու երկրների միավորման համար ջանքերը։

1938 թվականի սկզբին միավորման համար պայքարող ուժերի աճող ճնշման ներքո Ավստրիայի կանցլեր Կուրտ Շուշնիգը հայտարարեց, որ կանցկացվի հանրաքվե Գերմանիայի հետ միավորման համար, սակայն Ավստրիան պետք է պահպանի իր ինքնիշանությունը։ Օգտվելով սրանից և որպես պատճառ բերելով գերմանացիների և ավստրացիների ցանկությունները՝ Հիտլերը իրականացրեց ներխուժում և դրդեց Շուշինգին հրաժարական տալ։ Նախատեսված հանրաքվեից մեկ օր առաջ՝ մարտի 12-ին գերմանական Վերմախտը անցավ սամհանը դեպի Ավստրիա՝ դիմադրության չհանդիպելով Ավստրիայի զինված ուժերի կողմից և ընդունվեց բարձր երախտավորությամբ։ Հանրաքվեի արդյունով (99.71%), որը տեղի ունեցավ ապրիլի 10ին, Ավստրան պաշտոնապես բռնակցվեց Ռայխին։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]


Մինչ 1918 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր գերմանացիներին մեկ պետության ներքո միավորման գաղափարի սկզբնավորումը վիճելի է և ի սկսվել է 19-րդ դարից, երբ 1806 թվականին փլուզվեց Սրբազան Հռոմեական կայսրությունը և խորացավ 1866 թվականին Գերմանական համադաշնության լուծարումից հետո։ Ավստրիան ցանկանում էր ստեղծել Մեծ Գերմանիա, որտեղ գերմանական պետությունները կմիավորվեին Ավստրիայի առաջնորդության ներքո։ Լուծումը ներառում էր բոլոր գերմանական պետությունները (ներառյալ Ավստրիայի ոչ գերմանական մարզերը), և Պրուսիան կունենար երկրորդական դեր։ Այս գաղափարին ընդդիմանում էր Պրուսիան, որը ինքն էր ուզում առաջնորդել բոլոր գերմանական պետություններին[5]։

1866 թվականին այս երկու պետությունների հակամարտությունը բերեց Ավստրո-պրուսական պատերազմին, որտեղ պրուսացիները պարտության մատնեցին ավստրիացիներին և արդյունքում Ավստրիական կայսրությունը և Գերմանիայի ավստրիացիները դուրս մնացին Գերմանիայից։ Պրուսացի պետական գործիչ Օտտո ֆոն Բիսմարկը հիմնեց Հյուսիսգերմանական համադաշնությունը, որը ներառեց մնացած գերմանական պետությունները, ինչպես նաև որոշ գերմանաբնակ տարածքներ Պրուսիայի առաջնորդությամբ։ Բիսմարկն օգտագործեց Ֆրանս-պրուսական պատերազմը (1870-1871) որպես միջոց ներառելու հարավարևելյան գերմանական պետությունները, ներառյալ Բավարիայի թագավորությունը ընդդեմ Ֆրանսիական երկրորդ կայսրության դեմ։ Արագ հաղթանակից հետո 1871 թվականին ստեղծվեց Գերմանական կայսրությունը Պրուսիայի առաջնորդությամբ, որում չներառվեց Ավստրիան[6]։

1867 թվականի Ավստրո-հունգարական համաձայնագրով ստեղծվեց Ավստրիական կայսրության և Հունգարիայի թագավորության երկակի ինքնիշխանություն Ֆրանց Ժոզեֆ I-ի գլխավորությամբ։ Ավստրո-հունգարական իշխանությունը ներառեց տարբեր էթնիկ խմբերի, այդ թվում հունգարացիների, խորվաթների, չեխերի, լեհերի, սերբերի, սլովակների, սլովենների և ուկրաինացիների, ինչպես նաև իտալացիների ու ռումինացիների[7]։ Կայսրությունում առաջացան լարվածություններ տարբեր էթնիկ խմբերի միջև։ Շատ ավստրիացիներ պանգերմանական մղումներով սատարում էին Օտտո ֆոն Բիսմարկին[8] և միայն Գերմանիային, որի խորհրդանիշները ժամանակավորապես արգելված էին ավստրական դպրոցներում և համարվում էր, որ կայսրությունը կփլուզվի, եթե իրենք վերամիանան Գերմանիային[9][10]։ Չնայած շատ ավստրիացիներ սատարում էին պանգերմանիզմին, դեռ մեծ թվով ավստրիացիներ հավատում էին Հաբսբուրգներին և ցանկանում էին, որ Ավստրիան մնա անկախ պետություն[11]։

Ավստրիան Առաջին Ավստրիական հանրապետության ժամանակ (1918–1934)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրո-Հունգարիայի փլուզումը 1918 թվականին

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին 1918 թվականից, Ավստրիան պաշտոնապես չներգրավվեց Գերմանիայի արտաքին քաղաքականության մեջ։

Ավստրիայի էլիտան և որոշ քաղաքական ուժեր 1918 թվականին ցանկանում էին միավորվել Գերմանիայի հետ, սակայն 1919 թվականի հաշտության պայմանագրերով այն արգելվեց[12]։ Ավստրո-հունգարական կայսրությունը փլուզվեց 1918 թվականին և նոյեմբերի 12-ին գերմանական Ավստրիան հռչակվեց հանրապետություն։ Ավստրիայի ժամանակավոր ազգային ժողովը նախագծեց սահմանադրություն, որով հռչակվեց, որ գերմանական Ավստրիան ժողովրդական հանրապետություն է (Հոդված 1) և գերմանական Ավստրիան Գերմանական հանրապետության բաղադրիչն է (հոդված 2)։ Հետագայում գերմանական սահմանամերձ շրջանները Տիրոլ և Զալցբուրգ yբնակչության մեծամասնության քվեներով ցանկություն հայտնեցին միանալ Վայմարյան հանրապետությանը։

Անշլյուսիգաղափարի արգելումից հետո Ավստրիայի և Գերմանիայի գերմանացիներն իրենց ուշադրությունը կենտրոնացրեցին ազգային ինքնորոշման վրա, որը դեմ էր էթնիկ գերմանացիների միավորման գաղափարին, մասնավորապես Գերմանիայի և Ավստրիայի սահմաններից դուրս գերմանացիների[13][14]։

Վերսալյան պայմանագիրը և Սեն Ժերմենի հաշտության պայմանագիրը (երկուսն էլ ստորագրվել են 1919 թվականին) արգելեցին Ավստրայի և Գերմանիայի միավորումը մեկ պետության ներքո։ Հուգո Պրեյսը, ով Վայմարյան սահմանադրության հեղինակն էր, քննադատեց այս մոտեցումը, ըստ որի այն դեմ է Վիլսոնյան ազգերի ինքնորոշման սկզբունքներին։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Ֆդանսիան և Գերմանիան դեմ էին մեծ և հզոր Գերմանիային։ Նաև Ավստրիան կաթոլիկ էր, իսկ Գերմանիայի կառավարությունում մեծամասնությունը բողոքական էին։ Երկու երկրների սահմանադրություններում ներառված էր միավորման գաղափարը որպես նպատակ, որին սատարում էին երկու կողմերը։ 1930-ական թվականների սկզբին Գերմանիայի հետ միավորման ցանկությունը ավստրիացիների մոտ մնում էր բարձր և Ավստրիայի կառավարությունը հավանական էր համարում Գերմանիայի հետ մաքսային միության ստեղծումը 1931 թվականին։

Նացիստական Գերմանիա և Ավստրիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի ռազմական քարտեզը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ առանց Ավստրիայի և Գերմանիայի (վերևի աջ մասում նաև ցուցադրված է Էլզադը, քանի որ այն ուղղակիորեն միացված էր Ռեայխին)

Երբ նացիստները Ադոլֆ Հիտլերի գլխավորությամբ եկան իշխանության Վայմարյան հանրապետությունում, Ավստրիայի կառավարությունը խզեց տնտեսական կապերը։ Ավստրիան Գերմանիայի նման տնտեսական ճգնաժամ էր ապրել Մեծ ճգնաժամի արդյունքում, բարձր գործազրկությամբ և ոչ կայուն առտրով ու արդյունաբերությամբ։ 1920-ական թվականներին կար գերմանական կապիտալի ներհոսք։ 1937 թվականի դրությամբ Գերմանիայի արագ վերազինումը մեծացրեց Բեռլինի հետաքրքրությունները Ավստրիան անէքսավորելու ուղղութմաբ, որը հարուստ էր արդյունաբերական հումքով և աշխատուժով։ Այն կբավարարեր Գերմանիայի երկաթի, տեքստիլ և մեքենայական արտադրանքի պահանջարկը։ Ավստրիան ուներ ոսկու և արտարժույթի մեծ պաշարներ, մեծ թվով որակավորված աշխատուժ, գործարաններ և հիդրոէներգետիկայի մեծ պոտենցիալ[15]։

Հիտլերն Ավստրիայում ծնված գերմանացի էր և վեր բարձրացրեց իր գերմանական ազգայնական գաղափարները երիտասարդ տարիքից։ Լինելով Գերմանական բանվորական կուսակցության անդամ՝ Հիտլերը դեմ դուրս եկավ պրոֆեսոր Բաումանի գաղափարին, ով գտնում էր, որ Բավարիան պետք է անջատվի Պրուսիայից և միանա Ավստրիային որպես Հարավգերմանական պետություն։ Օգտագործելով իր հռետորական ներուժը՝ Հիտլերը կարողացավ համուզել կուսակցության մյուս անդամներին, որ Բաումանը սխալ է, և ըստ Հիտլերի Բաումանն ընդունել է իր պարտությունը[16]։ Ազդվելով Հիտլերից՝ Անտոն Դրեքսլերը հրավիրեց նրան միանալ Գերմանական բանվորական կուսակցության։ Հիտլերը համաձայնվեց 1919 թվականի սեպտեմբերի 12-ին[17]՝ դառնալով կուսակցության 55-րդ անդամը[18]։ Դառնալով կուսակցության առաջնորդ Հիտլերը 1920 թվականի փետրվարի 24-ին դիմեց ամբոխին և ստանալով մեծ աջակցություն վերանվանեց կուսակցությունը Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն (ՆՍԳԲԿ)[16]։

Կուսակցության նախագծի առաջին կետով սահմանվեց, որ իրենք կպահանջեն բոլոր գերմանացիների միավորումը Մեծ Գերմանիայի ներքո ազգերի ինքնորոշման իրավունքի ներքո։ 1921 թվականին Հիտլերը պնդում էր Գերմանական Ռայխը ուներ մեկ նպատակ՝ միավորել տասը միլիոն Ավստրիայի գերմանացիներին կայսրության հովանու ներքո և Հաբսբուրգները ամենաանհաջող հրաստությունն էր, որը երբևէ կառավարել է[19]։ Նացիստների գերնպատակն էր վերամիավորել բոլոր գերմանացիներին, որոնք կամ ծնվել են Ռայխի տարածքում կամ ապրում են դրա սահմաններից դուրս և ստեղծել բոլոր գերմանացիների Ռայխ։ Հիտլերը Իմ պայքարը (1925) գրքում գրել է, որ կստեղծի միություն իր ծննդավայր Ավստրիայի և Գերմանիայի միջև ամեն հնարավոր ճանապարհներով։

Առաջին Ավստրիական հանրապետությունում 1920-ական թվականների վերջից մեծամասնություն ունեին Քրիստոնեական սոցիալիստական կուսակցությունը, որի տնտեսական քաղաքականությունը ոչ մի արդյունք չտվեց։ Առաջին հանրապետությունը մեծամասամբ ապաինտեգվեց 1933 թվականին, երբ խորհրդարանը լուծարվեց և իշխանությունը կենտրոնացվեց կանցլերի ձեռքը։ Ընդդիմադիր կուսակցությունները, ներառյալ Ավստրիայի ազգային սոցիալիստները արգելվեցին և կառավարությունն անցավ միակուսակցական ռեժիմի։ Այն վերահսկում էր աշխատավորներին և մամուլը։ Նոր ռեժիմն ընդգծում էր Ավստրիայի ազգային ինքնության կաթոլիկ տարրերը և կտրականապես դեմ էր Նացիստական ​​Գերմանիայի հետ միությանը։

Էնգելբերտ Դոլֆուսը և նրան հաջորդած, Կուրտ Շուշնիգը դիմեցին Բենիտո Մուսոլինիի Ֆաշիստական Իտալիային աջակցության համար։ Մուսոլինին աջակցեց Ավստրիայի անկախությունը, հիմնական վախենալով, որ Հիտլերը Ավստրիան կլանելուց հետո կպահանջի Իտալիայի այն տարածքները, որոնք նախկինում եղել էին Ավստրիայի մաս։ Սակայն Մուսոլինիին անհրաժեշտ եղավ Գերմանիայի աջակցությունը Եթովպիայում։ Ստանալով Հիտլերի անձնական երաշխավորությունը, որ Գերմանիան ոչ մի տարածքային պահանջ չունի Իտալիայի նկատմամբ, Իտալիան դաշնակցային հարաբերություն ստեղծեց Գերմանիայի հետ՝ հիմնելով Բեռլին-Հռոմ առանցքը 1937 թվականին։

Ավստրիայի քաղաքացիական պատերազմ և Անշլյուս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիայի դաշնային բանակի զինվորները Վիեննայում 1934 թվականի փետրվարի 12-ին։

Ավստրիայի նացիստական կուսակցությունը չկարողացավ հավաքել բավարար թվով ձայն 1930 թվականի խորհրարանական ընտրություններում, որպեսզի ներկայացվի խորհրդարանում, սակայն ժողովրդականություն ձեռք բերեց Գերմանիայում Հիտլերի իշխանության գալուց հետո։ Գերմանիայի հետ միանալու գաղափարը ավելի շատ ժողովդրականություն ձեռք բերեց ի շնորհիվ Նացիստական գաղափարախոսության, որի օգտագործում էր այնպիսի կարգախոսներ, ինչպիսիք են Մեկ ժողովուրդ, մեկ կայսրություն, մեկ առաջնորդ[20]։ Անշլյուս-ի իրականացումը սկսզբում նախատեսվում էր խաղաղ ժողովրդական եղանակով և Ավստրիայի նացիստները չէին սկսել ահաբեկչական շարժումը։ Ըստ Ջոն Գունտերի 1932 թվականին ավստրացիների մոտ 80 տոկոսը կողմ էր Անշլյուսին[21]։

1934 թվականի հուլիսի 25-ին Դոլֆուսը սպանվեց Ավստրիայի նացիստների կողմից անհաջող հեղաշրջման փորձի ժամանակ։ Դրանից հետո Ավստրիայի նացիստ պարագլուխներից շատերը փախան Գերմանիա և պայքարեցին միացման համար այնտեղ։ Ավստրիայում մնացած նացիստները ահաբեկչական հարձակումներ գործեցին Ավստրիայի պետական ինստիտուտների վրա, ինչի արդյունքում 1934-ից 1938 թվականներին սպանվեց 800 մարդ։

Ընթացքը և ավարտը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիայի միացումը Գերմանիային[խմբագրել | խմբագրել կոդը]

Նացիստական մարտական մեքենա
Անշլյուս
Գերմանացի նացիստ

Նրանց աջակցությամբ կանցլեր դարձավ Կուրտ Շուշնիգը։ Սա միավորման կողմնակից էր և 1936 թվականի հուլիսի 11-ին Գերմանիայի հետ կնքեց պայմանագիր, որով Ավստրիան պարտավորվեց հետևել Գերմանիայի արտաքին քաղաքականությանը։ 1937 թվականից սկսած միջազգային իրադրությունը սկսեց դասավորվել ի նպաստ Հիտլերյան ծրագրերի, քանի որ Ավստրիայի գրավման գործընթացը Եվրոպական մեծ պետությունները սկսեցին դիտարկել ոչ թե որպես ագրեսիա կամ Վերսալյան պայմանագրի խախտում, այլ Գերմանիային խաղաղեցնելու միջոց։

Ավստրիայի վերամիավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1938 թվականի փետրվարին կանցլեր Շուշնիգը Բավարիայում ստորագրեց Ավստրիայում նացիստներին գուրծունեության լայն իրավունքներ տալու համաձայնագիր։ Փետրվարի 22-ին Անգլիայի վարչապետ Չեմբերլենը հայտարարեց, որ Ավստրիան այլևս չի կարող հուսալ Ազգերի լիգայի պաշտպանությանը։ Վիճակը շտկելու համար 1938 թվականի մարտի 12-ին[22] Ավստրիայում նախապատրաստվեց հանրաքվեի անցկացում՝ անկախանալու հարցադրումով։ Ադոլֆ Հիտլերը մոբիլիզացրեց գերմանական 8-րդ բանակը՝ Ավստրիա մտնելու համար։ Մարտի 10-ին Ավստրիային ներկայացվեց վերջնագիր, 11-ին կանցլեր Շուշնիգը իշխանությունը փոխանցեց Ավստրիայի նացիստների առաջնորդ Զեյս Ինկվարտին։ Մարտի 12-ին գերմանական զորքերը մտան Ավստրիա, մարտի 13-ին՝ Վիեննա։ Հայտարարվեց Ավստրիայի՝ Գերմանիայի հետ միավորման մասին։ Ապրիլի 10-ին անցկացվեց հանրաքվե, որն ապահովեց 99%-անոց արդյունք հօգուտ միավորման[23][24]։

Անշլյուսի չեղյալ համարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիայի անշլյուսով Գերմանիան հնարավորություն ստացավ նվաճողական պլանների շարունակման, որի հաջորդ քայլը եղավ Չեխոսլովակիան։ Միավորումից հետո փոխվեց Ավստրիայի անվանումը՝ Օստռեյխ (Արևելյան ռեյխ)։ 1943 թ.-ին Մոսկվայի հռչակագրով չեղյալ հայտարարվեց անշլյուսը։ Անկախությունը վերականգնվեց 1945 թվականի ապրիլին, երբ երկրում հաստատվեցին օկուպացիոն զորքերը, իսկ 1955 թվականի մայիսի 15-ին հռչակվեց Ավստրիայի անկախությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Anschluss Archived 2013-05-21 at the Wayback Machine. PONS Online Dictionary
  2. "Anschluss". Britannica. Retrieved 2014-21-05.
  3. 3,0 3,1 Bukey, 2002, էջ 11
  4. 4,0 4,1 Shirer, 1984
  5. Blackbourn, 1998, էջեր 160-175
  6. Sheehan, James J. (1993)։ German History, 1770–1866։ Oxford University Press։ էջ 851։ ISBN 9780198204329 
  7. Taylor, 1990, էջ 25
  8. Suppan (2008)։ ′Germans′ in the Habsburg Empire։ The Germans and the East։ էջեր 171–172 
  9. Unowsky, 2005, էջ 157
  10. Giloi, 2011, էջեր 161–162
  11. Low, 1974, էջեր 14-16
  12. Gould S. W. (1950)։ «Austrian Attitudes toward Anschluss: October 1918 – September 1919»։ Journal of Modern History 22 (3): 220–231։ JSTOR 1871752։ doi:10.1086/237348 
  13. Stackelberg, 1999, էջ 194
  14. Low, 1976, էջ 7
  15. David Walker, "Industrial Location in Turbulent Times: Austria through Anschluss and Occupation," Journal of Historical Geography (1986) 12#2 pp 182–195
  16. 16,0 16,1 Kershaw, 2008
  17. Stackelberg, 2007, էջ 9
  18. Mitcham, Samuel (1996) Why Hitler?: The Genesis of the Nazi Reich p.67
  19. Hamann, Brigitte (2010) Hitler's Vienna: A Portrait of the Tyrant as a Young Man. Tauris Parke Paperbacks. p.107 9781848852778
  20. Zeman, 1973, էջեր 137-142
  21. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ gunther1936 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  22. Nazis Take Austria, The History Place, retrieved from http://www.historyplace.com/worldwar2/triumph/tr-austria.htm
  23. Austria: A Country Study. Select link on left for The Anschluss and World War II. Eric Solsten, ed. (Washington, D. C.: Federal Research Division of the Library of Congress, 1993).
  24. Emil Müller-Sturmheim 99.7%: a plebiscite under Nazi rule Austrian Democratic Union London, England 1942

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Barnett, William P., and Michael Woywode. "From Red Vienna to the Anschluss: Ideological Competition among Viennese Newspapers during the Rise of National Socialism," American Journal of Sociology (2004) 109#6 pp. 1452–1499 in JSTOR
  • Bukey, Evan Burr. Hitler's Austria: Popular Sentiment in the Nazi Era, 1938–1945 (2001) excerpt and text search
  • Bukey, Evan Burr. Hitler's Hometown: Linz, Austria, 1908–1945 (Indiana University Press, 1986) ISBN 0-253-32833-0.
  • Faber, David. Munich, 1938: Appeasement and World War II (2010) pp 139–68
  • Gehl, Jürgen. Austria, Germany, and the Anschluss, 1931–1938 (1963), the standard scholarly monography
  • Hildebrand, Klaus. The Foreign Policy of the Third Reich. Berkeley and Los Angeles: University of California Press, 1973.
  • Low, Alfred D. "The Anschluss Movement (1918–1938) in Recent Historical Writing: German Nationalism and Austrian Patriotism," Canadian Review of Studies in Nationalism (1976) 3#2 pp 212–225, historiography
  • Parkinson, F., ed. Conquering the Past: Austrian Nazism Yesterday and Today (Wayne State University Press, 1989). ISBN 0-8143-2054-6.
  • Pauley, Bruce F. Hitler and the Forgotten Nazis: A History of Austrian National Socialism (University of North Carolina Press, 1981) ISBN 0-8078-1456-3.
  • Rathkolb, Oliver. "The 'Anschluss' in the Rear-View Mirror, 1938–2008: Historical Memories Between Debate and Transformation," Contemporary Austrian Studies (2009), Vol. 17, p5-28, historiography
  • Ozment, Steven. A Mighty Fortress: A New History of the German People. New York: Harper Perennial, 2005.
  • Speer, Albert. Inside the Third Reich. New York: Simon & Schuster, 1997.
  • Steininger, Wolf. Austria, Germany, and the Cold War: from the Anschluss to the State Treaty 1938–1955 (New York: Berghahn Books, 2008)
  • Wright, Herbert. "The Legality of the Annexation of Austria by Germany," American Journal of International Law (1944) 38#4 pp. 621–635 in JSTOR; it violated several treaties
  • Gedye, George Eric Rowe. Betrayal in Central Europe. Austria and Czechoslovakia, the Fallen Bastions. New and revised edition. Harper & Brothers, New York 1939. Paperback reissue, Faber & Faber, 2009. ISBN 978-0571251896.
  • Schuschnigg, Kurt. The brutal takeover: The Austrian ex-Chancellor's account of the Anschluss of Austria by Hitler (London: Weidenfeld and Nicolson, 1971) ISBN 0-297-00321-6.

Գերմաներեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 429 CC BY-SA icon 80x15.png