Մելկ
Բնակավայր | |||
---|---|---|---|
Մելկ | |||
| |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 25,71 կմ², 25,7 կմ² | ||
ԲԾՄ | 213 մետր | ||
Բնակչություն | 5529 մարդ (հունվարի 1, 2018)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 0 27 52 | ||
Փոստային ինդեքսներ | 3390 | ||
Ավտոմոբիլային կոդ | ME | ||
Պաշտոնական կայք | melk.gv.at | ||
| |||
Մելկ (нем. Melk), քաղաք Ստորին Ավստրիայում՝ Դանուբ գետի ափին: Մելկը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ընդգրկված Վախաու մարզի արևմտյան դարպասն է:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին անգամ Մելկը հիշատակվում է 831 թվականին Մեդիլիկա անունով (Medilica)[2]: 976 թվականին Լեոպոլդ I մարքրաֆը, Բավարիայից վերցնելով երկրի հարավ-արևելյան հատվածները, Հունգարիայի սահմանին Բավարիայից վերցված տարածքների վրա ստեղծում է Արևելյան Մարկան, որի մայրաքաղաք դարձավ, ամենայն հավանականությամբ, Մելկ քաղաքը: Լեոպոլդ I-ի հետևորդները լցնում են այն գանձերով և մասունքներով:
1089 թվականին Լեոպոլդ II-ը Մելկի ամրոցը հանձնում է Բենեդիկտյան միաբանությանը: Այդ ժամանակից ի վեր Մելկի վանքում ապրում և ստեղծագործում են վանականները: XII դարում վանքին կից հիմնադվում են դպրոց և գրադարան, որտեղ այսօր հավաքված են թանկագին ձեռագրեր։
1227 թվականին Մելկին իրավունք է վերապահվում առևտուր իրականացնել։
1898 թվականին Մելկը պաշտոնապես դառնում է քաղաք:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մելկը Մաութհաուզեն համակենտրոնացման ճամբարի մասնաճյուղն էր[3]։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի ամենագլխավոր գրավչությունն է Դանուբի վրա կանգնած վեհ, բարոկկո ոճով կառուցված վանքը: Բացի այդ, քաղաքի տեսարժան վայրերից են քաղաքային եկեղեցին, հին փոստի շենքը, Սուրբ Կոլոմանի աղբյուրը, ինչպես նաև հացի խանութը: Ջրաղացին գործում են նաև բազմաթիվ թանգարաններ։
1451 թվականից սկսած ՝ ամեն տարի հոկտեմբերի 13-ին նշվում է քաղաքի հովանավորի՝ Սուրբ Կոլոմանի օրը։ Հուլիսին և օգոստոսին քաղաքում տեղի են ունենում Դանուբի շրջանի ամառային խաղերը: Հոգեգալուստի տոնին Մելկի մենաստանում տեղի են ունենում բարոկկոյի միջազգային օրերը համերգներով։
Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մաքսիմիլիան Շտադրել (1748—1833), կոմպոզիտոր
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Einwohnerzahl 1.1.2018 nach Gemeinden mit Status, Gebietsstand 1.1.2018 — Statistics Austria.
- ↑ Другие оригинальные латинские именования: Medilicensis urbs, Melicium, Mellicum.
- ↑ Stanisław Dobosiewicz Mauthausen/Gusen; obóz zagłady. — Варшава: Ministry of National Defence Press, 1977. — 449 с. — ISBN 83-11-06368-0
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մելկի պաշտոնական կայք էջ(գերմ.)
- Մելկի վանական համալիր(գերմ.)
|