Հոգեգալուստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոգեգալուստ

ՏեսակՔրիստոնեական տոն, Նորվեգիայի տոներ, տոներ Շվեդիայում, Աստվածաշնչյան հասկացություն, point in time with respect to recurrent timeframe?, public holidays in Denmark? և public holidays in the Netherlands?
ԵնթադասGreat Feasts of the Orthodox Church? և Eastertide?
ԱմսաթիվԶատիկ + 49 օր[1]
Շաբաթվա օրկիրակի
Կրոնքրիստոնեություն
Ի հիշատակPentecost?
ՆախորդExaudi?

Հոգեգալուստ, քրիստոնեության գլխավոր տոներից՝ նվիրված առաքյալների վրա Սուրբ Հոգու «իջնելու» կրոնական ավանդությանը։ Տոնվում է Զատկից 50 օր հետո (վերջինիս շարժականության համապատասխան՝ տատանվում է մայիսի 10-ից հունիսի 13-ը)։ Հոգեգալուստը Մովսես մարգարեին Աստծո «տասը պատվիրանների» շնորհման հուդայական տոնի քրիստոնեական վերափոխումն է։ Պահպանելով հին տոնը՝ եկեղեցին նրան տվեց այլ մեկնաբանում, այդ օրը առաքյալներն Սուրբ Հոգուց ստացան քրիստոնեությունը քարոզելու «մարգարեական շնորհ», «մովսեսական օրենքը» փոխարինվեց «ավետարանական օրենքով»։ Հոգեգալուստը յուրովի նվիրված է նաև Սուրբ երրորդության (Հայր, Որդի և Սուրբ Հոգի պաշտամունքին)։ Ներսես Շնորհալի կաթողիկոսի (1166—73 թթ.) սահմանած կարգի համաձայն՝ Հայոց եկեղեցին Հոգեգալուստը տոնում է մեկ շաբաթ շարունակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Calendarium Romanum (լատ.): Ex decreto Sacrosancti Œcumenici Concilii Vaticani II instauratum auctoritate Pauli PP. VI promulgatum. Editio typicaCivitas Vaticana: Typis Polyglottis Vaticanis, 1969. — P. 20.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 503