Ծնվել է Հայոց ՄիջագետքիՏլուք գավառի Ծովք (բերդ) դղյակում, հոր՝ իշխան Ապիրատ Պահլավունու ազնվական ընտանիքում։ Ներսես Շնորհալին Գրիգոր Մագիստրոս Պահլավունու ծոռն է և Գրիգոր Գ (Փոքր Վկայասեր) Պահլավունու կրտսեր եղբայրը։ Իր ժամանակի ամենակրթված մարդկանցից մեկն է եղել։ Ստացել է հիմնավոր կրթություն Քեսունի Կարմիր վանքի դպրոցում՝ եպիսկոպոս Ստեփանոս Մանուկի մոտ։
1166 թվականին իր եղբոր`Գրիգորի կողմից ձեռնադրվում է Ամենայն Հայոց Կաթողիկոս և գահակալում մինչ մահ։ Վախճանվել է 1173 թվականի օգոստոսի 13-ին, Հռոմկլայում։ Թաղվել է Հռոմկլա ամրոցում։ Հայ եկեղեցին նրան դասել է սրբերի շարքը և նրա հիշատակը նշվում է ամեն տարի Թարգմանչաց տոնին։
Հին ձեռագրերում և հիշատակարաններում հաճախ օգտագործվում է «բերան» եզրը, որը նշանակություն ունի «բերան Աստծո» կամ «բերան Քրիստոսի»՝ որպես աստվածաշնչյան մեկնության և հոգևորուսուցչության խորհրդանշան։ Այսպիսի ձևակերպումներ հանդիպում են Հովհան Ոսկեբերանի, Պողոս առաքյալի և Գրիգոր Աստվածաբանի գործերում[4]։
Ներսես Շնորհալու գործունեությունը և բառապաշարը կապված են Եկեղեցու հայրերի ավանդության հետ, որոնք նպատակ ունեին հստակեցնել և պաշտպանել «ճիշտ հավատքը»։ Նրա անունը մի քանի ձեռագրերում ու հիշատակարաններում հայտնվում է «շնորհալի բերան» արտահայտության համատեքստում, ինչը վերաբերում է նաև նրա որպես վարդապետի և մեկնիչի դերակատարությանը։
Ներսես Շնորհալիին վերագրվում է խաղաղարար գործունեություն՝ հայ և հույն եկեղեցիների միջև տևական տարաձայնությունները մեղմելու գործում։
«Շնորհալի» պատվանունն օգտագործվել է նաև որպես նահանգիչների և հոգևոր առաջնորդների համար՝ ընդգծելով նրանց ճարտարախոսությունն ու ուսուցչական ունակությունները[5]։
↑ 2,02,12,2datos.bne.es(իսպ.): El portal de datos bibliográficos de la Biblioteca Nacional de España — 2011.
↑ 3,03,13,23,33,43,5Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 254—255.
↑McLarney, G. (2008). “St. Paul and the Golden mouth: St. John Chrysostom’s interpretation of the Day of the Lord in 1 and 2 Thessalonians,” Fellowship of Catholic Scholars Quarterly (Canada) Summer-Fall. էջ 90. {{cite book}}: line feed character in |title= at position 76 (օգնություն)
↑ՇԻՐԻՆՅԱՆ, ԷՌՆԱ ՄԱՆԵԱ (2023-21-06). ՆԵՐՍԵՍ Դ ԿԼԱՅԵՑԻ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ «ՇՆՈՐՀԱԼԻ» ՊԱՏՎԱՆՎԱՆ ՄԱՍԻՆ. Երևան: Մատենադարան. էջեր 98–114. ISBN1829-054X. {{cite book}}: Check |isbn= value: length (օգնություն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 254)։