Դանիել քորեպիսկոպոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Դանիել քորեպիսկոպոս (Դանիել Ասորի, ծ. թ. անհայտ – նահատակվել է 347), Գրիգոր Ա Լուսավորչի աշակերտ, ապա՝ քորեպիսկոպոս և կաթողիկոսական իշխանությանը ենթակա եկեղեցիների տեսուչ։ Ճգնակյաց էր, ուներ քարոզիչի և հրաշագործի հռչակ։ Հայոց Տիրան թագավորի կողմից Հուսիկ Ա Պարթև կաթողիկոսի սպանությունից հետո իշխանները հորդորում են Տիրան թագավորին կարգել նրան Հայոց կաթողիկոս ։ Սակայն նա ընդհարվում է Հայոց Տիրան թագավորի հետ՝ հանդիմանելով նրան անվայել վարքի համար եւ մարգարեանում է Հայ ժողովրդի հետագա ճակատագրի վերաբերյալ։ Տիրանը խեղդել է տալիս Դանիելին։ Դանիել Ասորու փոխարեն կաթողիկոս է դառնում Փառեն Ա Աշտիշատցին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդ Ամենայն Հայոց Կաթողիկոս Հաջորդ
Հուսիկ Ա
(341-347)
{{{էջի Կաթողիկոս}}}
{{{տարիներ 1}}}
Փառեն Ա Աշտիշատցի
(348-353)