Եղիազար Ա Այնթափցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եղիազար Ա Այնթափցի
Մահացել է օգոստոսի 8, 1691({{padleft:1691|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:8|2|0}})
Մահվան վայր Վաղարշապատ, Հայաստան
Մասնագիտություն կաթողիկոս

Եղիազար Ա Այնթապցի /Հռոմկլայեցի/ - Ամենայն հայոց կաթողիկոս 1681 թվականից առ 1691 թվականը։ Հաջորդել է Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսին։

Ծնվել է 1612 թվականին, վարդապետ է ձեռնադրվել 1641 -ին, իսկ եպիսկոպոս՝ 1647-ին։ 1649 -ից Երուսաղեմի, 1651-ից Կ. Պոլսի հայոց պատրիարքն է եղել, իսկ 1657-ին Երուսաղեմի պատրիարքական փոխանորդ։ 1659-1667 թթ. շինարարական աշխատանքներ է ծավալել Երուսաղեմի հայոց կալվածքներում։ Եղիազար Ա կաթողիկոսի անունը կապվում է արևմտահայ և արևելահայ կաթողիկոսությունների միջև ծագած խռովությունների հետ՝ պայմանավորված նրանով, որ 1661 թվականին Երուսաղեմում հիմնելով ″Էջմիածին″ մատուռը, փորձել է ամենայն հայոց կաթողիկոսությունից անջատել թուրքահայ թեմերը և կազմել առանձին կաթողիկոսություն։

Պոլսահայ որոշ մեծամեծների և բարձրաստիճան հոգևորականների հետ միասին Եղիազար Այնթափցին փորձել է թուրքահայոց թեմերն անջատել ամենայն հայոց կաթողիկոսությունից և կազմել առանձին կաթողիկոսություն։ Թուրքական կառավարության թողտվությամբ 1664 թվականի հոկտեմբերին Հալեպի Սուրբ Քառասնից Մանկանց եկեղեցում Եղիազար Այնթափցին հրավիրում է եկեղեցական ժողով և ինքնագլուխ կաթողիկոս օծվում։ Այս բանը չէր կարող հանդուրժել Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսը, որը պաշտպանում էր միասնական եկեղեցու շահերը։ Եղիազարյան-Հակոբյան վեճը շարունակվում է մինչև 1680 թ.` Հակոբ Դ Ջուղայեցու մահը։ Մեկ տարի հետո` 1681 թ. հակաթոռ կաթողիկոսության վտանգը չեզոքացնելու նպատակով, Ամենայն հայոց կաթողիկոս են ընտրում Եզիազար Ա Այնթապցուն։ Իր հայրապետության ընթացքում Եղիազար Ա կաթողիկոսը վերացնում է Մայր Աթոռի՝ նախորդների ժամանակներից մնացած պարտքերը, ինչպես նաև կատարում է մի շարք շինարարական, նորոգչական աշխատանքներ։ Կառուցում ու նորոգում է շատ եկեղեցիներ ու վանքեր, պարսպապատում է Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե վանքերը, հիմնում վերջինիս գավիթը, կառուցում միաբանական խցեր։ Մայր Աթոռի ներսում, Սուրբ Իջման տեղում կանգնեցնում է չորս սյուներով կաթողիկե։ Կառուցում է Մայր տաճարի պատարագ մատուցելու սեղանը, իսկ տաճարի տանիքին կառուցում է ևս երեք զանգակատուն՝ արևելյան, հյուսիսային և հարավային կողմերում, որոնցով տաճարի տանիքը դարձավ հինգ գմբեթ։ Ճարտար ու գործերում հաջողակ կաթողիկոսը ուրիշ բազում գործեր էլ արեց և վախճանվեց 1690 թ. թաղվելով Սբ. Գայանեի գավթի աջ կողմում։

Կաթողիկոսական գահին Եղիազար Ա Այնթափեցուն հաջորդում է Նահապետ Ա Եդեսացին։

Նախորդող՝
Հակոբ Դ Ջուղայեցի
Կաթողիկոս
1681–1690
Հաջորդող՝
Նահապետ Ա Եդեսացի

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սիմեոն կաթողիկոս Երևանցի Ջամբռ, Եր. 2003։
  • Մաղաքիա արք. Օրմանյան, Ազգապատում, հ 2, Եր. 2001։
  • Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Եր. 2002։