Հակոբ Գ Սսեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հակոբ Գ Սսեցի
Մահացել է 1411
Զբաղեցրած պաշտոններ կաթողիկոս

Հակոբ Գ Սսեցի (1404-1411), Ամենայն Հայոց կաթողիկոս 1404 թվականից։ Հաջորդել է Կարապետ Ա Կեղեցուն։ Ծննդյան թիվն ու վայրն անհայտ են։ Թունավորվելով սպանվել է 1411 թվականին Սիս քաղաքում։

Նախապես եղել է Սսի կաթողիկոսական աթոռի բարձրաստիճան հոգևորականներից։ Գործուն մասնակցություն է ունեցել Կարապետ Ա Կեղեցու գահընկեցության և թունավորման գործում և կաթողիկոսական գահ է բարձրացել առանց ընտրության՝ Սսի իսլամադավան տիրակալ Ռամազան ամիրայի աջակցությամբ։ Ի նշան շնորհակալության՝ Հակոբ Գ Սսեցին կաթողիկոսարանի թանկարժեք շատ սպասքներ ընծայել է ամիրային։ Կաթողիկոս դառնալով՝ փորձել է բարելավել Կիլիկիայի եկեղեցիների տնտեսական վիճակը։ Թղթակցել է Գրիգոր Տաթևացու հետ, ում խորհրդով 1409 թվականին բանադրանքից ազատել է Աղթամարի աթոռը։

Մ. Չամչյանի անծանոթ աղբյուրը հավաստում է, որ Հակոբ Գ Սսեցին սպանվել է «ի միաբանից Հայրապետանոցին դեղ մահու արբուցեալ»։

Կաթողիկոսական գահին Հակոբ Գ Սսեցուն հաջորդել է Գրիգոր Ը Խանձողատը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չամչյան Մ., Պատմութիւն Հայոց, հատ. Գ, Վենետիկ, 1786
  • Օրմանյան Մ., Ազգապատում, հատ. Բ, Ս. Էջմիածին, 2001


Նախորդող՝
Կարապետ Ա Կեղեցի
Կաթողիկոս
1404–1411
Հաջորդող՝
Գրիգոր Ը Խանձողատ