Հովսեփ Ա Վայոցձորցի
Արտաքին տեսք
| Հովսեփ Ա Վայոցձորցի | |
|---|---|
| Ծնվել է | անհայտ[1] |
| Մահացել է | հուլիսի 25, 454[1] |
| Մահվան վայր | Նիշապուր, Իրան[2] |
| Մասնագիտություն | հոգևորական |
| Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Հովսեփ Ա Վայոցձորցի, Հnղnցիմցի (ծն. թ. անհտ.– 25.7.454), Հայոց կաթողիկոս 440-ից։ Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից։ Եղել է Այրարատի եպիսկոպոս, ապա Մեսրոպ Մաշտոցի պատվիրանով դարձել կաթողիկոս։ Հովսեփ Վայոցձորցու օրոք, 449-ին գումարվել է Արտաշատի ժողովը։ Մասնակցել է Սասանյանների դեմ 450– 451-ին հայերի մղած ազատագրական պատերազմին։ Ավարայրի ճակատամարտից հետո ձերբակալվել և աքսորվել է Վրկան երկրամաս, ապա տեղափոխվել Ապար աշխարհ, ուր և նահատակվել է Ղևոնդյանց խմբի հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 578)։ |
| Նախորդող՝ Սահակ Ա Պարթև |
Կաթողիկոս 440–452 |
Հաջորդող՝ Մելիտե Ա Մանազկերտցի |