Պողոս Բ Գառնեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պողոս Բ Գառնեցի
Ծնվել էանհայտ
Մահացել է1430
ՄասնագիտությունOrthodox priest
Զբաղեցրած պաշտոններԱմենայն Հայոց Կաթողիկոս

Պողոս Բ Գառնեցի (1418-1430), Ամենայն Հայոց կաթողիկոս 1418 թվականից։ Հաջորդել է Գրիգոր Ը Խանձողատին։ Ծննդյան թիվն անհայտ է, ծնվել է Այրարատի Գառնի գյուղում։ Մահացել է 1430-ին Սիս քաղաքում։

Կրթությունը ստացել է Տաթևի վանքում՝ աշակերտելով Գրիգոր Տաթևացուն։ 1413-1418 թվականներին եղել է Երուսաղեմի պատրիարք։ 1413 թ.-ին գնել և Երուսաղեմի Սուրբ Հակոբ վանքին է նվիրել Գեթսեմանիի Ձիթենյաց պարտեզը։

1418 թվականին արևելահայ հոգևորականների խնդրանքով մեկնել է Սիս՝ կաթողիկոսարանում տիրող երկպառակություններին վերջ տալու նպատակով։ Նույն թվականին գահընկեց է արել Գրիգոր Ը Խանձողատին և դարձել Ամենայն Հայոց կաթողիկոս։

Իրականացրել է շինարարական աշխատանքներ։ 1423 թվականին կառուցել է նոր հայրապետանոց, ձեռնարկել Սբ. Աննա հայրապետանիստ վանքի վերականգնումը։ 1419 թվականին գրել է տվել Ճառընտիր, 1422 թվականին Հայսմավուրք ու Տարեգիրք, ընդօրինակել տվել այլ ձեռագրեր։

Հայրապետական աթոռն ամրապնդելու և լատինամետ տարրի դեմ պայքարն իրագործելու համար Արևելյան Հայաստանից հրավիրել է եկեղեցու նվիրյալ հոգևորականների։

Թեև Սսի միաբան եպիսկոպոսները ընդունեցին Պողոս Բ Գառնեցու կաթողիկոսությունը, միևնույնն է չհաշտվեցին իրենց զեղծումների դեմ սկսված պայքարի և Արևելյան Հայաստանից եկած աբեղաների և վարդապետների ներկայության հետ, որն էլ պատճառ դարձավ Հայոց հայրապետի եղերական մահվան։ Նա եղավ այն կաթողիկոսներից, որոնց Սսի միաբանները «դեղ մահու արբուցին և ի կենաց աստի հանին»։

Կաթողիկոսական գահին Պողոս Բ Գառնեցուն հաջորդել է Կոնստանդին Զ Վահկացին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օրմանյան Մ., Ազգապատում, հատ. Բ, Ս. Էջմիածին, 2001


Նախորդող՝
Գրիգոր Ը Խանձողատ
Կաթողիկոս
1418–1430
Հաջորդող՝
Կոնստանդին Զ Վահկացի