Գևորգ Ե Սուրենյանց (Տփղիսեցի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ Ե Սուրենյանց
Գևորգ Ե Սուրենյանց (Տփղիսեցի)
Կառավարում
Տիտղոս Կաթողիկոս
Ժամանակամիջոց 1911-1930 թթ. որպես Ամենայն Հայոց Կաթողիկոս
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Անձնական տվյալներ
 
Կրթություն Թիֆլիսի դասական գիմնազիա
Գործունեություն Հասարակական-քաղաքական գործիչ
Հոգևոր-մշակութային գործիչ
Ծնվել է Օգոստոսի 28, 1847
Մահացել է Մայիսի 8, 1930 (82 տարեկանում)
Մահվան վայր Էջմիածնի Մայր Տաճար, Արևելյան Հայաստան
Թաղված է Էջմիածնի Մայր Տաճար, Արևելյան Հայաստան
Ձեռնադրում 1872 թ.
Մատթևոս Բ    Armenian Apostolic Church logo.png    Խորեն Ա Մուրադբեկյան

Գևորգ Ե Սուրենյանց (Տփղիսեցի), (28 օգոստոսի 1847, Թիֆլիս8 մայիսի 1930, Էջմիածին, ամփոփվել է Մայր տաճարի բակում), Ամենայն հայոց կաթողիկոս 1911-ից առ 1930 թվականը։ Հաջորդել է Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցուն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Թիֆլիսի դասական գիմնազիայում (1865–1868)։ Ձեռնադրվել է վարդապետ՝ 1872 թվականին, եպիսկոպոս՝ 1882 թվականին։ 1874 թվականին նշանակվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանի ուսուցիչ, 1875 թվականին՝ Արցախի թեմի առաջնորդ և դպրոցների տեսուչ։ 1877 թվականին ստանձնել է Ագուլիսի Սբ. Թովմա առաքյալ վանքի վանահայրությունը, 1878 թվականից՝ առաջնորդական փոխանորդ Ալեքսանդրապոլում, 1881 թվականին նշանակվել է Երևանի փոխթեմակալ։ 1886-ից՝ Աստրախանի թեմի առաջնորդ։ 1894 թվականին նշանակվել է Վրաստանի թեմի առաջնորդ։ 1907 թ. նշանակվել է կաթողիկոսական տեղապահ, 1911 թ.՝ ընտրվել կաթողիկոս։ 1912 թվականին, երբ Հայկական հարցը վերստին մտնում է միջազգային դիվանագիտության օրակարգ, նրա նախաձեռնությամբ կազմվել է Հայ ազգային պատվիրակությունը (Պողոս Նուբարի ղեկավարությամբ), որի վրա դրված էր Հայ դատը եվրոպական կառավարությունների առջև պաշտպանելու առաքելությունը։

Նրա ջանքերով թեմում նորոգվել են եկեղեցիներ, կառուցվել նորերը, բացվել են նոր դպրոցներ, ուսումնական հաստատություններ, ստեղծվել է «Թիֆլիսի հայ քահանաների միաբանությունը»։
Հովանավորել է Մակար Եկմալյանին և նրա մշակած քառաձայն պատարագը մտցրել եկեղեցի։

Գևորգ Ե Սուրենյանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 170-ամյակին նվիրված նամականիշ, 2017[1]

Մեծ եղեռնի ժամանակ և հետագա տարիներին հասարակական կազմակերպությունների հետ մեկտեղ Հայ եկեղեցին օգնել է բազմահազար աղետյալների։ 1914 թվականի դեկտեմբերի 28-ին Գևորգ Ե Սուրենյանցի կոնդակով և նրա անմիջական նախագահությամբ ստեղծվել է Եղբայրական օգնության կոմիտեն, որն զբաղվել է վիրավոր հայ կամավորներին և տասնյակ հազարավոր փախստական հայերին օգնություն ցուցաբերելու խնդիրներով։ Եղբայրական օգնության կոմիտեի բաժանմունքներ են ստեղծվել Երևանում, Ալեքսանդրապոլում, Թիֆլիսում, Պետրոգրադում, Մոսկվայում և այլուր։

1918 թվականի մայիսին զգալի դեր է խաղացել թուրքական զավթիչների դեմ հայ ժողովրդի մղած հերոսամարտերի կազմակերպման գործում։ Սարդարապատի ճակատամարտի բախտորոշ օրերին, չնայած զինվորական ղեկավարության պահանջին, Ամենայն հայոց կաթողիկոսությունը և Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսը չեն տեղափոխվել ապահով վայր, իսկ Մայր Աթոռի միաբաններն իրենց անմիջական մասնակցությամբ հայ մարտիկներին քաջալերել են ռազմաճակատի առաջին գծում։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո նա կոնդակներով համայն հայությանը կոչ է արել նեցուկ լինել կառավարությանը հայրենաշեն գործում։

Կաթողիկոսական գահին Գևորգ Ե Սուրենյանցին հաջորդել է Խորեն Ա Մուրադբեկյանը։

2017 թվականի դեկտեմբերի 28-ին շրջանառության մեջ է դրվել «Կրոն. Տ.Տ. Գևորգ Ե Սուրենյանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 170-ամյակը» թեմային նվիրված նամականիշ[1]:


Նախորդող՝
Մատթևոս Բ Կոնստանդնուպոլսեցի (Իզմիրլյան)
Կաթողիկոս
1911-1930
Հաջորդող՝
Խորեն Ա Մուրադբեկյան


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]