Դանիել Ա Սուրմառեցի
Դանիել Ա Սուրմառեցի | |
---|---|
Ծնվել է | անհայտ |
Ծննդավայր | Սուրմառի, Երևանի խանություն |
Մահացել է | օգոստոսի 21, 1808 |
Մահվան վայր | Երևան |
Գերեզման | Գերեզման Ամենայն Հայոց կաթողիկոս Դանիել Ա Պայազատեցու |
Մասնագիտություն | քրիստոնյա քահանա |
Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Դանիել Սուրմառեցի (անհայտ, Սուրմառի, Երևանի խանություն - օգոստոսի 21, 1808, Երևան), Ամենայն Հայոց կաթողիկոս (1801-1808)։ Հաջորդել է Դավիթ Ե Էնեգեթցուն։
Կաթողիկոս ընտրվելը[խմբագրել | խմբագրել կոդը]
1799-1800 թվականներին եղել է Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք։ Ընտրվել է կաթողիկոս, սակայն մինչև Էջմիածին հասնելը կաթողիկոսական գահը գրավել է Դավիթ Ե Էնեգեթցին։ Դանիել Ա Սուրմառեցու կողմնակիցները ստիպված նրան կաթողիկոս են օծել Բագրևանդի Երեք խորան եկեղեցում։ Այդպես ծնունդ Է առաել Դավիթ-Դանիելյան վեճը՝ երկու կաթողիկոսների պայքարը Էջմիածնի գահի համար։ 1802 թվականին Դանիել Ա Սուրմառեցին բռնությամբ Բայազետից տարվեց Էջմիածին և կալանավորվեց, իսկ 1805 թվականին շահի հրամանով, աքսորվեց Մարաղա։ 1807 թվականին քաղաքական նոր պարագաներում շահը գահընկեց արեց Դավիթ Ե Էնեգեթցուն և գահ բարձրացրեց Դանիել Ա Սուրմառեցուն։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դանիել Ա Սուրմառեցու կարևոր միջոցառումներից էր Էջմիածնի բարձրագույն խորհրդարանի՝ սինոդի հիմնադրումը 1808 թվականին, որը սահմանափակում էր կաթողիկոսի իշխանությունը, կոլեգիալության սկզբունք մտցնում եկեղեցու կառավարման մեջ[1]։
Կաթողիկոսական գահին Դանիել Ա Սուրմառեցուն հաջորդել է Եփրեմ Ա Ձորագեղցին։
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հայկական Սովետական Հանրագիտարան
Նախորդող՝ Դավիթ Ե Էնեգեթցի |
Կաթողիկոս 1801–1808 |
Հաջորդող՝ Եփրեմ Ա Ձորագեղցի |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 282)։ ![]() |