Տրդատ Ա Ոթմսեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տրդատ Ա Ոթմսեցի
Մահացել է 764
Մասնագիտություն քահանա

Տրդատ Ա Ոթմսեցի (ծննդյան թիվն անհայտ, գ. Ոթմուս, Վանանդ գավառ – 764), Ամենայն հայոց կաթողիկոս 741 թ-ից առ 764 թ.։ Կաթողիկոսական գահին Տրդատ Ա Ոթմսեցուն նախորդել է Դավիթ Ա Արամոնեցին, հաջորդել՝ Տրդատ Բ Դասնավորեցին։ Սերում է Վանանդացիների նախարարական տոհմից։ Նախքան կաթողիկոս կարգվելը եղել է Վանանդի եպիսկոպոսը։ Հովհաննես Դրասխանակերտցին նրան բնութագրում է որպես սուրբ և պարկեշտ, առաքինությամբ փայլող անձնավորություն («այր սուրբ եւ պարկեշտ, եւ փայլեալ առաքինութեամբ»), որի աղոթքներն անգամ վերացրին երկրում տեղ գտած ասպատակությունները[1]։ Այլ տեղեկություններ Տրդատ Ա Ոթմսեցու մասին չեն պահպանվել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Նախորդող՝
Դավիթ Ա Արամոնեցի
Կաթողիկոս
741–764
Հաջորդող՝
Տրդատ Բ Դասնավորեցի