Jump to content

Սողոմոն Ա Գառնեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սողոմոն Ա Գառնեցի
Ծնվել էանհայտ
ԾննդավայրԲաշ Գառնի, Կոտայքի մարզ, Հայաստան
Մահացել է792
Մասնագիտությունկաթողիկոս
Զբաղեցրած պաշտոններԱմենայն Հայոց Կաթողիկոս

Սողոմոն Ա Գառնեցի (ծ. թ. անհայտ, գ. Գառնի, Այրարատ նահանգի Մազազ գավառ– 792 թ.), Ամենայն հայոց կաթողիկոս 791 թվականից առ 792 թվական։ Կաթողիկոսական գահին Սողոմոն Ա Գառնեցուն նախորդել է Հովաբ Ա Դվնեցին, հաջորդել՝ Գևորգ Ա Բյուրականցին։ Ուսանել է Գեղարքունիքի Մաքենյաց, ապա՝ Շիրակի Զրեսկ վանքում, Մաքենոցաց վանքում և դաստիարակվել Մեծ Սողոմոնի մոտ՝ հմտանալով իմաստասիրության և սաղմոսերգության մեջ։ Ընտրվել է Զրեսկի միաբանության առաջնորդ։ Աղվանից կաթողիկոս Միքայելի (707–744) հրավերով գլխավորել Բերդ վանքի եկեղեցական ժողովը (740)։ Կաթողիկոս է ընտրվել զառամյալ հասակում։ Վախճանվել է իր գահակալության տարին չբոլորած՝ 792 թվականին և թաղվեց կաթողիկոսների դամբարանում։ Սողոմոն Ա Գառնեցու գործունեության մասին որևէ տեղեկություն չի պահպանվել։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]


Նախորդող՝
Հովաբ Ա Դվնեցի
Կաթողիկոս
791–792
Հաջորդող՝
Գևորգ Ա Բյուրականցի
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 497