Ղուկաս Ա Կարնեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ղուկաս Ա Կարնեցի
Դիմանկար
Ծնվել է1722[1]
Մահացել է1799[1]
Մասնագիտությունքահանա
Զբաղեցրած պաշտոններԱմենայն Հայոց Կաթողիկոս

Ղուկաս Ա Կարնեցի (1722[1] - 1799[1]), Ամենայն Հայոց կաթողիկոս 1780 թվականից։ Հաջորդել է Սիմեոն Ա Երևանցուն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1722 թվականին - մահացել է 1799 թվականին, Վաղարշապատում և ամփոփվել է Սուրբ Գայանե վանքի գավթի հարավային կողմում։ Կրթությունն ստացել է Էջմիածնի Հոգևոր դպրոցում, որտեղ այն տարիներին դասավանդում էր ապագա կաթողիկոս Սիմեոն Ա Երևանցին։ Նրան համարել են Սիմեոնի «շնորհածին և անդրանիկ որդի»։ 1751 թվականին Էջմիածնի վանքում ձեռնադրվում է քահանա։ Սիմեոն Երևանցին իր մահից երկու օր առաջ կանչել էր բոլոր եպիսկոպոսներին և հայտնել, որ ինքը Ղուկասին է տեսնում իրեն որպես հաջորդ։ Սիմեոն Երևանցու թաղումից 7 օր անց՝ օգոստոսի 2-ին, կիրակի օրը, տեղի ունեցավ Ղուկաս Ա Կարնեցու կաթողիկոսական օծումը։ 1786 թվականին Հովնաթան Հովնաթանյանին նկարազարդել է տվել Էջմիածնի Մայր տաճարը, նրա հորդորանքով է Հարություն Շմավոնյանը 1784 թվականին Մադրասում հրապարակել հայկական առաջին պարբերական «Ազդարարը»։

Կաթողիկոսական գահին Ղուկաս Ա Կարնեցուն հաջորդել է Դավիթ Ե Էնեգեթցին։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վ. Ռ. Գրիգորյան, Երևանի խանությունը (1780-1800), Երևան, 1958։
  • Պավել Չոբանյան, Հայ-ռուս-վրացական փոխհարաբերությունները ԺԸ դարի երկրորդ կեսին, Ս. Էջմիածին, 2006 (Պատմա-բանասիրական ուսումնասիրություններ, Ա)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող՝
Սիմեոն Ա Երևանցի
Կաթողիկոս
1780–1799
Հաջորդող՝
Դավիթ Ե Էնեգեթցի