Թեոդորոս Բ Կիլիկեցի
Jump to navigation
Jump to search
Ուշադրություն, այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Թեոդորոս Բ Կիլիկեցի | |
---|---|
Ծնվել է | անհայտ |
Մահացել է | 1392 |
Մասնագիտություն | Orthodox priest |
Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Թեոդորոս Բ Կիլիկեցի (1382-1392), Ամենայն Հայոց կաթողիկոս 1382-ից։ Հաջորդել է Պողոս Ա Սսեցուն։ Ծննդյան թիվն ու կոնկրետ վայրն անհայտ են, հայտնի է, որ ծնվել է Կիլիկիայում։ Մահացել է 1392-ին Սիս քաղաքում։
Եղել է Սսի կաթողիկոսական աթոռի ամենաազդեցիկ միաբաններից։ Պողոս Ա Սսեցու գերեվարության շրջանում վարել է կաթողիկոսարանի գործերը։ 1382-ին կաթողիկոս է ընտրվել Կոստանդին Կիլիկեցի իշխանի հավանությամբ, այնուհետև վայելել է նաև Սսի ամիրայի աջակցությունը։ Պայքար է մղել Կիլիկիայում բուռն գործունեություն ծավալող կաթոլիկական միսիաների դեմ։ Մայր Աթոռից հեռացրել է լատին և լատինամետ հոգևորականներին։ 1392-ին սպանվել է Սսի նոր ամիրա Օմարի կարգադրությամբ։ Կաթողիկոսական գահին Թեոդորոս Բ Կիլիկեցուն հաջորդել է Կարապետ Ա Կեղեցին։
Նախորդող՝ Պողոս Ա Սսեցի |
Կաթողիկոս 1382–1392 |
Հաջորդող՝ Կարապետ Ա Կեղեցի |