Քոզան (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Քոզան
թուրք.՝ Kozan
բելառուս․՝ Сіс
Street view, Kozan - Adana 01.JPG
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Հիմնադրված էմ. թ. ա. 3000 թ.
Մակերես1873 կմ²
ԲԾՄ120 մետր
Պաշտոնական լեզութուրքերեն
Բնակչություն130 495 մարդ (2018)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ01502[1]
Ավտոմոբիլային կոդ01
Պաշտոնական կայքkozan.bel.tr
##Քոզան (քաղաք) (Թուրքիա)
Red pog.png

Քոզան (թուրք.՝ Kozan, հայերեն՝ Սիս, Сис), Ադանայի մարզի (Թուրքիա) շրջաններից մեկը, գտնվում է Ադանա քաղաքից 68 կմ հյուսիս: Սիսը եղել է Կիլիկիայի հայկական թագավորության մայրաքաղաքը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարում քաղաքը հայտնի էր որպես Սիս: 1186-ից 1375 թվականներին Սիսը եղել է Կիլիկիայի հայկական թագավորության մայրաքաղաքը[2]: Քաղաքը եղել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարևոր կենտրոններից մեկը, գոնե մինչև այն ժամանակը, երբ առաջին հայ կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը կաթողիկսանիստ քաղաք դարձրեց Վաղարշապատը:

Կիլիկիայի հայկական թագավորություն

704 թվականին Սիսը պաշարվում է արաբների կողմից: Աբբասյանների տոհմի Խալիֆ ալ-Մուտավակկիլը գրավեց քաղաքը, սակայն որոշ ժամանակ անց բյուզանդացիները վերագրավեցին այն: Սիսը վերակառուցվել է 1186 թվականին Կիլիկիայի հայկական թագավորության արքա Ռուբինյանների դինաստիայի ներկայացուցիչ Լևոն Բ-ի կառավարման տարիներին: Հենց նա հռչակեց Սիսը մայրաքաղաք (1186-1375):

1266 թվականին Բեյբարս I-ը եղավ Դամասկոս և դեսպաններ ուղարկեց կիլիկյան արքա Հեթում Ա-ին, պահանջով, որ մի քանի սահմանային ամրոցներ, որոնք հայերը գրավել էին մոնղոլների օգնությամբ հանձնվեր իրեն: Թագավորը վախենալով սա կարող է դիտվել, որ Կիլիկիան հպատակվում է Եգիպտոսին հրաժարվում է հանձնել ամրոցները: Սուլթանը շարժվեց դեպի Հալեպ, որտեղից էլ ԻԶԶ ադ-Դինա Իգանի և Կալաունի գլխավորությամբ զորք ուղարկեց հայերի դեմ: Հեթում Ա-ն դիմեց մոնղոլների օգնությանը, իսկ նրա որդիները՝ Լևոնը և Թորոսը գնացին մամլուքներին ընդառաջ: Օգոստոսի 24-ին Մարիի մոտ հայերը պարտվեցին, Թորոսը զոհվեց, իսկ Լևոնը գերվեց: Մամլուները ավերեցին երկրը մինչև Ադանա, կրակի տվեցին Սիսը և գերի վերցրեցին ժողովրդի մի մասին:

1293 թվականին Սիսում հաստատվեց Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսը, ով Սիսը լքեց Կիլիկիան թագավորության անկումից գրեթե հարյուր տարի անց՝ 1441 թվականին: Նա Սիսից տեղափոխվեց Էջմիածին: Սակայն Գրիգոր IX կաթողիկոսը ծերության պատճառով չցանկանալով մեկնել Էջմիածին մնաց Կիլիկիայում: Հենց նրանով էլ դրվեց Կիլիկիո կաթողիկոսության պատմությունը: 1293-ից 1915-ը կաթողիկոսի նստավայրը Սիսում էր, նրան հնազանդվում էին տասնհինգ թեմեր:

Օսմանյան կայսրության կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի փորագրություն Սիսում, հայկական ամրոց

Օսմանյան կայսրության կազմում Սիսը եղել է Ադանայի մարզի կենտրոնը և ունեցել է մոտ 4000 բնակիչ, որի մեծամասնությունը հայեր էին:

17-րդ դարում օսմանյան ներկայությունը տվյալ տարածքում թուլացավ և գործնականում իշխանությունը անցավ տեղի Քոզանողլու դինաստիայի իշանավորներին մինչև 1865 թվականը, երբ օսման գեներալ Դերվիշ փաշան վռնդեց Քոզանողլուներին և վերադարձրեց մարզի կառավարումը Օսմանյան կայսրությանը:

Ըստ որոշ շրջանակների Քոզանում է ծնվել թուրք պոետ Քարաջանողլան[3]:

Քաղաքի հայկական բնակչությունը տեղահանվել և սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ[4]: Սահակ կաթողիկոսը իր հոտի մի մասով փախել է Սիրիա, և որոշ ժամանակ կաթողիկոսարանը մշտական ապաստարան չուներ:

Քոզանն այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօր Քոզանը (Սիս) փոքր քաղաք է շրջապատված խաղողի այգիներով, պուրակներով և նարնջի ու կիտրոնի ծառերով: 2000 թվականի դրությամբ Սիսի եկեղեցին քանդված է նրանից մնացել են միայն երկու պատ:

Sis113.JPG

Հայտնի բնիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանասե Սևակ՝ հայ գիտնական

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://postakodu.ptt.gov.tr/
  2. Ecclesiastical Architecture in the Fortifications of Armenian Cilicia — Robert W. Edwards, Page [155] of 155—176
  3. Министерство культуры Республики Турция
  4. Cilicia in the years of 1918—1923

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]